«Պետության և իրավունքի տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 1.
'''Պետության և իրավունքի տեսություն'''
== Պետության և իրավունքի տեսությունը՝ որպես գիտություն ==
Հին մտածողները շրջապատող [[աշխարհ]]ի ճանաչողությունն իրականացնում էին [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]]՝ միասնական համապարփակ [[Գիտություն|գիտության]] շրջանակներում, որը տրամաբանության, էթիկայի, [[մաթեմատիկա]]յի, [[ֆիզիկա]]յի և [[Բժշկություն|բժշկության]] հետ միասին հետազոտում էր [[Հասարակություն|հասարակության]] կյանքի պետական և իրավական խնդիրները։
[[Պատկեր:Democritus2.jpg|250px|մինի|աջից|Դեմոկրիտի կիսանդրին]]
Տող 7.
[http://XVII XVII] դարից ոչ շուտ [[իրավունք]]ի մասին ձևավորվում է հատուկ փիլիսոփայական գիտություն։
Իրավաբանները զբաղվում էին իրավունքի նորմի համակարգմամբ և մեկնաբանմամբ, իսկ իրավունքի փիլիսոփայությունը մշակվում էր իրավաբանության հետ առնչություն չունեցող գիտնականների կողմից։ Իրավաբանները իրավունքը ուսումնասիրում էին նրա փաստացի վիճակի մեջ, իսկ փիլիսոփաները ստեղծում էին իդեալական իրավունք։
Արդի իրավագիտությունն այս կամ այն չափով կապված է տարբեր բնագավառների՝ [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], [[մաթեմատիկա]]յի, [[տեղեկատվություն|տեղեկատվության]], [[կիբեռնետիկա]]յի , բնական և մյուս գիտությունների իմացության հետ։
Իրավագիտությունը և' գիտական և' գործնական իմաստով հենվում է փիլիսոփայական գիտելիքների վրա։
== Իրավունքի քաղաքագիտությունը ==
«[[Քաղաքականություն]]» տերմինի ծագումը կապվում է Հին [[Հունաստան]]ի պոլիս-պետությունների հետ։ Հունարենում «քաղաքականություն» եզրույթին համարժեք է [http://politike politike] բառը։ «Քաղաքականություն» հասկացությունն ամենապարզ մեկնաբանմամբ նշանակում է պետության կառավարման [[արվեստ]], այսինքն՝ պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։ Քաղաքականությունը և բազմատեսակ և համապարփակ երևույթ է, որում կենտրոնանում են հասարակական կյանքի բոլոր հիմնական կողմերը՝ տնտեսական, սոցիալական, հոգեկան, ազգային, [[կրոն]]ական։ Քաղաքականությունը գործունեություն է՝ ուղղված հասարակական [[կյանք]]ի կառավարմանը և կարգավորմանը։
== Իրավունքի հանրագիտարան ==
[[Պատկեր:Hegel portrait by Schlesinger 1831.jpg|մինի|աջից|Հեգելի դիմանկարը (նկարիչ` Շլեզինգեր)]]
[[Իրավունք]]ի [[հանրագիտարան]]ն իրենից ներկայացնում է իրավաբանական հիմնական հասկացությունների համառոտ ակնարկ։