«Բաբելոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: am:ባቢሎን
Տող 1.
'''Բաբելոն''', հնագույն պետություն [[Տիգրիս]] և [[Եփրատ]] գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539–ին։ Կոչվել է գլխավոր քաղաք Բաբելոնի անունով։ Համուրապի թագավորի օրոք [[Միջագետք]]ի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ.թ.ա. 2-րդ դարի կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518-1204)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր Ա-ի օրոք (1146-1123), որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Ելամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նրանից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը։ Մ.թ.ա. 539-ին Աքեմենյան թագավոր Կյուրոս Մեծը նվաճել է Բաբելոնը և վերածվել է Աքեմենյան Իրանի փոխարքայության։ Ենթադրվում է, որ Բաբելոնի ապստամբները համագործակցել են ապստամբած [[Հայաստան]]ի հետ։ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական կուսակալները։ Մ.թ.ա. մոտ 140-ից Բաբելոնը մտել է Պարթևական, այնուհետև՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Շուրջ 30 տարի Բաբելոնի արքա է եղել Համմւրապին (1792-1750թթ.): Նա մարտնչել է հարևան երկրների դեմ, բայց նա շատ լավ գիտակցել է, որ զենքով նվաճածը միայն զենքով հնարավոր չէ պահպանել։ Նորաստեղծ պետությունում անհրաժեշտ էր կարգուկանոն մտցնել։ Այդ նպատակով Համւրապին հրամայեց հավաքել բոլոր գործող օրենքները, ստեղծել միասնական օրենսգիրք։ Արքայի հրամանը կատարվեց։ Ստեղծված օրենսգիրքը բաղկացած էր 282 հոդվածից։
[[Կատեգորիա:Պատմական քաղաք]]
 
[[am:ባቢሎን]]
[[ang:Babilōn]]
[[ar:بابل]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բաբելոն» էջից