Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Պլազման ոչ միայն գիտական հետազոտությունների առարկա է, այլև լայնորեն կիրառվում է արտադրության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։ Դեյտերիումի և տրիտիումի խառնուրդից կազմված բարձրջերմաստիճանային պլազման գիտնականներն ուսումնասիրում են կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման համար։ Այդ նպատակով պատրաստված բազմաթիվ սարքերից են տոկամակը, ստելառատորը և պլազմային կիզակետը։ Ցածրջերմաստիճանային պլազման օգտագործվում է բազմապիսի գազապարպումային սարքերում՝ գազային [[լազերներ]]ում, իոնային սարքերում, պլազմատրոններում (ցածր ջերմաստիճանային կամ «սառը» պլազմայի շիթեր ստանալու սարք), պլազմային շարժիչներում (որտեղ հրթիռային վառելիքն օգտագործվում է պլազմայի վիճակում) և այլուր։ Պլազմաքիմիայում ցածրջերմաստիճանային պլազման օգտագործում են քիմիական որոշ միացությունների, օրինակ՝ իներտ գազերի և հալոգենիդների ստացման համար։ Պլազմային մետալուրգիայում հանքանյութերից մետաղների կորզումը, մետաղների և դրանց համաձուլվածքների հալումն ու վերամշակումն արագացնելու համար օգտագործում են պլազմային տաքացումը։
 
10000 Կ-ից բարձր ջերմաստիճան ունեցող պլազմային անվանում են բարձրջերմաստիչանային կամ տաք պլազմա։ Այդպիսի պլազմա գոյություն ունի Արեգակի և այլ աստղերի ընդերում, որտեղ ընդացող ջերմամիջուկային ռեակցիաների հետևանքով անջատվում է հսկայական էներգիա։<ref>Ռ.Գաբրիելյան Գ.Մելիքյան Ա.Կիրակոսյան, ,10-րդ դասարանի ֆիզիկայի դասագիրք, Երևան "Լույս" 2005</ref>
 
== Ծանոթագրություններ ==