«Քամի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 30 բայտ ,  3 տարի առաջ
չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + ))
Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։ Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության։ Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում։
[[Պատկեր:Anemoscopi.JPG|մինի]]
Քամու արագությունը և ուղղությունն ունեն լավ արտահայտված օրական ընթացք. գիշերը գետնամերձ շերտում դիտվում է նվազագույն, իսկ կեսօրից հետո՝ առավելագույն արագություն։ Տարվա ընթացքում քամու միջին առավելագույն արագություն դիտվել է Անտարկտիդայում (22 մ/վ)։ Այստեղ քամու օրական միջին արագությունը հասնում է 44 մ/վ-ի, իսկ առանձին պահերի՝ մինչև 90 մ/վ-ի։ ՀՀ-ում քամու մեծ արագություններ դիտվում են հատկապես լեռնանցքներում։ Այդ առումով բնորոշ է Սիսիանի լեռնանցքը, որտեղ քամու տարեկան միջին արագությունը 8, 8 մ/վ է, իսկ տարեկան 86 օր ուժեղ քամիներ են լինում։ Քամու ուժն արտահայտում են Բոֆորտի 12 բալլանոց սանդղակով (անգլիացի Ֆ.Բոֆորտն է 1806 թ-ին առաջին անգամ կիրառել քամու ուժը չափող սանդղակ)։ 0 բալլի դեպքում անդորր է. քամու արագությունը նվազագույնն է՝ 0, 02 մ/վ, իսկ 12 բալլ ուժգնության դեպքում արագությունը հասնում է 30–40 մ/վ-ի. դա արդեն մրրիկ է, քամին ունենում է կործանիչ, ավերիչ ազդեցություն. պոկվում են շենքերի տանիքները, արմատախիլ են լինում ծառերը և այլն։
 
Բնության մեջ քամին մշտապես փոխում է ուղղությունը և կոչվում է հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է։ Պատահում է, որ տվյալ բնակավայրում տարբեր ուղղությամբ փչող քամիները հաճախակի են կրկնվում։ Եթե հայտնի են քամիների ուղղությունները և դրանց կրկնությունները, կազմում են այսպես կոչված քամու վարդը, որի միջոցով, օրինակ, որոշում են, թե բնակավայրի որ կողմում կառուցեն օդն աղտոտող ձեռնարկությունները, որպեսզի փոշին, ծուխը, թունավոր գազերը բնակավայրի վրա չտարածվեն, ինչպես նաև գյուղատնտեսական և քաղաքաշինական որոշակի հարցերում մասնագետները ճիշտ կողմնորոշվեն։
|-
|0
|0-0, 2
|Անդորր
|Լրիվ անհողմություն․ ծխնելույզի ծուխը
|-
|1
|0, 3-1, 5
|Խաղաղ
|Ծխնելույզից ծուխը բարձրանում է որոշ
|-
|2
|1, 6-3, 3
|Թեթև
|Օդի շարժումը զգացվում է դեմքի վրա։
|-
|3
|3, 4-5, 4
|Թույլ
|Տատանվում են տերևները և փոքր ճյուղերը։
|-
|4
|5, 5-7, 9
|Չափավոր
|Տատանվում են բարակ ճյուղերը և ծառերի
|-
|5
|8, 0-10, 7
|Զով
|Տատանվում են միջին մեծության ծառերի
|-
|6
|10, 8-13, 8
|Ուժեղ
|Տատանվում են խոշոր ճյուղերը, ճոճվում են բարակ
|-
|7
|13, 9-17, 1
|Խիստ
|Ճոճվում են ոչ մեծ ծառերի բները։ Գոյանում են
|-
|8
|17, 2-20, 7
|Շատ խիստ
|Կոտրատվում են ծառերի ճյուղերը։ Դժվար է լինում
|-
|9
|20, 8-24, 4
|Փոթորիկ
|Աննշան ավերածություններ․ տների տանիքից կարող են
|-
|10
|24, 5-28, 4
|Ուժեղ փոթորիկ
|Զգալի ավերածություններ․ կարող են ծառերը արմատախիլ
|-
|11
|28, 5-32, 6
|Դաժան փոթորիկ
|Մեծ ավերածություններ․ պոկվում են տանիքները, կոտրվում
|-
|12
|32, 7 և ավելի
|Մրրիկ
|Քամու գործողությունն ավերիչ, ամայացնող է․ կարող են
Քամին մեծ ազդեցություն է գործում բույսերի տրանսպիրացիայի վրա։ Տրանսպիրացիան հատկապես ուժեղանում է, երբ քամին ուղեկցվում է օդի բարձր ջերմաստիճանով և սակավ [[խոնավություն|խոնավությամ]]բ։ Այդ քամիները ուժեղանում են նաև հողից տեղի ունեցող [[գոլորշիացում|գոլոշիացմա]]ն ինտենսիվությունը։ Քամիները զգալի վնասներ են հասցնում բույսերին իրենց մեխանիկական ազդեցությամբ։ Նրանք արտափչում և հեռացնում են [[հող]]ի մեջ ցանված սերմերը։ [[Ձմեռ]] ժամանակ սակավա[[ձյուն]] շրջաններում ուժեղ քամիների հետևանքով հաճախ նկատվում է բույսերի թփակալման հանգույցի մերկացում և հետևապես աշնանացան կուլտուրայի ոչնչացում։
 
ՈՒժեղ քամիները զգալի վնասներ են հասցնում այգեգործությանը։ Պտղատու կուլտուրաների ծաղկման շրջանում նրանք պոկում են [[ծաղիկ]]ները, դժվարացնում փոշոտող [[միջատ]]ների թռիչքի պայմաները և հետևապես վատացնում ծաղիկների փոշոտման պայմանները։ Քամին ունի զուտ կենսաբանական նշանակություն։ Այն պայմանավորում է [[անեմոֆ]]ի բույսերի [[փոշոտում]]ը, ինչպես նաև վայրի բույսերի սերմերի տեղափոխումը դաշտում<ref>Գևորգ Արշավիրի Ալեքսանդրյան , Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 1980</ref>։
 
== Նշանակությունը ==
[[Պատկեր:Im Salar de Uyuni.jpg|մինի]]
Քամու էներգիան որոշակի աշխատանք է կատարում նաև բնության մեջ։ Քամու միջոցով քշվում-տարվում են ապարների մասնիկներ, առաջանում են ռելիեֆի նոր ձևեր, տեղի է ունենում հողմային էրոզիա և այլն։ Քամու ուժը մարդիկ օգտագործել են շատ վաղ ժամանակներից. կառուցել են հողմաղացներ, նավարկել առագաստանավերով։ Մեր օրերում քամու ուժով աշխատող հողմակների միջոցով ստանում են էլեկտրաէներգիա։ Հողմաէլեկտրակայանները հոսանք են մատակարարում զանազան արշավախմբերի և բևեռային օդերևութաբանական կայաններին։ Այսօր հողմաէլեկտրակայաններով արտադրվում է էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրանքի 1, 3 %-ը։ Երկրային քամու էներգետիկ ներուժը Միջազգային էնեգետիկական կոնֆերանսի XIV նստաշրջանում (1989 թ-ին) գնահատվել է տարեկան 300 միլիարդ կՎտ.ժ։ Սակայն այդ քանակի միայն 1, 5%-ն է տեխնիկապես նպատակահարմար իրացնել։ Գլխավոր խոչընդոտը քամու էներգիայի ցրված և փոփոխական լինելն է, իսկ առավելությունն այն է, որ կառուցումից հետո վառելիքի լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում, և դրանց աշխատանքի ընթացքում վնասակար թափոններ չեն առաջանում<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=845 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I]</ref>։
[[Պատկեր:Tauernwindpark.jpg|մինի|Հողմաէլեկտրակայաններ]]