«Համացանցային դիրեկտորիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: ar:دليل مواقع الويب
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: fr:Annuaire web; cosmetic changes
Տող 10.
Էռ-Էս-Էս (RSS) դիրեկտորիաները նման են համացանցային դիրեկտորիաներին, սակայն համացանցային կայքերի կապերի (links) փոխարեն ներառում են Էռ-Էս-Էս ֆիդերի (RSS feeds – սնուցող կոդեր) հավաքածուներ:
 
== Ցանկերի շրջանակները ==
Դիրեկտորիաների մեծ մասը շատ ընդհանրական են իրենց շրջանակների առումով, և կայքերի ցանկերը կազմում են կատեգորիաների, ռեգիոնների և լեզուների լայն ընդգրկմամբ: Սակայն կան նաև որոշ թաքնված դիրեկտորիաներ, որոնք կենտրոնանում են նեղ ռեգիոնների, եզակի լեզուների կամ մասնագիտական սեկտորների վրա: Այդպիսի թաքնված, գոյություն ունեցող կայքերի մեծ քանակություն պարունակող դիրեկտորիայի մի տեսակ է, օրինակ, առևտրային դիրեկտորիան: Առևտրային դիրեկտորիաները մասնագիտանում են մեծածախ արտադրանքի վաճառքով զբաղվող, «E-Commerce» (էլեկտրոնային առևտուր) բնույթի կայքերը:
 
Ընդհանրական բնույթի հանրահայտ համացանցային դիրեկտորիաների օրինակներ են Յահու! Դիրեկտորիա-ն (Yahoo! Directory) և Օփըն Դիրեքթըրի Պրոջեքթ-ը (Open Directory Project – ODP – Բաց Դիրեկտորիա Նախագիծ կամ [[դմոզ]]): Այս Բաց Դիրեկտորիա Նախագիծը նշանակալի դեր ունի իր ընդգրկուն կատեգորիզացիայի և ցանկերի մեծ քանակության, ինչպես նաև՝ այլ դիրեկտորիաների ու փնտրման համակարգերի կողմից ազատ օգտագործման համար բաց լինելու շնորհիվ:
 
Դեռ չի դադարել դիրեկտորիաների ու տվյալների բազաների որակի մասին բանավեճը, քանի որ փնտրման համակարգերն օգտագործում են դմոզի բովանդակությունը՝ առանց իրական ինտեգրացիայի, ու որոշ փորձարարական մոտեցմամբ՝ քլասթըրինգի (clustering - ճյուղաստեղծում) օգտագործմամբ:
 
Քիչ չեն եղել փորձերը՝ դիրեկտորիաների զարգացումն ավելի հեշտացնելու ուղղությամբ, ինչպես օրինակ՝ սկրիպտների կամ էլ հասանելի Փի-Էյջ-Փի (PHP) պորտալների ու ծրագրերի օգնությամբ միանման կապերի (links) ավտոմատացված հայտագրումը (submission): Վերջերս սոցիալական համակարգչային ծրագրերի տեխնիկաները առաջ են բերել կատեգորիզացիայի նոր փորձեր, այն է՝ Ամազոն-Քոմի ապրանքների էջերում (Amazon.com) ավելացնելով տեգինգ (tagging - պիտակավորում) ռեժիմը:
 
Դիրեկտորիաներն ունեն ցանկագրման զանազան հատկանիշներ, որոնք հաճախ կախված են տվյալ կատեգորիայում ներառման համար վճարվող գնից.
* Ազատ գրանցում - կայքի դիտման ու ցանկագրման համար որևէ վարձավճար չի սահմանվում
* Փոխադարձ կապ - դեպի տվյալ դիրեկտորիան ուղղորդող կապը պետք է ավելացվի գրանցվող կայքի վրա որևէ մասում՝ որպեսզի հնարավոր լինի կատեգորիայում այն ցանկագրելը
* Վճարովի գրանցում - մեկանգամյա կամ կրկնվող վարձավճար է գանձվում՝ գրանցված կապը վերանայելու/ցանկագրելու համար
* Նոֆոլլոու (No follow - չհետևել) - գույություն ունի ռել-նոֆոլլոու ատրիբուտ (rel="nofollow" attribute), որ կցվում է կապին, որը նշանակում է, որ փնտրման համակարգերն այդ կապին որևէ կշիռ չեն տա
* Հատկանշային ցանկագրում - կապը առաջնային տեղ է ստանում իր կատեգորիայում (կամ բազմաթիվ կատեգորիաներում) կամ դիրեկտորիայի այլ սեկցիաներում, ինչպես օրինակ՝ հոմպեյջ-ում (homepage - հիմնական էջ)
* Տեղակայման բիդեր - որտեղ կայքերը դասակարգվում են բիդ-երի (bids - ըստ ունեցած գնի գրաված դիրքը) համաձայն
* Մասնաճյուղային կապեր - որտեղ դիրեկտորիան տոկոսներ է աշխատում դրանում ցանկագրված համացանցային կայքերն օգտագործողների կատարած այցելությունների շնորհիվ
 
== Մարդու կողմից խմբագրվող դիրեկտորիաներ ==
Մարդու կողմից խմբագրվող դիրեկտորիան ստեղծում և պահպանում են այն խմբագիրները, որոնք կապեր են ավելացնում տվյալ դիրեկտորիային վերաբերող քաղաքականության համաձայն:
Մարդու կողմից խմբագրվող դիրեկտորիաները հաճախ Էս-Ի-Օ-ների (SEOs) թիրախն են դառնում այն պատճառով, որ հեղինակավոր աղբյուրներից վերցված կապերը լավացնում են խոշոր փնտրման համակարգերում առկա գնահատականները:
Որոշ դիրեկտորիաներ հնարավոր է կանխեն իրենց ցուցադրած կապի գնահատումը փնտրման համակարգերի կողմից` օգտագործելով ռեդիրեքթ-ներ (redirect - վերաուղորդում), նոֆոլլոու (no follow – չհետևել) ատրիբուտներ կամ այլ տեխնիկաներ:
 
