«Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 30, 2017 թ.»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «<noinclude> :<small>< Նախագիծ:Օրվա հոդված</small></noinclude> Պատկեր:Hampartsoum boyadjian.jpg|150px|left|Համ...»:
(Տարբերություն չկա)

20:26, 29 Հունիսի 2017-ի տարբերակ

< Նախագիծ:Օրվա հոդված
Համբարձում Պոյաճեան
Համբարձում Պոյաճեան

Համբարձում Պոյաճեան (Մեծն Մուրատ), (1867, Հաճըն, - 30 Յուլիս 1915, Կեսարիա), հայ յեղափոխական գործիչ, Օսմանեան Խորհրդարանի երեսփոխան։ Եղբայրն է յեղափոխական գործիչ՝ Ժիրայրի։

Ուսումը ստացած է տեղւոյն Միացեալ Վարժարանին մէջ։ Պոլիս մեկնելով, կը յաճախէ Իտատի վարժարանը, որու շրջանը աւարտելէ ետք կը մտնէ Պոլսոյ Բժշկական Համալսարանը, զոր չ՚աւարտեր։

Դեռ ուսանող, 1888-ին կ՚ըլլայ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան կազմակերպիչներէն մին։ 15 Յուլիս 1890 -ին, Պոլսոյ մէջ կը կազմակերպէ Գում Գափուի ցոյցը, որմէ ետք, կը հալածուի համիտեան վարչակարգին կողմէ: Հայորդիին գլխուն համար կը խոստանան 2000 ոսկի պարգեւ։Խուսափելով ձերբակալութենէն՝ ան կը փախչի Հունաստան,Աթենք իսկ 1892-ին ծածուկ կը հասնի Ալեքսանտրեթի նաւահանգիստը եւ հոնկէ ոտքով կ'անցնի Սասուն։ Մէկ տարի ետք Կովկասի մէջ է՝ ձգտելով ապահովել տեղի հայութեան աջակցութիւնը Սասնոյ լեռնականներուն։ Սոցիալ Դեմոկրատ Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.) Կեդրոնի հրահանքով կը ղեկավարէ Սասնոյ 1895-ի ապստամբութիւնը, որ ի վերջոյ եւրոպական միջամտութեան արժանանալով, առիթ կու տայ... Ավելին