«Արարատյան բակալավրիատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''[http://araratbaccalaureate.am/ Արարատյան բակալավրիատ, ԱԲ]''', միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիր՝ նախատեսված [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի]], [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Արցախի]] և [[Սփյուռքի հայկական ուսումնական հաստատությունների ցանկ|սփյուռքի]]՝ 21-րդ դարի դպրոցների համար: Ստեղծվել է [[«Այբ» կրթական հիմնադրամ|«Այբ» կրթական հիմնադրամի]] կողմից ([[2006 թուական|2006 թ]]․ սկսած) և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում (2014-2016 թթ.)։
 
[[2016]] թվականին [[Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն|Մեծ Բրիտանիայի]] ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ)<ref>{{Cite web|url=https://www.naric.org.uk/News%20Story.aspx?NewsID=656|title=Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ) ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին:|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և նույն թվականին [[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարությունը]] հաստատեց<ref>{{Cite web|url=https://www.e-gov.am/gov-decrees/item/28020/|title=Կառավարության որոշում Արարատյան բակալավրիատի վերաբերյալ :|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> ԱԲ-ը որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր։
 
ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ դպրոցական որակավորումներին և ճանաչումը որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում հնարավորություն են ընձեռում ծրագրով սովորող բոլոր աշակերտներին հայերենով հանձնելու իրենց ավարտական քննությունները և այդ քննությունների արդյունքներով ընդունվելու ՀՀ կամ միջազգային բուհեր կամ կրեդիտավորելու դրանք արտասահմանյան բուհերում։
 
== Պատմություն ==
Արարատյան բակալավրիատի ստեղծման աշխատանքները մեկնարկել են [[2006]] թվականին, երբ ստեղծվեց «Այբ» կրթական հիմնադրամը, որի երկարաժամկետ նպատակներից մեկն էր ստեղծել ամբողջությամբ հայալեզու և միջազգային կրթական չափանիշներին համապատասխան կրթական ծրագիր և այն ներդնել ՀՀ, Արցախի և  սփյուռքի դպրոցներում՝ այդպիսով մրցունակ կրթության հնարավորություն ընձեռելով հայ աշակերտներին։
 
Ընդհանուր առմամբ, [[2006]] թվականից մինչև [[2016]] թվականը ծրագրի յուրաքանչյուր տարր մանրազնին կերպով մշակվել և փորձարկվել է [[«Այբ» կրթական հիմնադրամ|«Այբ» կրթական հիմնադրամի]] ծրագրերի շրջանակում, ինչպես նաև [[Այբ դպրոց|«Այբ» դպրոցում]], որը հանդես է գալիս որպես ծրագրի համամշակող և փորձարկող։ ''[[Այբ դպրոց|«Այբ» դպրոցը]] առաջին կրթօջախն է Հայաստանում, որն առաջարկում է «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։'' Ծրագրի վերջնական փորձարկումը, լրամշակումն ու ամբողջացումն ավարտվել են [[2016]] թվականին, և [[2016|2016-2017 թթ․]] մեկնարկել է ՀՀ մարզերի և Արցախի դպրոցներում ծրագրի ներդրման գործընթացը։
 
Ներդրման վերոնշյալ մոդելը պայմանավորված է նրանով, որ Արարատյան բակալավրիատն առաջին փուլում (առաջիկա 5-10 տարում) թիրախավորում է ավագ դպրոցը՝ որպես հնարավորություն՝ նոր որակի ազդեցություն ունենալու տնտեսության և բուհական կրթության զարգացման բնագավառում, իսկ երկրորդ փուլում թիրախավորելու է հիմնական դպրոցը` հանրակրթության լիարժեք որակական թռիչք ապահովելու նպատակով։
Տող 90.
Մասնագիտական զարգացման ծրագրի առաջին փուլը (20-21 շաբաթ) ներառում է 3 դեմ առ դեմ հանդիպում՝ յուրաքանչյուրը 2-3 օր, իսկ երկրորդը (20 շաբաթ) փորձաշրջան է, երբ ԱԲ-ի թեկնածու ուսուցիչները դասավանդում են` փորձարկելով ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում հետազոտական աշխատանք և համագործակցում անհատական մենտոր-խորհրդատուի հետ։
 
Ուսուցիչների/ և մասնագետների ներգրավումը ծրագրում կատարվում է հետևյալ գործընթացով՝
* դիմում
* առարկայական քննություն
Տող 114.
'''[[2016 թուական|2016 թ.]]''' Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ / [https://www.naric.org.uk/naric/Default.aspx UK NARIC]) Արարատյան բակալավրիատը համազոր ճանաչեց բրիտանական խորացված մակարդակին (GCE A Level)<ref>{{Cite web|url=https://en.wikipedia.org/wiki/General_Certificate_of_Education|title=Բրիտանական խորացված GCE A Level մակարդակ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> և ամերիկյան Advanced Placement<ref>{{Cite web|url=https://apcentral.collegeboard.org/|title=Ամերիկյան Advanced Placement (AP) կրթական ծրագիր|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>-ին (AP)։
 
Հայաստանում անցկացվեցին Արարատյան բակալավրիատի առաջին ավարտական քննությունները: Արդյունքում  [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջի համալսարանի]] ՔՄՔ կենտրոնի ղեկավարի և ԿԳԱԾ-ի տնօրենի կողմից ստորագրված հավաստագրեր հանձնվեցին «Այբ» դպրոցի քննություններին մասնակցած 65 աշակերտներին։
 
'''[[2016 թուական|2016թ.]]''' ԱԲ-ին անդամակցելու գործընթացի պաշտոնական մեկնարկ ՀՀ մարզերում։
Տող 120.
[[2017 թուական|'''2017թ'''․]] Արարատյան բակալավրիատն ավելացվեց Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում՝ '''UCAS'''-ում` որպես միջազգային հանրակրթական որակավորում Հայաստանի Հանրապետությունից։
 
'''[[2017 թուական|2017 թ.]]''' պաշտոնական մեկնարկեց «Արարատյան բակալավրիատի» դպրոցների ցանցի ստեղծումը<ref>{{Cite web|url=http://www.president.am/hy/press-release/item/2017/05/30/President-Serzh-Sargsyan-attended-event-of-Araratian-Baccalaureate-in-Matenadaran/|title=Արարատյան բակալավրիատի դպրոցների ցանցի ստեղծման պաշտոնական մեկնարկ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>, ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի համամարզային և Արցախի փուլը և ԱԲ-ին անդամակցելու գործընթացը պաշտոնական մեկնարկեց Ստեփանակերտում։[[Ստեփանակերտ|Ստեփանակերտում]]։
 
== Հանրային լսումներ ==