«Ջոն Լենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 119.
[[Պատկեր:Strawberry Fields in the Central Park with The Dakota behind.jpg|300px|մինի|աջից|«Սթրաուբերի Ֆիլդս»։ Վայր, որտեղ [[Յոկո Օնո]]ն ցրում է Ջոն Լենոնի աճյունը Կենտրոնական այգում, «Դակոտա»-ի մոտ, [[Նյու Յորք]]]]
 
[[1980]] թվականի [[դեկտեմբերի 8]]-ին Ջոն Լենոնը սպանվում է [[ԱՄՆ]]-ի քաղաքացի [[Մարկ Դևիդ Չեպմեն]]ի կողմից։ Մահվան օրը Լենոնը տալիս է վերջին հարցազրույցը ամերիկյան լրագրողներին, իսկ ժամը 22-ն անց 30 րոպեին, երբ Ջոնն ու Յոկոն մտնում էին իրենց ատնտան կամարի տակ, վերադառնալով Hit Factory ձայնագրման ստուդիայից, Չեպմենը, ով այդ օրը ավելի վաղ ինքնագիր էր վերցրել Լենոնից «Double Fantasy» նոր ալբոմի շապիկին, որը թողարկվել էր երեք շաբաթ առաջ, նրա մեջքի ուղղությամբ կատարում է հինգ կրակոց, որոնցից չորսը հասնում են նպատակին։ Ոստիկանական մեքենայով, որը կանչվել էր «Դակոտա»-ի բակապահի կողմից, Լենոնը, բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում, հասցվում է Ռուզվելտի հիվանդանոց։ Սակայն բժիշկների փորձերը փրկել Լենոնին, ապարդյուն էին, արյան բավականին շատ կորստի պատճառով նա մահանում է, մահվան պաշտոնական ժամը համարվում է 23-ն անց 15 րոպեն։ Նա դիակիզվում է Ֆերնկլիֆ ([[Գրինբուրգ]], [[Վեստչեստեր]], [[Նյու Յորք|Նյու Յորքի նահանգ]]) գերեզմանի [[դիակիզարան]]ում, Լենոնի աճյունը հանձնվում է Յոկո Օնոյին։<ref>{{cite book|author=Harry, Bill|year=2000b|title=The John Lennon Encyclopedia|publisher=Virgin|isbn=0-7535-0404-9}}</ref>
 
Չեպմենը իր հանցագործության համար [[ցմահ բանտարկություն]] է կրում [[Նյու Յորք]]ի բանտում։ Արդեն ութ տարի նա ներման խնդրագիր է ներկայացնում վաղաժամկետ ազատման համար (վերջին անգամ [[2014]] թվականի օգոստոսին)<ref>[http://lenta.ru/news/2014/08/23/chapman/ Убийцу Леннона отказались помиловать в восьмой раз] // [[Lenta.ru]], 23.08.2014</ref>, սակայն ամեն անգամ այդ խնդրագրերը մերժվում են։ Յոկո Օնոն 2000 թվականին նամակ է հղում Նյու Յորքի նահանգի ազատման հարցով դեպարտամենտ, որում կոչ է անում Չեպմենին վաղաժամկետ չազատել։{{-1|<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/world/americas/955216.stm Текст письма]{{ref-en}} на сайте [[BBC]]</ref>}}