«Սինո-ճապոներեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 43.
# Չինարենի ձայնավորները շատ հաճախ համապատասխանում են սինո-ճապոներենի ձայնավորներին:
# Մանդարին չինարենում ժամանակի ընթացքում կորել է խուլ և ձայնեղ բաղաձայնների միջև տարբերությունը: Այստեղ բացառություն են չինարենի Վու բարբառները, օրինակ՝ Շանհայի բարբառը: Շանհայի բարբառի ձայնեղ բաղաձայնները համընկնում են ճապոներենի ''գո-օն'' արտասանության հետ: Օրինակ՝ 葡萄 (խաղող) բառը Շանհայի բարբառով կարդացվում է ինչպես ''բուդո (budo) ,'' և այն նույն կերպ է արտասանվում ճապոներենում: Սակայն մանդարինում այն կարդացվում է ''փութաո (pútáo)'':
#Ժամանակակից մանդարինում բոլոր վանկերն ավարտվում են կամ ձայնավորով կամ էլ փոքր թվով բաղաձայններով, որոնցից են «n», «ng»կամ էլ «r» բաղաձայնները: Միջին չինարենում սակայն վանկերը կարող էին ավարտվել օրինակ [p], [t], [k] և  [m] բաղաձայններով, և սա պահպանվել է սինո-ճապոներենում: Սակայն քանի որ սինո-ճապոներենում ևս թույլատրելի չէ վանկն այս բաղաձայններով ավարտել, վանկի վերջից կցվում է հավելյալ ձայնավոր:
#
#Մանդարինի «f» բաղաձայնը ճապոներենում համապատասխանում է «h» և «b» բաղաձայններին: Վաղ միջին չինարենում չկար «f» Բաղաձայնը, սակայն կային /pj/ և /bj/ համադրությունները, որոնք պահպանվել են ճապոներենում:
#Հին ճապոներենի /p/ հնչյունը փոխարինվել է /h/- ով: Երբ միջին չինարենի որևէ բառ ավարտվում էր /p/-ով, դա դժվարություն էր առաջացնում ճապոներենում: Օրինակ՝ միջին չինարենի /dʑip/ (տասը) բառը փոխառվել է և հին ճապոներենում դարձել է /zipu/: Ժամանակի ընթացքում այն ենթարկվել է փոփոխությունների՝ /zipu/ > /zihu/ > /ziu/ > /zyū/ >/jū/:
#Ավելի բարդ է հին ատամնաշրթնային ռնգային հնչյունը:  武 հիերոգլիֆը ուշ միջին չինարենում արտասանվում էր «մվու»: Ճապոներենում այս արտասանությունը նմանակվել է՝ դառնալով «մու» կամ «բու»:
#ԺԱմանակակից չինարենի «r» սկզբնատառը ճապոներենում սովորաբար համապատասխանում է «ny» կամ «ni»- ին: Փոխառման ժամանակ չինարենի այնպիսի բառեր, ինչպիսիք են 人(ren՝ մարդ) և 日(ri՝ օր), որոնք ժամանակակից չինարենում սկսվում են «r» սկզբնատառով, սկսվում էին  [ɲ] քմային-ռնգային բաղաձայնով: Այսպիսով չինարենի ''Rìběn'' (日本, Ճապոնիա) բառը համապատասխանում է ճապոներենի ''Nippon( Նիպպոն)'' բառին:
#Միջին չինարենում 五 (wu` հինգ ) հիերոգլիֆը և դրան նման այլ հիերոգլիֆներ արտասանվում էին կոկորդային-ռնգային բաղաձայն [ŋ]- ով: Ժամանակակից մանդարինում այս օրենքը չի գործում, սակայն ան պահպանվել է չինարենի այլ բարբառներում: Ճապոներենում արտասանությունը նման է միջին չինարենի [ŋ]-ին այն տարբերությամբ, որ ճապոներենում այն արտասանվում է «g» կամ «go»:
#Մանդարինի «hu» հնչյունը գոյություն չունի ճապոներենում և սովորաբար բաց է թողնվում, մինչդեռ մանդարինի «l» հնչյունը ճապոներենում դառնում է «r»:
#Մանդարինի «h» հնչյունը, որը գալիս է միջին չինարենի [x] կամ [ɣ] հնչյունից, ճապոներենում սովորաբար համապատասխանում է «k»-ին կամ «g»-ին: