«Ռոստամ և Սոհրաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ռոստամ և Սոհրաբ''' ( տաջիկ.` Рустам ва Сӯҳроб, ռուս.` Рустам и Сухраб), ԽՍ...»:
(Տարբերություն չկա)

04:51, 3 Հուլիսի 2017-ի տարբերակ

Ռոստամ և Սոհրաբ ( տաջիկ.` Рустам ва Сӯҳроб, ռուս.` Рустам и Сухраб), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1971 թվականին, ռեժիսոր Բորիս Կիմյագարովի կողմից` Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգության մոտիվներով: Կինոնկարը նշված թեմայով նկարահանված կինոեռապատումի երկրորդ ֆիլմն է: 1972 թվականին Թբիլիսիում կայացած 5-րդ Համամիութենական կինոփառատոնում արժանացել է մրցանակի և պարգևի` էկրանին ժողովրդական հերոսական էպոսն արտացոլելու համար[1]:

Սյուժեն

Ֆիլմը պատմում է հին իրանական լեգենդար դյուցազն և քաջ զինվոր Ռոստամի, գեղեցկուհի Թեհմինայի նկատմամբ նրա բանաստեղծական սիրո, նախանձոտ շահ Քավուսի դավաճանության և նենգության, Ռոստամի և իր որդու` Սոհրաբի հանդիպման և վերջինիս ողբերգական մահվան մասին:

Դերասանական կազմ

Դերակատար Հերոս
Բիմբոլատ Վատաև Ռոստամ
Խաշիմ Գադոև Սոհրաբ
Օթար Կոբերիձե Քավուս
Ալիմ Խոջաև բանաստեղծ
Սվետլանա Նորբաևա Թեհմինա
Մախմուջոն Վախիդով Թուլադ
Սայրամ Իսաևա Գուրդոֆարիդ
Ռազզակ Համրոև Հուման
Գուրմինջ Զավկիբեկով Ժանդարազմ

Նկարահանող խումբ

Բորիս Կիմյագարով ռեժիսոր
Գրիգորի Կոլտունով սցենարիստ
Դավլաթնազար Խուդոնազարով օպերատոր
Արիֆ Մելիքով կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր

Կինոնկարը հայերեն լեզվով կրկնօրինակվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում և համարվում է կրկնօրինակման լավագույն նմուշներից մեկը: Էկրանային տեքստի հեղինակը Վարոս Հովակիմյանն է, ռեժիսորը` Լևոն Գրիգորյանը, խմբագիրը` Մարգարիտա Մելիքյան:

Դերերը կրկնօրինակել են`

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.82