«Ռադիոնուկլիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 35.
 
Մեր օրերում ՌԹ-ներով ծովերի աղտոտման վտանգը դեռ փոքր է, քան ածխաջրածիններով աղտոտման վտանգը, բայց արդեն ժամանակն է մտածելու այդ մասին։ Գոյություն ունի աղտոտման 2 հնարավոր դեպք`դժբախտ պատահար, որը կարող է տեղի ունենալ ատոմային վառելիքով աշխատող նավի վրա, և լաբորատորիաներից ու ձեռնարկություններից ՌԹ-ների անընդհատ հեռացումը։
Դիտարկենք միջուկային վառելիքով աշխատող նավ, որի 50000ԿՎտ հզորությամբ ռեակտորն աշխատում է առանց կրկնակի լիցքավորման`6 ամսվա ընթացքում օգտագործելով 10կգ ճեղքվող նյութ, որն օժտված է 107 Կյուրի ռադիոակտիվությամբ։ Եթե բախման արդյունքում այդ նավը խորտակվի ինչ-որ նավահանգստում, ապա այդտեղի ջրի մակերևույթին ռադիացիայի մակարդակը հավասար կլինի 0.5Ռ օրական։ Եթե այդպիսի դժբախտ դեպք տեղի ունենա որևէ գետի գեաբերանիգետաբերանի մոտ գտնվող նավահանգստում, ապա 2-200 օր կպահանջվի աղտոտված ջրի լրիվ մաքրման համար ` կախված գետի հոսանքի արագությունից։
 
Ինչ վերաբերում է լաբորատորիաների ու գործարանների օգտագործած ռադիոակտիվ ջրերին (ինչպես նաև [[ԱԷԿ]]-երի ռեակտորների հովացման համար օգտագործված ջրերին), ապա դրանք կարող են հայտնվել անմիջապես ծովի մեջ և ստեղծել ռադիոակտիվության բարձր կոնցենտրացիայով առանձին գոտիներ, կամ կուտակվել ոչ մեծ խորության վրա գտնվող տիղմային նստվածքներում։