«Հայոց պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 75.
[[Պատկեր:Silver Rhyton.jpg|աջից|մինի|Արծաթյան պտյակ (ռիթոն) [[Երզնկա]]յից]]
[[Մ.թ.ա. 612]] թվականին [[Մարաստան]]ի և [[Բաբելոն]]ի միացյալ զինված ուժերը գրավում են [[Ասորեստան]]ի մայրաքաղաք [[Նինվե]]ն։ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] համաձայն՝ նրանց հետ պայքարել են նաև հայոց նահապետ [[Պարույր Սկայորդի|Պարույր Սկայորդու]] հայկական ջոկատները։ Շուտով տեղի է ունենում նաև [[Առաջավոր Ասիա]]յի մյուս խոշոր տերության՝ [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] կործանումը։ Այսպիսով, [[Մերձավոր Արևելք]]ում առաջատար դիրքեր են զբաղեցնում [[Նոր Բաբելոնի թագավորություն]]ը և Մարաստանը։ Նման պայմաններում` մ.թ.ա. 570-ական թվականներին Պարույր Սկայորդու որդին՝ [[Երվանդ Սակավակյաց]]ը հիմնում է առաջին համահայկական պետությունը՝ [[Երվանդյան Հայաստան|Երվանդունիների թագավորություն]]ը։ Լեռնաշխարհի հայաբնակ հողերը միավորվում են մեկ պետության մեջ։ Երվանդ Ա-ին հաջորդում է որդին՝ [[Տիգրան Երվանդյան]]ը։ Մ.թ.ա. 550 թվականին [[Պարսիկներ|պարսից]] զորավար [[Կյուրոս Մեծ]]ն ապստամբում է մարաց թագավոր [[Աժդահակ (դիցաբանություն)|Աժդահակ]]ի դեմ, սպանում նրան և հիմք դնում աշխարհի մինչ այդ եղած տերությունների խոշորագույնին՝ [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պարսկական կայսրության]]ը։ Մովսես Խորենացու [[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Հայոց պատմության]] համաձայն՝ Կյուրոսին օգնություն է տրամադրել նաև հայոց թագավորը, ով եղել է իր որսընկերը և մտերիմը։ Դրանով է բացատրվում Հայաստանի արտոնյալ դերը պարսկահպատակ տերությունների շարքում։
Նրանց մահից տարիներ անց՝ նոր գահ բարձրացած [[Դարեհ I]]-ի կառավարման առաջին տարիներին (մ.թ.ա. 522-մ.թ.ա. 520) Աքեմենյան կայսրության հպատակ ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, ապստամբություն են բարձրացնում։ Հայաստանում ընդվզումները ճնշելու համար պարսիկներն ուղարկում են 5 բանակ, որոնցից մեկը ղեկավարել է հայազգի Դադարշիշը։ Ըստ [[Բեհիսթունի արձանագրություն|Բեհիսթունյան եռալեզու արձանագրության]]՝ միայն 5-րդ բանակն է կարողանում հաղթել [[հայեր]]ին և վերագրավել Հայաստանը։ Ընդ որում, արձանագրության 3 լեզուներից [[հին պարսկերեն]]ում Հայաստանը նշվում է որպես ''Արմենիա, '' [[Պատկեր:Old Persian ra.png|30x20pxpx]] [[էլամերեն]]ում՝ ''Հարմինա, '' [[բաբելոներեն]]ում՝ ''Ուրաշտու'' (Ուրարտու)։ Թեև Վանի թագավորությունը, որն ասորեստանցիներն անվանում էին Ուրարտու, վաղուց գոյություն չուներ։
 
[[Պատկեր:Yervanduni Armenia, IV-II BC.gif|300px|ձախից|thumb|Հայաստանը Երվանդունիների օրոք]]
Տող 127.
