«Սինո-ճապոներեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սինո-ճապոներեն բառապաշար''' կամ '''կանգո'''(ճապոներեն՝ 漢語- Հան բառեր) , վերաբերում է ճապոներենի բառ...»:
 
No edit summary
Տող 6.
Չինաստանի մեծ տարածքի և զարգացած մշակույթի շնորհիվ չինարենը պատմության ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել ճապոներենի, կորեերենի, վիետնամերենի և արևելաասիական այլ լեզուների վրա այնպես, ինչպես հունարենը և լատիներենն են ազդել Եվրոպայի պատմության վրա: Օրինակ՝ միջին չինարենում վառոդ բառի համարժեքը ''հուոյաո'' (火藥) է, իսկ կորեերենում դրա համարժեքը ''հուայակ''ն է, ճապոներենում՝ ''կայակու'': Երբ տեղի ունեցան չինարենի և ճապոներենի միջև առաջին բախումները, ճապոներենում դեռևս չկար գրային համակարգ, այնինչ չինարենն ուներ գրավոր լեզու և ակադեմիական շատ ինֆորմացիա, որն էլ իր հերթին առաջ էր բերում նոր բառեր և տերմիններ ստեղծելու անհրաժեշտությունը: Չինարենը այսպիսով դարձել էր գիտության, կրթության և կրոնի լեզուն: Ճապոներենում գործածված ամենահին գրային համակարգը գրական չինարենն էր, որը կոչվում էր կանբուն: Կանբուն գրային համակարգը պարտադրում էր, որ յուրաքանչյուր գրագետ ճապոնացի վարժ տիրապետի գրավոր չինարենին, սակայն շատ քիչ ճապոնացիներ էին վարժ խոսում չինարեն: Չինարենից վերցված բառերի արտասանությունը նմանեցվում էի չինարենի արտասանությանը: Սինո-ճապոներեն բառապաշարը դեռևս ճապոներենում շատ կարևոր մաս է, ինչպես օրինակ լատիներեն կամ հունարեն ծագման բառերը անգլերենում:
 
Չինարենից փոխառությունները նաև ազդել են ճապոներենի հնչյունաբանության վրա՝ առաջ բերելով լեզվի այպիսի զարգացումներ, ինչպիսիք են փակ վանկերը և ձայնավորների և բաղաձայնների երկար արտասանությունը:
 
== Քերականություն ==
Սինո-ճապոներեն բառերը հիմնականում գոյականներ են, որոնցից շատերը բայական կամ ածականական գոյականներ են, որն էլ նշանակում է, որ դրանք կարող են նախադասության մեջ հանդես գալ որպես բայեր կամ ածականներ: Բայական գոյականները կարող են գործածվել որպես բայեր ''սուրու'' (する, "անել") մասնիկը կցելու դեպքում:
 
Ճապոներենում բայերն ու ածականները փակ դաս են, և չնայած չինարենից արված բազմաթիվ փոխառություններին՝ փաստորեն դրանցից ոչ մեկը չի դասվում խոնարհցող բայերի կամ ածականների շարքին, այլ այլաբանորեն են խոնարհված:
 
Բացի գոյական+ ''սուրու'' բանաձևից բայական գոյականները, որոնց արմատը արտահայտված է մեկ հիերոգլիֆով, ենթարկվում են հնչյունային փոփոխությունների, ինչպես օրինակ ''սուրու(〜する) - զուրու(〜ずる)'' :
 
== Սինո-ճապոներեն և սինո-ճապոնական արտասանություն ==
''Կանգո'' տերմինը հաճախ կիրառվում է ''օնյոմի(音読み)'' տերմինի հետ, որը նշանակում է հնչյունների ընթերցում: Այն մի համակարգ է, որը թույլ է տալիս չինարենից փոխառած բառերը կարդալ չինարենին հնարավորինս նման: ''Օնյոմին'' նաև հայտնի է ինչպես սինո-ճապոնական արտասանություն և տարբերվում է ''կունյոմի''ից(訓読み,« կարդալ ըստ նշանակության») , որի դեպքում չինարեն հիերոգլիֆները կարդացվում են մայրենի ճապոներենի բառերի արտասանությամբ: