«Եդեսիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 56 բայտ ,  3 տարի առաջ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== Անվան ծագումը *== +== Անվան ծագում ==))
Եդեսիան Հայաստանի հետ տնտեսական ու մշակութային սերտ կապեր էր պահպանում դեռևս հին շրջանում և վաղ միջնադարում։ Դրանք ավելի ծավալվեցին հայոց պետականության վերականգնումից հետո։ Քաղաքն ուներ գեղեցիկ դիրք, շրջապատված էր ավաններով։ Ներսես Շնորհալին իր «Ողբ Եդեսիո» պոեմում վառ գույներով է նկարագրել նրա ամուր, բարձր պարիսպները, շուկաները, տները։ V դարից սկսած հայերի մեջ արմատացած էր այն համոզմունքը, որ Եդեսիայի թագավորությունը հայկական էր, նրա թագավորները հայեր էին, և որ Եդեսիան հիմնադրել է հայոց Տիգրան Բ Մեծը։
XI–XII դդ․ Եդեսիայում հայ բնակչությունը ավելի ստվարացավ։ 1144–ին Եդեսիայում կար 47 հզ․ հայ բնակիչ։ Այդ են վկայում ոչ միայն հայկական, այլև արաբական սկզբնաղբյուրները։ XII դ․ արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի հավաստմամբ Եդեսիան ամբողջությամբ հայերով էին բնակեցված։ Այս պատճառով Բյուզանդիան, ապա նաև սելջուկները ստիպված էին Եդեսիայի քաղաքագլուխ (դուկ) նշանակել հայերից։
 
[[Կատեգորիա:Սրբազան քաղաքներ]]