«Պաշտպանական մեխանիզմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 41.
'''Ռեգրեսիա''', բնորոշ է վերադարձը վարքի երեխայական մոդելներին։ Սա տագնապի թեթևացման միջոց է՝ վաղ մանկության տարիքին վերադառնալով, որն ավելի անվտանգ ու հաճելի է։ Մեծահասակների մոտ այն դրսևերվում է նաև անզսպությամբ, անգոհունակությամբ, հեղինակություններին հակառակվելով և այլն։
 
'''Սուբլիմացիա''', ըստ Զիգմունդ Ֆրոյդի, սուբլիմացիան մեխանիզմ է, որը մարդուն հնարավորություն է տալիս փոխել իր գրգիռները այնպես, որ այն ընդունվի հասարակության կողմից, համապատասխանում է այնտեղ առկա նորմերին և կանոններին: Սուբլիմացիայի ազդեցության տակ անընդունելի զգացմունքները և գրգիռները ենթագիտակցորեն փոփոխության են ենթարկվում` վերափոխվելով բոլորի կոմիցկողմից ընդունված ձևերի: Սուբլիմացիան դիտվում է որպես անցանկալի գրգիռների սանձահարման միակ առողջ և կառուցողական(կոնստրուկտիվ) ռազմավարություն (ստրատեգիա), քանի որ վերջինս թույլ է տալիս փոխել գրգիռների նպատակը կամ օբյեկտը՝ առանց նրանց դրսևորումը զսպելու։ Այսինքն այս մեխանիզմի կիրառումը փոքրացնում է նևրոզի առաջացման ռիսկը:
 
'''Բացասում''', երբ մարդ հրաժարվում է ընդունել այն փաստը որ տհաճ բան է կատարվել, ապա դա նշանակում է որ նա գործի է դնում պաշտպանական այնպիսի մի մեխանիզմ, ինչպիսին է բացասումը։ Իրականության բացասումը առկա է նաև այն դեպքում, երբ մարդիկ ասում կամ պնդում են՝ «նարավոր չէ որ ինձ հետ այսպիսի բան կատարվի», չնայած դրան հակառակ փաստի ակնհայտ ապացույցների։ Համաձայն Ֆրոյդի, բացասումը բնորոշ է փոքր երեխաներին և ցածր ինտելեկտի մակարդակ ունեցող հասուն մարդկանց։