«Արարատյան բակալավրիատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''[http://araratbaccalaureate.am/ Արարատյան բակալավրիատ, ԱԲ]''', միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիր՝ նախատեսված [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի]], Արցախի և սփյուռքի՝ 21-րդ դարի դպրոցների համար: Ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից (2006 թ․ սկսած) և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում (2014-2016 թթ.)։
 
2016 թվականին [[Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն|Մեծ Բրիտանիայի]] ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ)<ref>{{Cite web|url=https://www.naric.org.uk/News%20Story.aspx?NewsID=656|title=Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ) ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին:|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, և նույն թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց<ref>{{Cite web|url=https://www.e-gov.am/gov-decrees/item/28020/|title=Կառավարության որոշում Արարատյան բակալավրիատի վերաբերյալ :|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref> ԱԲ-ը որպես Հայաստանում պետական հանրակրթական ծրագիր։
 
ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ դպրոցական որակավորումներին և ճանաչումը որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում հնարավորություն են ընձեռում ծրագրով սովորող բոլոր աշակերտներին հայերենով հանձնելու իրենց ավարտական քննությունները և այդ քննությունների արդյունքներով ընդունվելու ՀՀ կամ միջազգային բուհեր կամ կրեդիտավորելու դրանք արտասահմանյան բուհերում։
Տող 8.
Արարատյան բակալավրիատի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2006 թվականին, երբ ստեղծվեց «Այբ» կրթական հիմնադրամը, որի երկարաժամկետ նպատակներից մեկն էր ստեղծել ամբողջությամբ հայալեզու և միջազգային կրթական չափանիշներին համապատասխան կրթական ծրագիր և այն ներդնել ՀՀ, Արցախի և  սփյուռքի դպրոցներում՝ այդպիսով մրցունակ կրթության հնարավորություն ընձեռելով հայ աշակերտներին։
 
Ընդհանուր առմամբ, 2006 թվականից մինչև 2016 թվականը ծրագրի յուրաքանչյուր տարր մանրազնին կերպով մշակվել և փորձարկվել է «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերի շրջանակում, ինչպես նաև [[Այբ դպրոց|«Այբ» դպրոցում]], որը հանդես է գալիս որպես ծրագրի համամշակող և փորձարկող։ ''[[Այբ դպրոց|«Այբ» դպրոցը]] առաջին կրթօջախն է Հայաստանում, որն առաջարկում է «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։'' Ծրագրի վերջնական փորձարկումը, լրամշակումն ու ամբողջացումն ավարտվել են 2016 թվականին, և 2016-2017 թթ․ մեկնարկել է ՀՀ մարզերի և Արցախի դպրոցներում ծրագրի ներդրման գործընթացը։
 
Ներդրման վերոնշյալ մոդելը պայմանավորված է նրանով, որ Արարատյան բակալավրիատն առաջին փուլում (առաջիկա 5-10 տարում) թիրախավորում է ավագ դպրոցը՝ որպես հնարավորություն՝ նոր որակի ազդեցություն ունենալու տնտեսության և բուհական կրթության զարգացման բնագավառում, իսկ երկրորդ փուլում թիրախավորելու է հիմնական դպրոցը` հանրակրթության լիարժեք որակական թռիչք ապահովելու նպատակով։
Տող 28.
ՀՀ կառավարության 2016 թ․ դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ ԱԲ-ը Հայաստանում հաստատվեց որպես պետական հանրակրթական ծրագիր՝ թույլտվություն ստանալով գործել ներկայիս պետական հանրակրթական ծրագրին զուգահեռ։
 
Այդ հրամանով [[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարությունը]] որոշեց՝
* թույլատրել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ներդնել Հայաստանի Հանրապետության մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում.
* հատկացնել ՀՀ բուհերում նպատակային տեղեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն իրականացնող դպրոցների շրջանավարտների համար.
Տող 34.
 
== Արարատյան Բակալավրիատը՝ համազոր GCE A Level-ին և Advanced Placement-ին ==
[[2015|2015 թվականին]] [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջի համալսարանի]] «Քեմբրիջի միջազգային քննություններ» (ՔՄՔ) կենտրոնը համաքննեց «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը (ուսումնական պլանները, դասագրքերը, տնային աշխատանքները, քննական թեստերը, գնահատման համակարգը, առարկայական և միջառարկայական նախագծերը, կրթության միջոցով փոխանցվող արժեքները) և այն համազոր ճանաչեց  բրիտանական GCE A Level խորացված մակարդակի դպրոցական որակավորմանը։
 
[[2016]] թվականին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ / UK NARIC) ուսումնասիրեց ԱԲ-ի կրթական համակարգը (դասավանդվող առանձին առարկաները, ԱԲ ծրագրում աշակերտների ներգրավման պայմանները, առարկայական ծրագրերի խորությունը, ժամանակային տևողությունը, ուսուցման մեթոդաբանությունը, բովանդակությունը և կառուցվածքը, ուսուցման վերջնարդյունքները, գնահատման համակարգը, ամփոփիչ ավարտական քննությունները և որակի ապահովման մեխանիզմները) և այն համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։
 
ԱԲ-ի համազորությունն այդ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում։
 
[[2017]] թվականին Արարատյան բակալավրիատն ավելացվեց Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում՝ «Համալսարանների և քոլեջների ընդունելությունների ծառայություն» (ՀՔԸԾ, UCAS) կազմակերպության oտարերկրյա միջազգային որակավորումների ցանկում՝ Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate), Եվրոպական բակալավրիատի (European Baccalaureate) և համաշխարհային մակարդակով այլ առաջատար կրթական որակավորումների շարքում։  '' ''
 
== Առարկայացանկ ==
Տող 50.
 
Հայագիտական առարկաներ
* [[Մաթեմատիկա]]
* Միջազգային լեզու
* Օտար լեզուներ