«Սևրի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
== Սևրի ոդիսականը ==
 
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել [[Հայկական հարց]]ի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական [[Թուրքիա]]յի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ [[1923]] թ. [[Լոզանի պայմանագիր|Լոզանի պայմանագրում]] (Լոզանի կոնֆերանս, [[1922]]-[[1923|23]] թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուստաֆա Քեմալի]] [[Անկարա]]յի կառավարությունը և նրա իրավուքըիրավունքը [[Արևելյան Թրակիա]]յի, [[Իզմիր]]ի, [[Կիլիկիա]]յի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին [[Թուրքիա]]յի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ [[Կարս]]ը, [[Արդահան]]ը, [[Սուրմալու]]ն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։
Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասի։