«Միստիկա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  3 տարի առաջ
 
== Բառի բացատրություն ==
Փոխաբերական իմաստով միստիկա նշանակում է երևույթների և գործողությունների ամբողջություն, որը հատուկ կերպով մարդուն կապում է աշխարհի գաղտնի ուժերի և արարածների հատ, անկախ տարածության պայմաններից, ժամանակից և ֆիզիկական պատճառականությունից։ Գոյություն ունի նաև իրական՝ մարգարեական ու գործնական՝ օպերատիվ միստիկա։ Մարգարեական միստիկան ձգտում է հետևել անխուսափելի երևույթներն ու առարկաները, որոնք չեն գտնվում տվյալ տարածության կամ ժամանակահատվածի հորիզոնում։ Սրան են պատկանում [[պայծառատեսություն]]ը, [[գուշակություն]]ը, պատգամախոսարանները, ինչպես նաև [[աստղագուշակություն]]ը։ Գործնական կամ օպերատիվ միստիկան իր հերթին ձգտում է սովորական միջոցների և պայմանների կողքին դուրս բերել տարատեսակ երևույթներ, ինչպես՝ գործել հեռավորության վրա, մեկ տիրողական ներշնչանքով կանգնեցնել և առաջացնել կյանքի գործառույթներ, ստեղծել պլաստիկ ձևեր, նյութականացնել հոգևոր էություններ կամ հակառակն անել մարմնականի հետ։ Սրան են վերաբերում կենդանական մագնիսականությունը, [[մոգություն]]ը (նեղ իմաստով), [[դիցահմայություն]]ը, [[մեռելահարցություն]]ը, կախարդության կամ հմայության բոլոր հնարավոր միջոցները, և վերջապես, [[մեդիում]]ական կամ [[սպիրիտիզմ]]ական երևույթների ամողջամբողջ ոլորտը։
 
Քրիստոնեակամ տեսամկյունից իրական միստիկան (իր երկու տեսակներով) բաժանվում է առարկայի արժեվորման և նշանակության և միստիկական փոխազդեցության կողքին բաղկացած է աստվածային, բնական և դիվային տարատեսակների։ [[Ալքիմիան]] սովորաբար վերագրվում է միստիկային, սակայն չկան բավականաչափ հիմունքներ դրա համար, քանի որ ալքիմիկոսներն իրենց օպերացիաներում փորձում են օգտվել նյութերի բնական հատկություններից և ելակետը դրել էին նյութի միասնության սկզբունքը, որն այժմ ընդունվել է որպես դրական գիտություն։