«Սինո-ճապոներեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սինո-ճապոներեն բառապաշար''' կամ '''կանգո''' (ճապոներեն՝ 漢語- Հան բառեր), վերաբերում է [[ճապոներեն]]<nowiki/>ի բառապաշարի այն հատվածին, որը ձևավորվել է [[չինարեն]]<nowiki/>ում կամ որում առկա են չինարեն տարրեր: Քերականական և շարահյուսական որոշ կառույցներ նույնպես կարող են համարվել սինո-ճապոներեն: ''Կանգոն'' սինո-ճապոներենի ճապոներեն անվանումն է և նշանակում է «չինարեն բառեր»:<ref>Shibatani, Masayoshi. [https://books.google.com/books?vid=ISBN0521369185&id=sD-MFTUiPYgC&pg=RA1-PA167&lpg=RA1-PA167&dq=%22Sino-Japanese%22+vocabulary&sig=v0OQy6QCTO_GkvVeFaNuQDf9ujQ#PRA1-PA142,M1 ''The Languages of Japan (Section 7.2 "Loan words", p.142)''], Cambridge University Press, 1990. ISBN 0-521-36918-5</ref> Կանգոն ճապոներենի ընդհանուր [[բառապաշար]]<nowiki/>ի երեք հիմնական բաժիններից մեկն է: Մյուս երկու բաժիններն են մայրենի ճապոներենի բառապաշարը և այլ լեզուներից [[փոխառություն]]<nowiki/>ները: Հաշվարկվել է, որ ճապոներենի բառապաշարի մոտ 60%-ը կանգո բառապաշարն է, սակայն առօրյա խոսքում այն կազմում է բառերի մոտ 18%-ը: <ref>{{nihongo2|国立国語研究所『テレビ放送の語彙調査I』(平成7年,秀英出版)}}Kokuritsu Kokugo Kenkyuujo, "Terebi Hoosoo no Goi Choosa 1" (1995, Shuuei Publishing)</ref>
 
Կանգոն, որը ճապոներենում չինարեն ծագում ունեցող բառերի գործածումն է, չպետք է շփոթել ''կանբուն''ի հետ, որը իսկական չինարեն բառեր գրելն է ճապոնացիների կողմից: Եվ՛ ''կանգո''ն և՛ ''կանբուն''ը ունեն [[սինո-քսենիկ]] լեզվաբանական և հնչյունաբանական տարրեր, որոնք կարելի է գտնել [[կորեերեն]]<nowiki/>ում և [[վիետնամերեն]]<nowiki/>ում, այսինքն՝ դրանք օտար (սինո) տարրեր են:
 
== Նախապատմություն ==
[[Չինաստան]]<nowiki/>ի մեծ տարածքի և զարգացած մշակույթի շնորհիվ չինարենը պատմության ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել ճապոներենի, կորեերենի, վիետնամերենի և արևելաասիական այլ լեզուների վրա այնպես, ինչպես [[հունարեն]]<nowiki/>ը և [[լատիներեն]]<nowiki/>ն են ազդել [[Եվրոպա]]<nowiki/>յի պատմության վրա: Օրինակ՝ միջին չինարենում վառոդ բառի համարժեքը ''հուոյաո'' (火藥) է, իսկ կորեերենում դրա համարժեքը ''հուայակ''ն է, ճապոներենում՝ ''կայակու'': Երբ տեղի ունեցան չինարենի և ճապոներենի միջև առաջին բախումները, ճապոներենում դեռևս չկար գրային համակարգ, այնինչ չինարենն ուներ գրավոր լեզու և ակադեմիական շատ ինֆորմացիա, որն էլ իր հերթին առաջ էր բերում նոր բառեր և տերմիններ ստեղծելու անհրաժեշտությունը:<ref>[http://crlao.ehess.fr/document.php?id=1217 Baxter-Sagart Old Chinese reconstruction, version 1.0], also available at [[wikt:Appendix:Baxter-Sagart Old Chinese reconstruction|Wiktionary]]; see also [[Baxter's transcription for Middle Chinese]]</ref> Չինարենը այսպիսով դարձել էր գիտության, կրթության և կրոնի լեզուն: Ճապոներենում գործածված ամենահին գրային համակարգը գրական չինարենն էր, որը կոչվում էր ''կանբուն'': Կանբուն գրային համակարգը պարտադրում էր, որ յուրաքանչյուր գրագետ ճապոնացի վարժ տիրապետի գրավոր չինարենին, սակայն շատ քիչ ճապոնացիներ էին վարժ խոսում չինարեն:
 
Չինարենից վերցված բառերի արտասանությունը նմանեցվում էի չինարենի արտասանությանը: Սինո-ճապոներեն բառապաշարը դեռևս ճապոներենում շատ կարևոր մաս է, ինչպես օրինակ լատիներեն կամ հունարեն ծագման բառերը [[անգլերեն]]<nowiki/>ում:
Տող 23.
 
== Բառեր, որոնք ստեղծվել են Ճապոնիայում ==
Չնայած որ չինարենից վերցվել է մեծ չափով սինո-ճապոներեն բառապաշար, շատ բառեր ստեղծել են հենց ճապոնացիները՝ օգտագործելով սինո-ճապոնական ձևեր: Սրանք հայտնի են ինչպես ''վասեի կանգո'' (和製漢語), որը թարգմանաբար նշանակում է «ճապոնացիների ստեղծած կանգո»: Այն չպետք է շփոթել ''վասեի էիգո''յի հետ (和製英語), որը նշանակում է «ճապոնացիների ստեղծած անգլերեն»: <ref>{{cite book|title=Language change in East Asia|last=Chung|first=Karen S.|publisher=Curzon|year=2001|isbn=0700713778|location=Richmond, Surrey|pages=161–163|chapter=Chapter 7: Some Returned Loans: Japanese Loanwords in Taiwan Mandarin|ref=harv|editor1-first=T. E|editor1-last=McAuley}}</ref>
 
Շատ ''վասեի կանգոներ'' վերաբերում են գաղափարների, որոնք կան միայն ճապոներենում , ինչպես օրինակ ''դայմիո'' (大名), ''վակա'' (和歌), ''գեիշա''(芸者) և այլն:
Տող 51.
#Մանդարինի «hu» հնչյունը գոյություն չունի ճապոներենում և սովորաբար բաց է թողնվում, մինչդեռ մանդարինի «l» հնչյունը ճապոներենում դառնում է «r»:
#Մանդարինի «h» հնչյունը, որը գալիս է միջին չինարենի [x] կամ [ɣ] հնչյունից, ճապոներենում սովորաբար համապատասխանում է «k»-ին կամ «g»-ին:
 
== Ծանոթագրություններ ==
<references />