«Կոստանդնուպոլսի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
[[Պատկեր:Constantinople-HY.svg|thumb|250px|Կոստանտինուպոլսի պարիսպները]]
4-րդ դարի երկրորդ կեսին Կոստանդնուպոլսում աշխատում էին իրենց ժամանակի այնպիսի հզոր մտավորականներ, ինչպիսիք էին փիլիսոփաներ [[Թեմիստիոս]]ը և [[Սինեզիոս]]ը, աստվածաբաններ [[Գրիգոր Աստվածաբան]]ը, [[Հովհան Ոսկեբերան]]ն ու [[Նիլ Ծոմապահ]]ը։ [[404]] թվականին քաղաքում անկարգություններ տեղի ունեցան, որոնք առաջ եկան ժողովրդի շրջանում հայտնի Հովհան Ոսկեբերանի Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսի պաշտոնանկության հետ, որը կոնֆլիկտի մեջ էր կայսրի կնոջ՝ Եվդոքսիայի հետ (անկարգությունների և քաղաքում բռնկված հրդեհների ընթացքում այրվեց նույնիսկ Սուբ Սոֆիա բազիլիկ տաճարը)։ [[5-րդ դար]]ի սկզբում (հատկապես 410 թվականից սկսած) բարբարոսների արշավանքների սպառնալիքի հետ կապված ուժեղացավ [[Հռոմ]]ից արիստոկրատ վերաբնակվողների հոսքը [[Կոստանդնուպոլիս]]։ [[412]] թվականին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից փլվեցին [[Կոստանտինոս Մեծ]]ի ժամանակաշրջանի պարիսպները և խիստ անհրաժեշտություն առաջացավ ամրությունների նոր օղակի, որոնք կընդգրկեին քաղաքի ընդարձակված թաղամասերը։ Նոր պատերը, որոնց կառուցումն սկսվել էր դեռևս Արկադիոս կայսրի օրոք ավարտին հասցվեցին [[Թեոդոսիոս II]] կայսեր իշխանության ժամանակաշրջանում՝ Անտիմիոս պրեֆեկտի կողմից։ Թեոդոսիոսի պատն ուներ ինը գլխավոր դարպասներ, որոնք բաժանված էին քաղաքացիականների և զինվորականների, և բազմաթիվ փոքր անցատեղեր (կարևորագույն դարպասները, որոնցով անցնում էին բանուկ առևտրական ճանապարհները, Ոսկե դարպասներն էին, Ռեսիոս դարպասները և Հարիսեյան դարպասները)։ Հենց քաղքացիականքաղաքացիական դարպասներ տանող ուղու վրա էին կամուրջներն անցում փոսերի վրայով, իսկ պաշարման ժամանակ այդ դարպասները զնդանում էին։ Զինվորական դարպասները գտնվում էին ամենաբարձր և հզոր աշտարակների հսկողության տակ, դրանց երկտակ մետաղե փականակները խաղաղ ժամանակ ամրապինդ փակված էին, իսկ պաշարման ժամանակ դրանք օգտագործում էին թշնամու դեմ իրականացվող արտագրոհների համար։{{sfn|Машкин Н. А.|1950|էջ=618, 621}}{{sfn|Петросян и Юсупов|1977|էջ=42, 48, 58}}{{sfn|БРЭ|2010|էջ=96—97}}{{sfn|Роджер Кроули |2008|էջ=117}}
 
Կոստանդնուպոլսի պարսպապատերի ընդհանուր ձգվածությունը կազմում էր 16 կմ, դրանց երկայնքով հաշվվում էին մոտավորապես 400 աշտարակներ։ Թեոդոսիոսի պարիսպները, որոնք անցնում էին [[Բոսֆորի նեղուց]]ի վրայով, [[Մարմարա ծով]]ից Ոսկե Հորթի ծովածոց, ձգվում էին 5,5 կմ երկարությամբ և ամենահզորն էին։ Այդ պարիսպները կառուցված էին երեք շարքով (հաշվի առնելով հետագայում կառուցված ամրությունները [[447]] թվականին ավերիչ երկրաշարժից հետո)։ Պարսպի 5 մետր բարձրությամբ առաջին շարքը պաշտպանում էր խորը և մեծ ջրով լցված փոսը (այն ուներ 20 մ լայնություն, իսկ խորությունը տեղ-տեղ հասնում էր 10 մետրի)։ Երկրորդ շարքը, որն ուներ 2-3 մ լայնություն և 10 մ բարձրություն, ամրացնում էին 15 մետր բարձրությամբ աշտարակներ։ Առավել զանգվածեղ երրորդ շարքը հասնում էր 6-7 մ լայնության և պաշտպանված էր 20-40 մետր բարձրություն ունեցող աշտարակներով։ Աշտարակները հագեցած էին քարեր նետող և հակառակորդի վրա եռման յուղ կամ խեժ լցնող սարքավորումներով։ Պատի երկայնքով տեղակայված էին պահակազորի համար նախատեսված պահակային շինությունները և պարենի և զինամթերքի ոչ մեծ պահոցները։ Թեոդոսիոսի պարիսպների հիմքերն ունեին 10-20 մետր խորություն, ինչը գործնականում բացառում էր ականահատումը։ Փոսի վրա կառուցված չէին ամրակայված քարե կամուրջներ, այլ միայն թեթև փայտե, որոնք գիշերները հավաքվում էին, իսկ պաշարումների ժամանակ արագ ոչնչացվում էին քաղաքի պաշտպանների կողմից։{{sfn|Петросян и Юсупов|1977|էջ=47—48}}{{sfn|Роджер Кроули |2008|էջ=118—119}}