«Ռեալիզմ (կերպարվեստ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ) - → ), (2) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 5.
Ռեալիստները նկարում էին տարբեր խավերի ներկայացուցիչներին կյանքի տարբեր իրավիճակներում: Սովորաբար այդ աշխատանքները արտացոլում էին կյանքում [[Արդյունաբերական հեղափոխություն|Արդյունաբերական հեղափոխության]] հետևանքով առաջացած փոփոխությունները: Այսպիսի «իրատեսական» աշխատանքների ժողովրդականությունն է′լ ավելի աճեց, երբ ներկայացվեց [[լուսանկարչություն]]ը. նոր վիզուալ ուղղություն, որը ձգտում էր պատկերել իրերը և մարդկանց ճիշտ այնպիսին, ինչպիսին նրանք կան:
 
Ռեալիստները ժամանակակից մոտեցում էին ցուցաբերում առօրյա առարկաներ և իրավիճակներ պատկերելիս: Նրանք խուսափում էին և′ դասական իդեալիզմից և′ ռոմանտիկ էմոցիոնալիզմից ու դրամայից: Սոցիալական ռոմանտիզմը շեշտը դնում էր բանվոր դասակարգի վրա և վերաբերվում էր նրանց այնպես, ինչպես մյուս դասակարգերին: Հերոսական, սենտիմենտալ թեմաները հավասարապես մերժվում էին<ref>Finocchio, Ross. "Nineteenth-Century French Realism". In Heilbrunn Timeline of Art History. New York: The Metropolitan Museum of Art, 2000–. [http://www.metmuseum.org/toah/hd/rlsm/hd_rlsm.htm online] (October 2004)</ref>:
 
Ֆրանսիայում ռեալիզմի` որպես արվեստի ուղղության առաջնորդ [[Գյուստավ Կուրբե]]ն էր: Այն տարածվեց ողջ [[Եվրոպա]]յով մեկ և պահպանեց իր ազդեցությունը շուրջ մեկ դար: Սակայն [[իմպրեսիոնիզմ]]ի և ավելի ուշ ձևավորված շարժումների տարածումից հետո ռոմանտիզմը քիչ-քիչ սկսեց զիջել իր դրիքերը:
Տող 15.
Ռեալիստները պատկերում էին ժամանակակից կյանքի հասարակ ասպեկտները ` համադրելով դրանք ժամանակակից նատուրալիստական գրականության հետ, որի կարկառուն ներկայացուցիչներն են [[Էմիլ Զոլա]]ն, [[Օնորե դը Բալզակ]]ը և [[Գյուստավ Ֆլոբեր]]ը<ref name="metmuseum1">[http://www.metmuseum.org/toah/hd/rlsm/hd_rlsm.htm Nineteenth-Century French Realism | Essay | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art<!-- Bot generated title -->]</ref>:
 
Կուրբեն ռեալիզմի հավատարիմ կողմնակիցներից էր և մերժում էր հայտնի պատմական գեղանկարչությունը, որն արժանացել էր պետական հովանավորության արվեստի ակադեմիայի կողմից: Նա իր ամենահայտնի նկարներից երկուսում` [[Թաղումն Օրնանում|«Թաղումն Օրնանում»]]-ում ({{lang-en|A Burial At Ornans}}) և «Քարտաշներ»-ում ({{lang-en|The Stone Breakers}}) , պատկերել է իր ծննդավայրի հասարակ դասակարգին: Կուրբեն այս նկարները նկարել է հսկայական կտավների վրա, որոնք հիմնականում օգտագործվում էին պատմական գեղանկարչության համար<ref name="metmuseum1"/>:
 
<gallery widths="200px" heights="200px">
Տող 26.
File:The Sleepers by Gustave Courbet.jpg|[[Գյուստավ Կուրբե]], ''[[Քուն]] '', 1866
File:Young Girl Reading by Jean-Baptiste-Camille Corot c1868.jpg|[[Ժան Բատիստ Կամիլ Կորո]], ''Երիտասարդ աղջիկը կարդալիս'', 1868
File:Edouard Manet 025.jpg|[[Էդուարդ Մանե]], ''Նախաճաշ արվեստանոցում (Սև պիջակը )'' , 1868
File:Jean-François Millet - A Norman Milkmaid at Gréville - Google Art Project.jpg|[[Ժան Ֆրանսուա Միլլե]], ''Նորմանդացի կթվորուհին Գրեվիլում'', 1871
File:Jules Bastien-Lepage - October - Google Art Project.jpg|[[Ժյուլ Բաստիեն Լըպաժ]], ''Օգոստոս'', 1878