«Պեդրո Լեոն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Պեդրո Լեոնի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է «Ռեալ Մուրսիա», որի կազմում նա ընդգրկվել 17 տարեկանում: Գաբի Կորեան՝ Մուրսիայի երիտասարդական թիմի մարզիչը, երիտասարդ ֆուտբոլիստի մոտ նկատել է այնպիսի որակ ինչպիսին է գնդակին լավ տիրապետումը:
 
2005 թվականի հունվաիրհունվարի 15-ին Պեդրո Լեոնը կատարել է իր դեբյուտը երկրորդ դիվիզիոնում՝ փոխարինման դուրս գալով «Լերիդա» ակումբի դեմ արագնա խաղի 77-րդ րոպեին: 2004/05 մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է 7 խաղի. երկրպագուների ուշադրությանն է արժանացել հադկապես «Սյուդատ դե Մուրսիա» ակումբի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ: Մինչ 2006/07 մրցաշրջանը Պեդրոն տեղ է գարավել ակումբի հիմնական կազմում:
 
2007 թվականի հունվարին Պեդրո Լեոնը Ինյակի Սաեսի կողմից հրավիրվել է Իսպանիայի երիտասարդական հավաքական մասնակցելու անգլիացիների դեմ ընկերական խաղին: