«Շոտլանդիայի ազգային պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 1.
{{Տեղեկաքարտ Թանգարան
|կայք = [https://www.nationalgalleries.org/nationalgallerycomplex www.nationalgalleries.org]
}}
'''Շոտլանդիայի ազգային պատկերասրահ''' (Շոտլանդական ազգային պատկերասրահ, {{lang-en|Scottish National Gallery}}), ազգային պատկերասրահ [[Շոտլանդիա]]յում: Գտնվում է [[Էդինբուրգ]]ի կենտրոնում՝ [[Մաունդ]] բլրի վրա, տեղավորված է [[Ուիլյամ Հենրի Փլեյֆեյր]]ի [[Նեոդասականություն|նեոդասական]] ոճով նախագծած շենքում: Թանգարանը հանրության համար բացվել է [[1859]] թվականին<ref name=history/>: Թանգարանի հավաքածուն ներառում է կերպարվեստի շոտլանդական ազգային հավաքածուի, [[Վերածննդի կերպարվեստ|Վերածննդից]] մինչև [[20-րդ դար]]ի սկիզբ շոտլանդական և միջազգային արվեստի նմուշներ:
Տող 7.
Շոտլանդիայի ազգային պատկերասրահի հիմնադրումը կապված է [[1819]] թվականին Շոտլանդիայում ստեղծված Կերպարվեստի խրախուսման թագավորական ինստիտուտի հետ: Հաստատությունը սկսեց ձեռք բերել կտավներ, և [[1828]] թվականին Մաունդում բացվեց Թագավորական ինստիտուտի շենքը: [[1826]] թվականին մի խումբ արվեստագետներ հիմնադրեցին Շոտլանդիայի ակադեմիան՝ որպես Թագավորական ինստիտուտի շառավիղ: [[1838]] թվականին այն դարձավ [[Շոտլանդիայի ազգային ակադեմիա]] (RSA): Ակադեմիայի հիմնական նպատակն էր ստեղծել ազգային հավաքածու, և [[1835]] թվականին Թագավորական ինստիտուտի շենքում վարձակալեց ցուցահանդեսային տարածք<ref name=history>{{cite web | url = http://www.nationalgalleries.org/visit/history-architecture-121/ | title = Scottish National Gallery - History & Architecture | accessdate = 2014-01-27}}</ref>:
 
1840-ական թվականներին պլանավորվել է Շոտլանդիայի ազգային ակադեմիան տեղավորել նոր շենքում<ref name=history/>: Ուիլյամ Հենրի Փլեյֆեյրն առաջարկ ստացավ նախագծելու շենքը, և 1850 թվականի օգոստոսի 30-ին [[Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի]]ն դրեց թանգարանի [[անկյունաքար]]ը<ref name=listed>{{cite web | url = http://data.historic-scotland.gov.uk/pls/htmldb/f?p=2200:15:0::::BUILDING, HL:27679, the%20mound | title = THE MOUND, NATIONAL GALLERY OF SCOTLAND WITH RAILINGS (Ref:27679) | accessdate = 2014-01-27}}</ref>: Ի սկզբանե շենքը մեջտեղից բաժանված էր. արևելյան հատվածում տեղավորված էր Շոտլանդիայի ազգային ակադեմիայի ցուցահանդեսների պատկերասրահը, արևմտյան հատվածում՝ Ազգային պատկերասրահի հավաքածուն<ref name=listed/><ref name=history/>: 1912 թվականին Շոտլանդիայի ազգային ակադեմիան տեղափոխվեց Թագավորական ինստիտուտի շենք: Ներքին հարդարանքներն իրականացրել է Ուիլյամ Թոմաս Օլդրիվը<ref name=listed/>: Վերաբացումից հետո պատկերասրահն ուշադրությունը կենտրոնացրեց շոտլանդական և եվրոպական մշտական հավաքածուների վրա:
 
1970 թվականին կառուցվեցին լրացուցիչ նկուղային պատկերասրահներ<ref name=listed/>: 21-րդ դարի սկզբում Փլեյֆեյրի նախագիծը ենթարկվեց վերակառուցման, պատկերասրահի և ակադեմիայի շենքերի միջև կառուցվեց ստորգետնյա տարածք: 32 միլիոն ֆունտ ստերլինգ արժեքով շինարարությունը տևեց 5 տարի<ref>{{cite web |url=http://www.nationalgalleries.org/aboutus/special-projects/the-playfair-project// |title=Playfair Project |publisher=National Galleries of Scotland |accessdate=3 April 2012}}</ref>: Նոր ստորգետնյա տարածքը 2004 թվականին բացվեց որպես Weston Link<ref>{{cite web |url=http://news.bbc.co.uk/1/hi/scotland/3533074.stm |title=Opening day for gallery project |publisher=BBC News |date=4 August 2009}}</ref>: Ջոն Միլեր և գործընկերներ կազմակերպության նախագծած կապ-օղակն այժմ հայտնի է որպես Gardens Entrance, որը նոր մուտք է ապահովում Princes Street Gardens-ի համար, ունի դասախոսության թատրոն, կրթական տարածք, խանութ, ռեստորան և ինտերակտիվ պատկերասրահ<ref name=history/>:
 
== Հետազոտություն ==
Շոտլանդիայի ազգային պատկերասրահի հետազոտություն հնարավորությունը ներառում է Վերածննդից մինչև ուշ [[19-րդ դար]]ի 30000 նմուշների տպագրություն և գծանկարների աշխատանքներ թղթի վրա, ինչպես նաև հետազոտական գրադարանից օգտվելու հնարավորություն: Գիտական գրադարանն ընդգրկում է 1300-1900 թվականների շուրջ 50000 գրքեր, ամսագրեր, սլայդներ, ինչպես նաև որոշ արխիվային նյութեր, որոնք առնչվում են ազգային պատկերասրահի ժողովածուներին, ցուցահանդեսներին և պատմությանը: Հետազոտական գրադարանի տպագրության սենյակ կարելի է մուտ գործել նախապես օր նշանակելով:
 
== Հավաքածու ==
Շոտլանդիայի ազգային պատկերասրահի կորիզը կազմում է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի շենքից տեղափոխված կտավների խումբը, որտեղ ներառված են Յակոբո Բասսանոյի, [[Անտոնիս վան Դեյք]]ի, [[Ջովաննի Բատիստա Տիեպոլո]]յի գլուխգործոցները: Մինչև 1903 թվականն Ազգային պատկերասրահը գնումներ կատարելու դրամաշնորհ չի ստացել:
 
Պատկերասրահում ներկայացված են նաև [[Լորենցո Բերնինի]]ի, [[Սանդրո Բոտիչելլի]]ի, [[Անտոնիո Կանովա]]յի, [[Պոլ Սեզան]]ի, Ջամբատիստա Պիտտոնիի, [[Ժան Բատիստ Շարդեն]]ի, [[Ջոն Կոնստեբլ]]ի, Գերհարդ Դեյվիդի, [[Էդգար Դեգա]]յի, [[Թոմաս Գեյնսբորո]]յի, [[Պոլ Գոգեն]]ի, [[Հուգո վան դեր Գուս]]ի, [[Ֆրանցիսկո Գոյա]]յի, [[Էլ Գրեկո]]յի, [[Դոմինիկ Էնգր]]ի, [[Կլոդ Մոնե]]ի , [[Նիկոլա Պուսեն]]ի, [[Ռաֆայել Սանտի]]ի, [[Ջոշուա Ռեյնոլդս]]ի, [[Ժորժ Սյորա]]յի, [[Ուիլյամ Թըրներ]]ի, [[Դիեգո Վելասկես]]ի, [[Յան Վերմեեր]]ի, [[Անտուան Վատտո]]յի և այլոց աշխատանքներ:
 
== Պատկերասրահ ==