«Սուրբ Պողոսի տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Vardanyan Anahit տեղափոխեց էջը «Սուրբ Պողոսի Տաճար»-ից «Սուրբ Պողոսի տաճար»
Տող 29.
 
== Պատմություն ==
Տաճարի պաշտոնական բացման թվականը համարվում է [[1708]] թվականի [[հոկտեմբերի 20]]-ը՝ ճարտարապետ [[Ռեն]]ի ծննդյան օրը (այդ օրը նա դարձավ 76 տարեկան), սակայն փաստորեն ծառայությունները տաճարում սկսվեցին [[1697]] թվականի [[դեկտեմբերի 2]]-ին։ Շինարարության սկզբից փաստորեն Ռենը ստիպված եղավ երեք անգամ ամբողջությամբ փոխել նախագիծը։ Առաջին նախագծով ենթադրվում էր կառուցել այրված ''չորրորդ'' տաճարի հիմքի վրա նոր մեծ եկեղեցի։ Այդ նախագիծը միանգամից մերժվեց՝ ըստ երևույթին իշխանությունները ցանկանում էին ավելի վիթխարի բան։ Երկրորդ նախագիծը նախատեսում էր եկեղեցու շինարարություն, որի հիմքը հունական խաչի տեսք կունենար։ Այդ նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվեց. բավական է նշել, որ մինչ օրս պահպանվել է 1:24 մասշտաբով իրագործված մակետը, որն այսօր ցուցադրվում է Սուրբ Պողոս Տաճարում։ Սակայն այս նախագիծն էլ մերժվեց՝ համարվելով չափից ավելի ծայրահեղական։ Ռենի երրորդ նախագիծը նախատեսում էր բավականին մեծ տաճարի կառուցում՝ գմբեթով և երկու զանգագատուն-աշտարակներով։ Այս նախագիծը հաստատվեց և [[1675]] թվականի հունիսին սկսվեցին շինարարական աշխատանքները։ Սակայն դրանից հետո [[ԿառլՉարլզ 2-րդII]] թագավորը պահանջեց նախագիծը և հրամայեց նրա մեջ մտցնել փոփոխություններ, որոնք նա ինքը բնութագրեց որպես դեկորատիվ։ Այդ դեկորատիվ փոփոխությունը դարձավ մեծ գմբեթը, դարձնելով Սուրբ Պողոս տաճարը Լոնդոնի խոշորագույն տեսարժան վայրերից մեկը։ Բոլորի կողմից ընդունված է, որ Տաճարի գմբեթը շատ բաներում կրկնում է՝ [[Հռոմ]]ում [[Սուրբ Պետրոսի տաճար|Սուրբ Պետրոս]]ի գմբեթի [[բազիլիկա]]ն:
Գմբեթի տակ զետեղված է երեք պատկերասրահ. [[ներքին ակապելլա]] և արտաքին՝ ''քարե'' և ''ոսկե'' պատկերասրահները։ Ներքին ակապելլան իր անվանը պարտական է ճարտարապետների կողմից չնախատեսված նրա ակուստիկայի առանձնահատկությանը. բառը անգամ արտասանված լինելով շշուկով պատկերասրահի մի ծայրում բազմաթիվ անգամ արտացոլվում է նրա պատերում, որի արդյունքում այդ շշուկը կարող է լսել՝ պատկերասրահի մյուս ծայրում գտնվող մարդը։
Տաճարի զանգակատան մեջ հաստատված է 17 զանգակներ, նրանցից 13-ը՝ հյուսիս-արևմտյան աշտարակում և 4-ը՝ (նեռարելով Մեծ Պոլի ({{lang-en|Great Paul}}) զանգակները) հարավ-արևմտյան աշտարակում։