«Երեկոն Կարլ Յոհանի փողոցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
 
Նրանց դեմքերը գունատ են, որևիցե էմոցիաներից զուրկ, որոնք հիշեցնում են անդեմ [[Դիմակ|դիմակներ]]: Արվեստաբան Արնե Էգգումը համադրում է Մունկի այս կտավը [[Ջեյմս Էնսոր|Ջեյմս Էնսորի]] դեմք-դիմակների հետ<ref>Arne Eggum: ''Die Bedeutung von Munchs zwei Aufenthalten in Frankreich 1891 und 1892''. In: Sabine Schulze (Hrsg.): ''Munch in Frankreich''. Schirn-Kunsthalle Frankfurt in Zusammenarbeit mit dem Musée d'Orsay, Paris und dem Munch Museet, Oslo. Hatje, Stuttgart 1992, ISBN 3-7757-0381-0, S. 146, 150.</ref>: Մարդկանց հոսքից անդին երևում է մուգ գույնի միայնակի ֆիգուրը: Վերջինս հակառակ ուղղությամբ է շարժվում: Ամենայն հավանականությամբ այդ մարդը հենց ինքը Էդվարդ Մունկն է: Նրա օրագրում պահպանվել է մի գրառում, որտեղ կարդում ենք հետևյալը.
{{քաղվածք|Անցորդները նրա վրա տարօրինակ, բազմանշանակ հայացքներ են նետում: Նա զգում է այդ հայացքները: Բոլորը նայում են նրան: Այդ դեմքերը...անկենդան-դժգույն երեկոյան լուսավորության տակ: Նա փորձում է հեռանալ դեպի իր մտքերը, սակայն չի կարողանում: Գլխում դատարկության զգացում է: Նա փորձում է նայել ինչ-որ մի տեղ՝ վերև, սակայն պատուհանը հեռվում է: Եվ կրկին անցորդները նրա ուղու վրա են հայտնվում. նա դողում է ոտքից ցգլուխ. ամբողջովին քրտնած է<ref>Цит. по: Ульрих Бишофф. ''Эдвард Мунк''. TASCHEN/Арт-родник, 2008. ISBN 978-5-88896-141-4.</ref>:|Էդվարդ Մունկ}}
 
Ի տարբերություն Էդվարդ Մունկի մեկ այլ նկարի՝ «Գարունը Կարլ Յոհանի փողոցում» (1890) նկարի, որն արված է [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիզմի]] ժանրում, «Երեկոն Կարլ Յոհանի փողոցում» կտավն առանձնանում է մռայլությամբ ու տագնապալի բնավորությամբ: Կոմպոզիցիոն առումով այս կտավը մոտ է Մունկի հանրահայտ երկու կտավներին՝ «<nowiki/>[[Ճիչ (նկար)|Ճիչ]]<nowiki/>» և «<nowiki/>[[Աղջիկները կամուրջի վրա (նկար)|Աղջիկները կամուրջի վրա]]<nowiki/>». սրանցում նկատվում է հեղիանկի սիրելի մոտիվը՝ կորչող ճանապարհներ, ֆոկուսի խառնաշփոթ նկարների ծայրամասերին: