«Ուլյան Փիրումով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Կատեգորիա:]]{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Ուլյան Հայկի Փիրումով''' ({{ԱԾ}}), գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1969), [[պրոֆեսոր]] (1976): ՌԳԱ թղթակից անդամ (1997)<ref>{{Cite web|url=http://isaran.ru/?q=ru/person&guid=913DE9FD-3D9A-73F0-E5F8-54D51681A239|title=Пирумов Ульян Гайкович. {{!}} ИС АРАН|website=isaran.ru|accessdate=2017-07-02}}</ref>: ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1989):
 
== Կենսագրություն ==
Ուլյան Փիրումովը ծնվել է 1931 թվականին [[Մոսկվա]]յում: 1949 թվականին ավարտել է Մոսկվայի № 276 դպրոցը: Նույն թվականին ընդունվել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետը, միաժամանակ` [[Մոսկվայի ֆիզիկատեխնիական ինստիտուտ]], որն ավարտել է 1955 թվականին: 1955-1976 թվականներին աշխատել է Ջերմային շարժընթացների գիտահետազոտական ինստիտուտում նախ որպես ինժեներ, ապա` ավագ ինժեներ, բաժանմունքի պետ, 1976 թվականից` [[Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ]]ի հաշվողական մաթեմատիկայի և ծրագրավորման ամբիոնի վարիչ<ref>{{Cite web|url=http://mai8.ru/deps/806/people/pirumov|title=Пирумов Ульян Гайкович - 8 факультет МАИ|website=mai8.ru|accessdate=2017-07-02}}</ref><ref>Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005</ref>:
 
1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1969 թվականին` դոկտորական, 1976 թվականին Փիրումովին շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1997 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ «մեխանիկա և մեքենաշինություն» մասնագիտությամբ: