«Լոնդոնի մեծ հրդեհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
== Հրդեհի բռնկումն ու հետևանքները ==
 
Լոնդոնի մեծ հրդեհը բռնկվել է [[Պուդինգի նրբանցք]]ում Թոմաս Ֆերիների հացի փռում սեպտեմբերի 2-ին` կիրակի օրը, կեսգիշերից քիչ անց, և արագ տարածվել է [[Լոնդոնյան Սիթի]] շրջանով: Որպես կանոն, այդ ժամանակ հրշեջներն օգտագործում էին շենքերի փլուզման մեթոդը` հրդեհը մարելու նպատակով, որպեսզի կրակն արագ չտարածվի: Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ այս մեթոդը չկիրառվեց` Լոնդոնի քաղաքապետ պրն. Թոմաս Բլադվորթի անվճռականության պատճառով: Եվ երբ կիրակի գիշերը վերջապես լայնամասշտաբ փլուզումների հրաման տրվեց, քամին արդեն հրդեհը տարածել էր և հասցրել շատ մեծ ծավալների: Երկուշաբթի օրն արդեն հրդեհը տարածվել էր դեպի հյուսիս` [[Լոնդոնյան Սիթի]]ի սիրտը: Իսկ երեքշաբթի օրը կրակն ընդգրկել էր քաղաքի մեծ մասը` մոխրացնելով [[Սուրբ Պողոսի տաճար]]ը և հասել էր Ֆլիթ գետի հակառակ կողմը` սպառնալով [[Ուայթհոլ (փողոց)]]ում փողոցում գտնվող [[Չարլզ II Ստյուարտ]]ի պալատին: Հրդեհը մարելու փորձերը հաջողությամբ պսակվեցին, քանի որ հյուսիսային քամին վերջապես դադարեց և [[Թաուեր]]ի այրված մոխիրների շնորհիվ ստեղծվեց պատնեշ` դեպի արևելք հետագա տարածումը դադարեցնելու համար:
Աղետի հետեւանքով ստեղծված սոցիալական եւ տնտեսական խնդիրները շատ մեծ էին: [[Չարլզ II Ստյուարտ]]ը աջակցում էր Լոնդոնի բնակիչների տարհանմանն ու վերաբնակեցմանը, քանի որ վախենում էր սպառնացող ապստամբությունից:
Ի վերջո, չնայած բազմաթիվ արմատական առաջարկներին, Լոնդոն քաղաքը վերակառուցվեց նույն նախագծով ինչպես հրդեհից առաջ էր<ref>Reddaway, 27.</ref>: