«Ողնաշարավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
 
Տող 1.
[[Պատկեր:Vertebrates.png|250px|մինի|Ողնաշարավորներ]]
'''Ողնաշարավորներ''', գանգավորներ ({{lang-la|Verebraa}} կամ {{lang-la|Cranioa}}), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1, 25-1, 45 միլիոն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։
 
Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, [[Համաշխարհային օվկիանոս]]ի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների [[էվոլյուցիա|էվոլյուցիոն պրոցեսն]] ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, փոխարինվել է շարժական ողներից միակցված կռճիկային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը)։ Երկարացած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսողական ֆերմենտների յուրօրինակ «կոնվեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմիական բարդ լաբորատորիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիններից։ Արյունատար համակարգը փակ է։ Ջրային ողնաշարավորների շնչառության օրգաններն են [[խռիկներ]]ը, ցամաքայիններինը՝ զույգ [[թոքեր]]ը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային [[երիկամներ]]ը։ Բարդացել է հորմոնային նյութափոխանակությունը։ Նյարդայինհամակարգը կազմված է [[գլխուղեղ]]ից և [[ողնուղեղ]]ից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ողնաշարավորները սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրոդիաիզմը)։ Ցածրակարգ ողնաշարավորները, որպես կանոն, բազմանում են ձվադրությամբ։ Բոլոր խմբերում (բացի բոլորաբերաններից և [[թռչուններ]]ից) հանդիպում է կենդանածնությունը, որը կաթնասունների բազմացման հիմնական ձևն է։ ժամանակակից ողնաշարավորները բաժանվում են հետևյալ դասերի՝ բոյորաբերաններ՝ անծնոտներ ({{lang-lat|Cyclosomaa}}), ձկներ ({{lang-lat|Pisces}}), երկկենցաղներ ({{lang-lat|Amphibia}}), սողուններ ({{lang-lat|Repilia}}), թռչուններ ({{lang-lat|Aves}}) և կաթնասուններ ({{lang-lat|Mammalia}})։ Ողնաշարավորները մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն։ Ողնաշարավորներ են համարյա բոլոր որսարդյունագործական և ընտանի կենդանիները։ Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը, որոշ ողնաշարավորներ վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ են։ Կան և թունավոր տեսակներ։
Տող 20.
 
* Լ ու կ ի ն Ե․ Ի․, Կենդանաբանություն, Ե․, 1971։
* Жизнь животных, т․ , 4—6, М․, 1969—71;
* Наумов С․ П․, Зоология позвоночных, 3 изд․, М․, 1973․
{{ՀՍՀ}}