Մեր թվարկության [[I դար|առաջին դար]]ում հայոց պատմության մեջ նոր էջ է բացվում։ Կործանված [[Արտաշեսյաններ]]ի դինաստիային փոխարինելու է գալիս [[պարթևներ|պարթև]]ական ծագում ունեցող [[Արշակունիներ]]ի հարստոթյունը։ Նրանք [[Մեծ Հայք|երկիրը]] կառավարում են շուրջ 4 դար՝ մինչև [[428]] թվականը։ [[Պարթևստան]]ի թագավոր [[Վաղարշ Արշակունի]]ն [[52]] թվականին [[Արտաշատ]]ում գահին է բազմեցնում եղբորը՝ [[Տրդատ Ա|Տրդատ]]ին։ Սկզբնական շրջանում [[Հռոմեական կայսրություն|Հռոմի կայսր]] [[Ներոն]]ը չի ճանաչում Տրդատի իշխանությունը, թեև այն հատատվել էր հայոց ավագանու կողմից։ [[54]] թվականին սկսվում է երկարատև մի պատերազմ Հռոմի և Պարթևստանի միջև, որի թատերաբեմ է դառնում Հայաստանը։ [[59]] թվականին հռոմեացի զորավար [[Կորբուլոն]]ի զորքերը գրավում և ավերում են Արտաշատը, իսկ մինչ այդ [[Տիգրանակերտ]]ը։ Պարթևա-հայկական զորքերը պատասխան ճակատամարտ են տալիս [[62]] թվականին՝ [[Հռանդեա|Հռանդեայի դաշտ]]ում։ Հռոմեական զորքը անցնում է երեք նիզակից կազմված պարտության կամարի տակով։ [[Հռանդեայի ճակատամարտ]]ի հաջորդ տարում՝ [[63]] թվականին, հաշտություն է կնքվում։ Ներոնը հետ է վերադարձնում հայոց թագը, զորքերը դուրս է բերում հայոց երկրից։ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է [[Հռոմ]], թագադրվում որպես [[Հայոց արքաների ցանկ|հայոց արքա]] և պարգևներով վերադառնում Արտաշատ՝ որպես Տրդատ Ա Արշակունի ([[66]]-[[88]])։ Արտաշատը Հռոմի կայսեր միջոցներով վերակառուցվում է, վերանվանվում Ներոնեա։
[[Պատկեր:Armenia & First Arsacids - I c.JPG|մինի|330px|thumb|ձախից|Հայաստանը Արշակունիների օրոք, գազարագույնով նշված է [[Մեծ Հայք]]ի թագավորության տարածքը]]
Արշակունիների օրոք հռոմեա-պարթևական պատերազմները շարունակվում են։ [[2-րդ դար|2]]-[[3-րդ դար]]երում, այնուամենայնիվ, Հայաստանի [[տնտեսություն|տնտեսական]] ու [[մշակույթ|մշակութային]] կյանքը շարունակում է զարգանալ։ Դրա հիմքը դրվում է Տրդատ Ա-ի օրոք։ Արտաշատի վերակառուցումից բացի կառուցվում են նոր շինություններ։ Մոտավորապես [[77]] թվականին [[Գառնի (գավառ)|Գառնի]]ում կառուցվում է [[Գառնիի հեթանոսական տաճար|հեթանոսական տաճար]], արքայական պալատ, բաղնիք և այդ ամենի շուրջ շարվում են բարձր և ամուր պարիսպներ։ Հիմնվում են նոր [[քաղաք]]ներ՝ [[Զարեհավան]]ը, [[Զարիշատ]]ը, նոր մայրաքաղաք [[Վաղարշապատ]]ը։ Նոր շուք են ստանում և աշխուժանում Արտաշատը, Տիգրանակերտը, [[Վան]]ը, [[Արմավիր]]ը։ Կառուցվում են նոր [[Բերդ (ամրոց)|բերդ]]եր և [[ամրոց]]ներ։
[[301]] թվականին՝ [[Տրդատ Գ Մեծ]] ([[287]]-[[330]]) Արշակունու օրոք, Հայաստանում ընդունվում է քրիստոնեությունը։ Հայոց թագավորը հայկական եկեղեցու առաջնորդ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչ]]ի հետ քանդում է երկրով մեկ տարածված հեթանոսական [[տաճար]]ները և [[մեհյան]]ները, դրանք վերածում [[եկեղեցի]]ների։ Այսօր կանգուն է միայն Գառնիի հեթանոսական տաճարը, որը նվիրված էր լույսի և գիտության աստված [[Միհր]]ին։ Հաջորդ արքան՝ [[Խոսրով Գ Կոտակ]]ը ([[330]]-[[338]]), կառուցում է հայոց նոր մայրաքաղաք [[Դվին]]ը, որի շրջակայքում տնկվում է [[Խոսրովի անտառ արգելոց|Խոսրովի արհեստական անտառ]]ը։
[[Պատկեր:Զորանամակ.jpg|330px|thumb|right|[[Հայոց զորանամակ]]ը]]
Տող 158.
