«Modula-2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 17.
 
Հինական գաղափարներ՝
* ծրագիրը իրենից ներկայացնում է առանձին մոդուլների հավաքածու, որոնք կարող են կոմպիլացվել իրարից անկախ։ Ընդ որում ծրագրային մոդուլը կարող է (պարտադիր չէ) բաղկացած լինել երկու մասից՝ սահմանման մոդուլ և իրականացման մոդուլ։ Սահմանման մոդուլը դա մոդուլի արտաքին ինտերֆեյսն է՝ արտաքին մոդուլներին հասանելի հաստատունների, փոփոխականների անուններ, ֆունկցիաների և պրոցեդուրաների վերնագրեր։ Իրականացման մոդուլը պարունակում է ծրգրայինծրագրային կոդ, այսինքն սահմանումների մոդուլում նկարագրված ինտերֆեյսի իրականացումները։ Օրինակ որևէ տիպ սահմանելու համար անհրաժեշտ է սահմանումների մոդուլում նկարագրել միայն անունը, իսկ իրականացման մոդուլում՝ ամբողջ ստրուկտուրան։ Այդ դեպքում արտաքին մոդուլները կարող են ստեղծել նշված տիպի արժեքներ, կանչել այդ արժեքի հետ աշխատող ֆունկցիաներ և պրոցեդուրաներ՝ չունենալով ուղղակի հասանելիություն ամբողջ ստրուկտուրային, քանի որ այդ ստրուկտուրան գրված չէ սահմանման մոդուլում։ Հետևաբար, եթե հենց այդ նույն ստրուկտուրան նկարագրվի սահմանումենրի մոդուլում, ապա այն հասանելի կդառնա արտաքին մոդուլներին։
* Այլ մոդուլներում նկարագրված սահմանումների կցագրումը ամբողջությամբ ղեկավարվում է․ կարելի է կցել մոդուլի սահմանումը ամբողջությամբ, բայց լեզվի շարահյուսությունը թույլ է տալիս զգալիորեն կոնկրետացնել կցվող ցուցակը։ Օրինակ մոդուլից կցել միայն կոնկրետ անհրաժեշտ հաստատուններ, պրոցեդուրաներ կամ ֆունկցիաներ։
* Բոլոր մուտքի և ելքի միջոցները հանված են լեզվից։ Դրա փոխարեն կարելի է օգտածործել գրադարանային մոդուլներ, որոնց վրա էլ դրված է մուտքի/ ելքի խնդիրների կատարումը կոնկրետ համակարգերի համար։ Սակայն գոյություն ունեն ստանդարտացված մուտքի/ելքի գրադարաններ, որոնք տրամադրում են մուտքի/ելքի ֆունկցիաներ ստանդարտ տիպերի համար (մուտքագրել տարրական տիպի տվյալներ տեքստային տերմինալներից, ինչպես նաև ֆայլային մուտք/ելք)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Modula-2» էջից