Մարդու կողմից խմբագրվող շատ դիրեկտորիաներ, ներառյալ Օփըն Դիրեքթըրի Փրոջեքթ, Ուորլդ Ուայդ Ուեբ Վըրչուըլ Լայբրըրի (Open Directory Project, World Wide Web Virtual Library - Բաց Դիրեկտորիա Նախագիծ, Համաշխարհային Սարդոստայն Վիրտուալ Գրադարան)-ը և նորաստեղծ ԱլեքսԲիդ-ը (AlexBid), խմբագրվում են կամավորների կողմից, որոնք հաճախ փորձագետներ են ինչ որ կոնկրետ կատեգորիաներում: Այս դիրեկտորիաները երբեմն քննադատվում են դրանցում կատարվող հայտերի պատասխանների երկար ձգձգման կամ ոչ ճկուն կազմակերպական կառուցվածքներ ունենալու, ինչպես նաև դրանցում ներգրավված կամավորներ խմբագիրների միջև հաճախակի բանավեճերի պատճառով:
 
Ի պատասխան այդ քննադատությանը՝ կամավորների կողմից խմբագրվող որոշ դիրեկտորիաներ որդեգրել են [[Վիքի]] տեխնոլոգիան, որպեսզի հնարավորություն ստեղծեն դիրեկտորիաների խմբագրման գործում ավելի լայնամասշտաբ համայնքային ներգրավվածության համար (որակի որոշ նվազման, առավել պակաս օբյեկտիվություն ունեցող մուտքեր ունենալու գնով):
 
Որոշ համացանցային դիրեկտորիաների ընտրած մեկ այլ ուղղություն է ներառման համար վճարելու մոդելը: Այս մեթոդը դիրեկտորիային հայտերի գրանցման համար ժամանակային ներառման հնարավորություն է տալիս, ինչպես նաև` ավելի նվազ թվով ցանկեր, որպես վճարովի մոդելին անցնելու արդյունք:
Տող 43.
Այսօր համացանցային կայքերի դիրեկտորիաներում գրանցումը համարվում է սովորական Էս-Ի-Օ (SEO – Search Engine Optimization - Փնտրման համակարգի օպտիմիզացիա) տեխնիկա՝ գրանցված համացանցային կայքի համար կենսականորեն կարևոր ետ-կապեր (back-links) ստանալու տեսանկյունից: «Դիրեկտորիայում գրանցվելու» տարբերակիչ ֆունկցիաներից մեկն էլ այն է, որ դա չի կարող ամբողջությամբ ավտոմատացվել, ինչպես փնտրման համակարգերի գրանցումները: Իսկ դիրեկտորիայում ձեռքով գրանցումը տաղտկալի ու ժամանակատար գործ է, որը վեբմասթըրները (webmasters - համացանցային վարպետներ) հաճախ կողմնակի աջակցման ստացման (outsourcing) մոտեցմամբ են հոգում:
 
== Տեղակայման բիդերով դիրեկտորիաներ ==
Տեղակայման բիդերով դիրեկտորիաները, որ այլ կերպ հայտնի են բիդացնող (bidding) համացանցային դիրեկտորիաներ անվամբ, ներառման համար վճարում պահանջող համացանցային դիրեկտորիաներ են, որոնցում համացանցային կայքերի ցանկերը նախապես պատվիրվում են դրանց ունեցած բիդ-գումարի համապատասխան: Դրանք յուրահատուկ են այն առումով, որ որքան ավելի շատ անհատը վճարի, այնքան նրա գրանցած կայքն ավելի բարձր տեղ կգրավի դիրեկտորիայի կայքերի ցանկում: Ցանկում ավելի բարձր տեղ գրավելով, կայքն ավելի տեսանելի է դառնում, ինչը մեծացնում է դիրեկտորիայի այցելուների՝ տվյալ կայքը նկատելու ու սեղմակը սեղմելու հավանականությունը: Գոյություն ունեն Տեղակայման բիդերով դիրեկտորիաների կառավարման Փի-Էյջ-Փի սկրիպտներ (ազատ և վճարովի տարբերակներ), որոնք ներառում են փի-էյջ-փի-լինկ-բիդ (phpLinkBid) վճարովի, Լինկ Բիդ Սկրիպտ (Link Bid Script) անվճար և ձևափոխված կապային բիդ տարբերակ փի-էյջ-փի-Էլ-Դի (phpLD) (phpLinkDirectory)։
 
== Հայտերի ավտոմատացված ներկայացմամբ դիրեկտորիաներ ==
Հայտերի ավտոմատացված ներկայացմամբ դիրեկտորիաներում մարդու կողմից խմբագրումը կամ մոդերացիան փոխարինված է ավտոմատացված մշակմամբ, որը կայքի բովանդակության կատեգորիզացիայի և ֆիլտրման համար հատուկ տեխնիկաներ է պահանջում: Այս գործը նման է փաստաթղթերի դասակարգմանը, որը մեքենայացված ուսուցման տենիկաների կիրառություններից մեկն է:
 
== Արտաքին հղումներ ==
[http://www.dmoz.org/World/Armenian/ Դմոզի հայերեն բաժինը]
 
Տող 64.
[[fa:فهرست وب]]
[[fi:Linkkikirjasto]]
[[fr:Annuaire Webweb]]
[[he:מדריך אתרים]]
[[id:Direktori web]]