[[7-րդ դար]]ում հեռավոր [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] տեղի են ունենում դարակազմիկ փոփոխությոուններ։ Մինչ այդ քոչվոր ու կիսաքոչվոր [[անասնապահություն|անասնապահությամբ]] զբաղվող [[Արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում|արաբական ցեղեր]]ը միավորվում են [[իսլամ]]ի կանաչ [[դրոշ]]ի ներքո և հիմնադրում են [[Արաբական խալիֆայություն]]ը։ Պատմության ասպարեզում նոր հայտնված այդ պետությունը պայքար է սկսում ժամանակի երկու տերությունների՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] և [[Սասանյան Պարսկաստան]]ի դեմ։ Դարավոր պատերազմներում ուժասպառ եղած այդ կայսրությունները ի վիճակի չեն գնում դիմակայել նոր ուժին։ [[642]] թվականի [[Նիհավանդի ճակատամարտ]]ում [[արաբներ]]ը վերջնականապես հաղթում են [[պարսիկներ]]ին, կործանում շահական պետությունը։ Բյուզանդիայի տարածքը չորս անգամ կրճատվում է. արաբներին են անցնում [[Սիրիա]]ն, [[Պաղեստին]]ը, [[Եգիպտոս]]ը, [[Հյուսիսային Աֆրիկա]]ն։ [[Արևմուտք]]ում արաբները շարունակում են նվաճումները, մտնում [[Պիրենեյան թերակղզի]], հասնում [[Ֆրանկական տերություն|Ֆրանսիա]]յի սահմաններին։ Մինչ այդ արևելքոում Արաբական խալիֆայության սահմանը հասնում է [[Չինաստան]]ին՝ ներառելով [[Միջին Ասիա]]ն ու [[Պակիստան|Արևմտյան Հնդկաստան]]ը ([[Ինդոս]] գետի [[Ինդոսի դաշտավայր|հովիտը]])։
[[Պատկեր:Zvart1.jpg|մինի|ձախից|[[Զվարթնոց տաճար]]ը]]
[[640]] թվականին արաբական զորքերը առաջին անգամ արշավում են Հայաստան։ [[Արարատյան դաշտ]]ում երկրագործական խաղաղ աշխատանքով զբաղված բնակչությունը հանկարծակիի է գալիս՝ տալով մեծ կորուստներ։ Մայրաքաղաք [[Դվին]]ը հրկիզվում է և ավերի ենթարկվում։ Երկրորդ հարձակումը տեղի է ունենում [[642]]-[[643]] թվականներին։ [[650]] թվականին արաբները կրկին սկսեցին իրենց ասպատակությունները և այս անգամ նրանք հարձակվեցին [[Երևան]] քաղաքի վրա, բայց [[Երևանի բերդ|բերդ]]ը մնաց աննկուն։ Հայ նախարարները սպարապետ [[Թեոդորոս Ռշտունի|Թեոդորոս Ռշտունու]] գլխավորությամբ զենք վերցրին նրանց դեմ։ Արաբական արշավանքները կասեցնելու նպատակով սպարապետը դիմում է դիվանագիտական քայլի։ [[652]] թվականին նա մեկնում է [[Դամասկոս]] և տեղի արաբ կառավարիչ [[Մուավիա I|Մուավիա]]յի հետ կնքում [[Դամասկոսի պայմանագիր (652)|խաղաղության պայմանագիր]]։ Այն ավելի ազդեցիկ է դառնում երբ Մուավիան դառնում է [[խալիֆ]] ([[661]]) և հիմնում է [[Օմայանների դինաստիա]]ն ([[661]]-[[775]])։ Հայ-արաբական պայմանագրի համաձայն հայկական հողերի մեծ մասը մտնում է խալիֆայության կազմի մեջ։ Փոխարենը թույլատրում թույլատրում են հայ նախարարներին ունենալ 15 000-անոց [[այրուձի]], իսկ այլ պետությունների (Բյուզանդիայի) հարձակման