«Սահակ Գ Ձորոփորեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սահակ Գ Ձորոփորեցի''' (հիշատակվում է նաև որպես '''Ձորոփորցի, Ձորափորեցի''', ծննդյան թվականն անհայտ, գ. Արքունաշեն ([[Գուգարք]]ի [[Ձորոփոր]] գավառ) – [[703]], Խառան]) Ամենայն հայոց կաթողիկոս [[677]] թվականից առ 703 թ։ Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին։ Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է [[Ուտիք]]ի [[Ռոտ Պարսյան]] գավառի եպիսկոպոս։ Գահակալել է Հայաստանի համար մղվող արաբա-բյուզանդական պատերազմների և արշավանքների ժամանակաշրջանում, որոնց զուգահեռ սրվել էին Հայ և Հույն եկեղեցիների դավանաբանական վեճերը (680 թվականի և 692 թվականի Կ. Պոլսի եկեղեցական ժողովներից հետո)։ Բյուզանդական Հուստինիանոս II կայսրը, արշավելով Հայաստան, Սահակ Գ Ձորոփորեցուն շուրջ 693 թվականին պատանդ է տանում Կ. Պոլիս՝ Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու նպատակով։ Կաթողիկոսին հաջողվում է վերադռնալ հայրենիք միայն Հուստինիանոս II-ի գահընկեցությունից (695 թ) հետո։ Հայաստանի առաջին արաբ ոստիկան Աբդալլահը 702-ին թվականին ձերբակալել է Սահակ Գ Ձորոփորեցուն և ուղարկել Դամասկոս։ Երբ ապստամբ հայ իշխանները 703 թվականին Վարդանակերտի ճակատամարտում ջարդել են Աբդալլահի ջոկատը, Սահակ Գ Ձորոփորեցին մեկնել է Խառան՝ կանխելու զորավար Մուհամմեդ իբն Օկբայի պատժիչ արշավանքը Հայաստան։ Մահանում է Խառանում, նախքան այդ մի խնդրագիր թողնելով արաբ զորավարին, որը մեղմացնում է նրան (թուղթը զետեղված է [[Ղևոնդ]] պատմիչի երկում)։
 
Սահակ Գ Ձորոփորեցին մի շարք ծիսական կանոնների և ճառերի հեղինակ է։ Դրանցից հիշատակելի է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենյացը»։ Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, խաչին և եկեղեցուն նվիրված շարականների մեծագույն մասի հեղինակը։ Նրան են պատկանում Շողակաթի, Նավակատյաց և Վերացման ութ օրերի, Վարագա Ս. Խաչի և Գյուտ Խաչի կանոնների մեծ մասի շարականները՝ շուրջ 60 երգ, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական բարձր արժանիքներով, լեզվի հարստությամբ, ձևի կատարելությամբ և մեղեդիական հղկվածությամբ («Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» և այլն)։ Աշակերտել է [[Թեոդորոս Քռթենավոր]]ին։
 
Եղել է Ուտիքի Ռոտ Պարսյան գավառի եպիսկոպոս։ Ընտրվելով կաթողիկոս, նորոգել է կապը [[Աղվանից եկեղեցի|Աղվանից եկեղեցու]] հետ, շարունակել Աղվանից [[Իսրայել եպիսկոպոս]]ի՝ հոներին քրիստոնյա դարձնելու քարոզչությունը։ Աթոռակալությունը ընթացել է [[Հայաստան]]ի նվաճման համար արաբա-բյուզանդական պատերազմների և արշավանքների ծանր ժամանակաշրջանում։ Բյուզանդական կայսր [[Հուստինիանոս II]]-ը, գրավելով Հայաստանը, Սահակ Գ Ձորոփորցուն տարել է (մոտ [[693]]-ին) Կոստանդնուպոլիս, նպատակ ունենալով նրան և Հայոց եկեղեցուն պարտադրել քաղկեդոնականություն։ Հուստինիանոսի գահընկեցությունից ([[695]]) հետո Սահակ Գ Ձորոփորցին վերադարձել է հայրենիք և շարունակել աթոռակալությունը։ Հայաստանի առաջին արաբ ոստիկան [[Աբդալլահ]]ը [[702]]-ին ձերբակալել է Սահակ Գ Ձորոփորցուն և ուղարկել Դամասկոս։ Երբ ապստամբ հայ իշխանները Վարդանակերտի ճակատամարտում 703 թվականին ջարդել են Աբդալլահի ջոկատը, Սահակ Գ Ձորոփորցին մեկնել է Խառան, կանխելու զորավար Մուհամմադ Օկբայի պատժիչ [[արշավանք]]ը Հայաստան։ Սահակ Գ Ձորոփորցին մահացել Է, արաբ զորավարին թողնելով աղերսագիր, որը Ղևոնդ պատմիչը զետեղել է իր երկում։ Սահակ Գ Ձորոփորցին հեղինակ է նաև շարականների և ճառերի, նշանավոր են Սահակ Խաչին ընծայված մեկնողական բնույթի շարականը և ծաղկազարդի տոնախմբությանը ձոնված «ճառ Արմավենյացը»։ Սահակ Գ Ձորոփորցու անունով պահպանվել է [[հունարեն]] մի կեղծ գրություն, որով իբր նա դատապարտում է [[Հայոց եկեղեցի|Հայոց եկեղեցու]] հավատը և ժողովրդին կոչում ընդունել [[քաղկեդոնականություն]]։
 
Կաթողիկոսական գահին Սահակ Գ Ձորոփորեցուն նախորդել է Իսրայել Ա Ոթմսեցուն, հաջորդել՝ Եղիա Ա Արճիշեցին։