«Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Պատմական երկիր | Անվանում = Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ <br> {{lang-fr|Protectorat français de Tunisie}} <br> {{lang-ar|ا...»:
 
No edit summary
Տող 51.
| Նշումներ =
}}
'''Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ''' ({{lang-fr|Protectorat français de Tunisie}}, {{lang-ar|الحماية الفرنسية في تونس‎‎}}), [[պրոտեկտորատ]], որը ստեղծվել է 1881 թվականին՝ Ֆրանսիայի գաղութային կայսրության գոյությանօրոք։ Գոյություն է ունեցել մինչև 1953 թվականը՝ ժամանակահատվածումԹունիսի ստեղծվածանկախության պրոտեկտորատ։հռչակումը։
 
== Պատմություն ==
19-րդ դարի սկզբին Թունիսը փլուզման եզրին գտնվող Օսմանյան կայսրության մաս էր կազմում՝ ունենալով ինքնավարություն թուրքական պետության կազմում։ Այն կառավարվում էր Մուհամադ ալ-Սադիք բեյի կողմից։ 1877 թվականին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Շուտով ռուսները հաղթանակ տարան վերջիններիս նկատմամբ, որին էլ հաջորդեց մի շարք բալկանյան երկրների անկախությունը։ Շուտով միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացավ նաև Հյուսիսային Աֆրիկայի օսմանյան գաղութների վրա։
 
1878 թվականին այսպես կոչված «Արևելյան հարցի» լուծման համար Բեռլինում հրավիրվեց վեհաժողով։ Մեծ Բրիտանիան, որը դե մ էր Օսմանյան կայսրության վերջնական ոչնչացմանը, առաջարկեց Թունիսում հաստատել ֆրանսիական, իսկ Կիպրոսում՝ բրիտանական վերահսկողություն։ Գերմանիան այնքան էլ հետաքրքրված չէր Միջերկրական ծովի հարավային ավազանի երկրներով, սակայն կողմ չէր այնտեղ Ֆրանսիայի գերիշխանության սահմանմանը։ Իտալիայի թագավորությունը, որն ուներ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շահեր Թունիսում, կտրականապես դեմ էր Թունիսի ֆրանսահպատակեցմանը։ Այնուամենայնիվ, Իտալիայի կառավարությանը չհաջողվեց իր պահանջները թելադրել հյուսիսաֆրիկյան այս երկրի վերահսկողության համակարգի ստեղծման վերաբերյալ։
 
1881 թվականի ապրիլին ֆրանսիական զորքերը հատելով Ալժիրի սահմանը ներխուժեցին Թունիս։ Շուտով բեյի բանակը հանձնվեց։ Նույն թվականին բեյ Մուհամադ ալ-Սադիքը պայմանագիր կնքեց ֆրանսիացիների հետ, որով էլ Ֆրանսիային հանձնեց Թունիսի ղեկավարումը։ Այնուամենայնիվ արյունարբու արաբները շարունակում էին համառորեն դիմադրել եվրոպացի զավթիչներին։ Ռազմական գործողությունները շարունակվեց մինչև 1881 թվական։
 
Թունիսի պրոտեկտորատը, որպես ֆրանսահպատակ պետական կազմավորում, ուներ սեփական զինանշանը, օրհներգը, ազգային արժույթը և նամականիշները։ Երկրի կառավարվում էր Փարիզի կենտրոնական կառավարության կողմից նշանակված նահանգապետների կողմից։
 
Շուտով ֆրանսիացի գաղութարարներին հաջողվում է գրավել նաև Ալժիրը՝ տասնամյակներ տևած մարտերից հետո։ Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատի գոյության ամբողջ ընթացքում Օսմանյան կայսրությունը փորձեր էր կատարում հետ նվաճել իր կորցրած տիրույթները, սակայն ապարդյուն։ Ֆրանսիական տիրապետության շրջանում Թունիսն ապրեց աննշան առաջընթաց։ Այսուհանդերձ պրոտակտորատի համար արդիական էին ֆինանսական խնդիրները։ Ֆրանսիական իշխանություններն այստեղ անցկացրել են ենթակառուցվածքների, արդյունաբերության, ֆինանսների և առողջապահության ոլորտի բարեփոխումներ։ Մեծ էր ֆրանսիական տնտեսական զարգացման ընկերությունների ներդրումն այդ գործում։ Թունիսի անկախության շարժումը ակտիվացել է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և գագաթնակետին հասել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երկարատև մարտերից հետո 1956 թվականին Թունիսին հաջողվեց նվաճել անկախություն։
 
== Ծանոթագրություններ ==