դեպքում արաբները զորքով պաշտպանելու էին Հայաստանի սահմաանները։ Հայաստանը երեք տարի ազատվելու էր հարկերից, իսկ հետո հարկ վճարելու էր այնքան, որքան կամենար։ Հայաստանը հարևան Վրաստանի և Աղվանքի հետ մտնում է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը կոչվում է [[Արմինիա կուսակալություն|Արմինիա]] ({{lang-ar|أرمينيا}})։ Կուսակալության մայրաքաղաք է դառնում [[Դվին]] քաղաքը։ Հայաստանի արաբ կուսակալը, որին հայերը կոչում էին ''ոստիկան, '' իր վարչաքաղաքական իշխանությունը պարտավոր էր կիսել [[Հայոց իշխան]]ի հետ։ Հարկային քաղաքականությունը և ներքին հարցերը արաբները պետք է լուծեին հայ նախարարներից ընտրված [[իշխանաց իշխան]]ի հետ։ Արաբները Հայաստանում [[իսլամ]] չէին տարածելու, հայոց [[կաթողիկոս]]ը պահպանելու էր իր՝ հոգևոր առանորդի և գերագույն դատավորի դերը։ Արմինիան [[Արաբական խալիֆայություն|խալիֆայության]] հյուսիսային հենակետն էր, նրա տնտեսապես ու մշակութապես ամենազարգացած նահանգներից մեկը։ Արմինիայի տարածքում արաբները չէին ճանաչում հայերից բացի որևէ այլ ազգի աշխարհիկ կամ հոգևոր առաջնորդների։
[[Պատկեր:Hripsime3.jpg|մինի|[[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Սուրբ Հռիփսիմե եկեղեցի]]]]
[[7-րդ դար]]ի վերջում խալիֆայությունում երկպառակտչական պայքար է ծավալվում։ Օգտվելով դրանից [[Սմբատ Զ Բագրատունի]]ն զորքով ճանապարհվում է [[Բյուզանդիա]], որպեսզի ելքեր որոնեն հայրենիքը թշնամու լծից ազատելու համար։ Բայց թշնամին հետապնդում է նրանց։ Հայերը [[703]] թվականի ձմռանը [[Արաքս]] գետի մոտ [[Վարդանակերտ]] ավանում [[Վարդանակերտի ճակատամարտ|պայքարի]] են դուրս գալիս։ Հայերի 2000-անոց զորքը պարտության է մատնում արաբների 5000-անոց զորքին։ Այդ հաղթանակի համար Բյուզանդիայի կայրը Սմբատ Բագրատունուն պարգևատրում է [[կյուրոպաղատ]]ի տիտղոսով։ Հայերի բարձրացրած մի շարք ապստամբությունների շնորհիվ թշնամին պարտություններ կրեց [[Այրարատ]]ում, [[Վասպուրական]]ում, [[Շիրակ (գավառ)|Շիրակ]]ում և [[Վանանդ]]ում։[[705]] թվականին խալիֆի հրամանով 800-ի հասնող հայ նախարարների կանչում են [[Նախիջևան]] և նրանց եկեղեցներում փակելով այրում են։ Այդ թվականը հայոց պատմության մեջ հայտնի է նաև որպես ''«կրակի տարի»''։ Բյուզանդամետ քաղաքականության արդյունքում արաբների վերաբերմունքը աստիճանաբար փոխվում է հայերի նկատմամբ։ [[725]] թվականից սկսած հայերը ծխահարկի փոխարեն գլխահարկ էին վճարում։ Դա նշանակում էր, որ հարկ վճարում էր ոչ թե մեկ տունը, այլ յուրաքանչյուր ոք։ Իրավիճակը փոխվում է, երբ [[750]] թվականին դինաստիական փոփոխության արդյունքում [[Օմայյաններ]]ին հաջորդում են [[Աբբասյաններ]]ը։ [[762]] թվականին մայրաքաղաքը տեղափոխվում է նորակառույց [[Բաղդադ]]։
Տող 205.
