«Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
'''Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ'''({{lang-bo|མཚོ་བོད་ལྕགས་ལམ།}}) - աշխարհի ամենաբարձրլեռնային և ամենաերկար երկաթգիծը, որը միավորում է [[Ցինհայ]] մարզի վարչական կենտրոն՝ [[Սինին]]ը և [[Տիբեթի ինքնավար շրջան|Տիբեթի ինքնավար մարզ]]ի վարչական կենտրոն՝ [[Լհասա]]ն:
 
Ցինհայ-Տիբեթ երկաթուղին բացվել է [[2006]] թվականի հուլիսի 1-ին: Երկաթուղու ամենավերին կետը՝ Տանգգուլի լեռնանցքը, գտնվում է ծովի մակերևույթից 5072 մետր բարձրության վրա, երկարությունը մոտ 1100 կմ է: Արդիականության հրաշալիք գնացքի հպարտության առարկան թթվածնային դիմակներով ապահովված վագոններն են, քանի որ օդը շատ է նոսրանում, երբ գնացքը հասնում է լեռներին: Եթե այդ հատվածում ուղևորներին թթվածին չմատակարարվի, բարձրության պատճառով կարող է նրանց մոտ նույնիսկ հիվանդագին զգացողություններ առաջանանառաջանալ:
 
[[Չինաստան]]ի «Երկնային գնացքը» Ցինհայի երկաթգծով [[Պեկին]]ից մինչև Լհասա ճամփորդություն է կատարում 2 օրում (48 ժամում)՝ հետևում թողնելով [[յակ]]երին և [[վիթեր]]ին, սլանալով ամպերով ծածկված Տիբեթի լեռնաշղթայի միջով մի այնպիսի ապշեցուցիչ երթուղով, որի շնորհիվ այն արժանացել է աշխարհի ամենաբարձր երկաթգծի տիտղոսին: Այդ ուղևորության ընթացքում գնացքը տեղափոխում է ավելի քան հինգ հազար մարդու: Այս տարածաշրջանը հայտնի է իր ցուրտ կլիմայի, նոսրացած օդի և հաճախակի [[երկրաշարժ]]երի առանձնահատկություններով, այդ իսկ պատճառով հեշտ չի եղել շինարարների ու ինժեներների համար դրա կառուցումը: Երկաթուղային գծերը կառուցվել են չափազանց անկայուն բնահողի վրա, ռելսերի տակ սառեցված օդի և հեղուկ ազոտի խողովակներ են տեղադրվել, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում պահպանվի միատեսակ ցածր ջերմաստիճանը: Որոշ հատվածներում ռելսուղին ունի գետինը սառեցնող նորարարական համակարգ, որը խիստ կարևոր է հավերժական սառույցներով պատված [[տունդրա]]յի՝ երկաթուղին վտանգավոր դարձնող հալոցքային հոսքերից պաշտպանելու համար:
Պե
 
2006 թվականին 1100 կմ երկարությամբ երկաթուղին և գնացքները նոր շարժակազմով համալրելու համար չինական կառավարությունը ծախսեց մոտավորապես 4,5մլրդ. [[ԱՄՆ]] [[դոլար]]: Այս բավականին բարձր գինը պայմանավորված էր հենց այն փաստով, որ երկաթգծի ճանապարհի մեծ մասն անցնում է լեռնանցքներով ու խորխորատներով, իսկ որոշ հատվածներ կառուցված են հավերժական սառույցներով պատված վայրերում: