«Աննա Ջանբազյան»–ի խմբագրումների տարբերություն

իրանահայ պարող, պարուսույց
Content deleted Content added
#OneWomanADay
(Տարբերություն չկա)

20:00, 26 Հունիսի 2017-ի տարբերակ

Աննա (Անահիտ) Սարգիսի Ջանբազյան, ԱՄՆ-ում բնակվող իրանահայ պարող, պարուսույց: Ջանբազյան» պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար:

Աննա Ջանբազյան
Ծնվել է1952
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհունիսի 30, 2017(2017-06-30)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1984)
Մասնագիտությունպարուհի և պարուսույց
Ծնողներհայր՝ Սարգիս Ջանբազյան

Կենսագրություն

Աննա Ջանբազյանը ծնվել է Թեհրանում, Իրանում բալետի ակադեմիայի հիմնադիր Սարգիս Ջանբազյանի ընտանիքում: Մանուկ հասակից հոր ղեկավարությամբ զբաղվել է պարարվեստով[1]:

Հոր մահից հետո` 1963 թվականին մեկնել է Հայաստան: Թեհրան վերադառնալով` շուրջ 12 տարի ղեկավարել է Թեհրանի բալետի ակադեմիան: 1984 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի ժամանակակից պարերի բեմադրման բաժնի մագիստրատուրան: 1988 թվականինԿալիֆոռնիայում հիմնել է բալետի իր ակադեմիան[1]:

Աննա Ջանբազյանը բեմադրել է ավելի քան 150 ստեղծագործություն, այդ թվում՝ «Կոմիտաս-աքսորված եւ մոռացված», «Ռումի, ուղին լուսավորության», «Բարի գալուստ Պարսկաստան», «Զալ և Ռուդաբեմ», «Հոգու գոհար» և այլ պարային համարներ: 2015 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ:

Պարգևներ, մրցանակներ

  • «Լեստըր Հորթոն» պարի մրցանակ, 2002, 2003, 2004 և 2006 թվականներ
  • «Grand Prix of Italy» մրցանակ, 205
  • «Diamond Awards» մրցանակ, 2007
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ, 2015

Ընտանիք

  • Հայրը` Սարգիս Ջանբազյան
  • Մայրը` Ֆլոր Ջանբազյան
  • Եղբայրը` Ալբերտ Ջանբազյան

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012