«Ճահուկ գավառ (Սյունիք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ճահուկ''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Սյունիք]] նահանգում, Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ [[Ջահրի]]) եւ Շահապոնք (այժմ՝ [[Շահբուզ]]) վտակների ավազաններում: Հյուսիսից եւ հյուսիս-արեւելքից եւ հարավից՝ [[Երնջակ]] եւ [[Նախճավան]], արեւմուտքից՝ [[Այրարատ]]ի [[Շարուր]] գավառներին: Կազմված էր Ճահուկ եւ Շահապոնք վիճակներից՝ համանուն կենտրոններով: Մակերեւույթը լեռնադաշտային է, զգալիորեն անտառավետ, կլիման՝ ցամաքային, հողը՝ բերրի: [[Արշակունիներ]]ի ժամանակ (I-Vդդ.) Ճահուկը եղել է [[Շահահունիք]] իշխանական տան ժառանգական տիրույթը: VIդ. Ճահուկը հիշատակվում է որպես բյուզանդական եւ պարսկական նվաճողների դեմ պայքարող հայկական ուժերի զորաճամբար: X դ. Ճահուկը մտնում էր Սյունյաց գահերից իշխան [[Սմբատ]]ի տիրույթների մեջ: Սյունյաց իշխանության քաղաքական դերի նվազումից հետո, XIIդ., Ճակուկը անցնում է Համտունյաց իշխանությանը: [[Համտունյաններ|Համտունյաց]] տոհմի սպառումից հետո Ճահուկը անցնում է [[Օրբելյաններ|Օրբելյան]] իշխան Ելիկումին, այնուհետեւ՝ [[Պռոշյաններ]]ին: Ճահուկ ավանի Ս. Աստվածածին վանքը XIV-XVIII դդ. եղել է ունիթոռների միաբանության կենտրոն: XVI-XVIIIդդ. Ճահուկը Նախիջեւանի խանության կազմում էր եւ կոչվում էր Ջահրի: XIXդ. 2-րդ կեսից Ճահուկը մտնում էր Երեւանի նահանգի Նախիջեւանի գավառի մեջ:
'''Ճահուկ''' — [[Մեծ Հայք]]ի [[Սյունիք նահանգ]]ի գավառներից։
 
 
 
 
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
 
 
Ճահուկը գտնվում էր [[Երնջակ]]ից հյուսիս-արևմուտք։ Նա սահմանափակված էր հյուսիսից [[Վայոց ձոր]]ով և [[Ծղուկք]]ով, հարավ-արևելքից և հարավից` Երնջակով և [[Նախիջևան]]ով, իսկ արևմուտքից` [[Այրարատ]]ի [[Շարուր]] գավառով։ Այս գավառը, ինչպես և [[Աղահեջք]]ը, Սյունիքի գավառների մեջ անհամեմատ ավելի քիչ հայտնի գավառներից են։ Գավառի պատմական վայրերից նշանավոր են նույնանուն գյուղը կամ ավանը և [[Շահապունիք բերդ]]ը։<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն|publisher=«Միտք»|location=Երևան|year=1981|page=էջ 211-212}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
{{Մեծ Հայք-անավարտ}}
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
 
[[Կատեգորիա:ՍյունիքնահանգիՍյունիք նահանգի գավառներ]]