«Վասա նավ»–ի խմբագրումների տարբերություն

→‎Շինարարություն: կետադրություն
(→‎top: կետադրություն)
(→‎Շինարարություն: կետադրություն)
 
== Շինարարություն ==
«Վասայի» պատմությունն սկսվել է [[1625]] թվականի հունվարի 16(26)-ից, երբ [[Շվեդիա]]յի թագավոր [[Գուստավ II|Գուստավ II Ադոլֆ]] շվեցարական նավատորմում նոր ռազմանավ կառուցելու համար պայմանագիր ստորագրեց հոլանդացի նավաշինարար Հենրիխ Հյուբերթսոնի հետ: Ըստ թագավորի մտահղացման` նոր նավը պետք է լիներ Շվեդական թագավորական նավատորիմի դրոշակակիրը: Այդ տարի՝ նավի պատրաստման համար հատվել է մետ 16 հեկտար [[Կաղնի|կաղնու]] անտառ՝ մոտ հազար ծառ:
Դեռևս «Վասայի» շինարարության ընթացքում նրան տրվել է՝ «թագավորական նավի» կոչում, ինչն ընդգծում էր նրա առանձնահատուկ կարգավիճակը: Նավի կմախքն առատորեն զարդարված էր ոսկեզօծ փորագրված ու ներկված քանդակներով: «Վասայի» ստեղծմանը ներգրավված էին լավագույն աշխատողները՝ [[հյուսն]]եր, [[Դարբին|դարբիններ]], նկարիչներ և այլն: Նոր նավը հիացմունք և հպարտություն էր առաջացնում [[Ստոկհոլմ]]ի բնակիչների մոտ:
[[1627]] թվականին նավաշինարար [[Հենրիխ Հյուբերթսոնը]] մահացավ: «Վասայի» աշխատանքներում նրա իրավահաջորդը դարձավ նավաշինարար՝ [[Հեյն Յակոբսոնը]]: Այդ թվականի աշնանը նավն իջեցվեց ջուր:
 
== Աղետ ==
[[Պատկեր:Voyage of the Vasa Locator.svg|250px|left||մինի| «Վասայի» առաջին նավարկության քարտեզ, թվերով նշված են՝