=== Արևելյան Հայաստան ===
==== Անդրկովկասի հայերի աքսորը Պարսկաստան ====
[[1604]] թ-ին շահ [[Աբաս I]]-ը, թուրք-պարսկական պատերազմի հերթական սրացման պայմաններում, դեպի Հարավային Կովկաս թուրքերի առաջխաղացումը դժվարացնելու նպատակով որոշում ընդունեց գաղթեցնել Արարատյան դաշտի ամբողջ հայ բնակչությունը դեպի բուն Պարսկաստան։ Արևելյան Հայաստանից [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան (անդրկովկասյան) Հայաստան]]<ref>Vahé Baladouni, Margaret Makepeace, East India Company. [https://books.google.am/books?id=FB4LAAAAIAAJ&pg=PR20&dq=caucasian+Armenia&lr=&as_brr=3&cd=11#v=onepage&q=caucasian%20Armenia&f=false Armenian merchants of the seventeenth and early eighteenth centuries: English East India Company sources], xxi :"During this protracted campaighn the Shah forcibly moved the Armenian population from Caucasian Armenia to Persia proper, leaving behind scorched cities and villages"</ref> դուրս բերվեցին ավելի քան 250 հազ. հայեր։<ref>Richard G. Hovannisian. [https://books.google.am/books?id=s2ByErk19DAC&pg=PA94&dq=Eastern+Armenia+areas&lr=&as_brr=3&hl=ru&cd=3#v=onepage&q=Eastern%20Armenia%20areas&f=false The Armenian People from Ancient to Modern Times: Foreign dominion to statehood : the fifteenth century to the twentieth century], Palgrave Macmillan, 2004, p.96"By the end of the eighteenth century, the Armenian population of the territory had shrunk considerably. Centuries of warfare and invasions combined with the tyranny of local khans had forced the emigration of the Armenian. It is probable the until the seventeenth century, the Armenian still Հիմնական հոդվածtained a majority in Eastern Armena, but the forced relocation of some 250, 000 Armenian by Shah Abbas and the numerious exoduses described in this chapter had reduced the Armenian population considerably"</ref><ref>James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. [https://books.google.am/books?id=CquTz6ps5YgC&pg=PA45&dq=Eastern+Armenia&lr=&as_brr=3&cd=17#v=onepage&q=Eastern%20Armenia&f=false An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires], p.44:"Armenians were uprooted during these wars, and, in 1604, some 250, 000 Armenians were forcibly transferred by Shah 'Abbas to Iran. By the seventeents century, the Armenian had become a minority in parts of their historic lands"</ref>
 
Նախիջևանի Ջուղա քաղաքը գրավվել էր հարձակման սկզբում։ Դրանից հետո Աբբասի բանակը Արարատյան դաշտի շուրջը հովանու դիրք ընդունեց. հարձակվում և նահանջում էր վիճակից կախված, նա որոշեց իր արշավանքը ռիսկի չենթարկել հակառակորդի ավելի ուժեղ ջոկատների հետ ճակատամարտերում։
Տող 220.
Ի վիճակի չլինելով իր բանակը պահել անապատային հարթավայրում Սինան փաշան հարկադրված եղավ ձմեռն անց կացնել [[Վան (քաղաք)|Վանում]]։ Բանակները, որ ուղարկվել էին շահին հետապնդելու [[1605 թ.]] ջախջախվեցին, և [[1606 թ.]] Աբբասը կրկին գրավեց ողջ տարածքը, որն ավելի վաղ պարտվել էր թուրքերին։
 
Արևելյան Հայաստանի տարածքի մի մասը XV դարից հայտնի էր նաև որպես [[Երևանի կուսակալություն|Չուխուր-Սաադ]]. Այն Իսմաիլ I-ի ժամանակներից սկսած կազմավորում էր Սեֆյան տերության վարչական կազմավորում էր Չուխուր-Սաադյան կամ Երևանի բեկլարբեկություն։ Նադիր շահի մահից և Աֆշարների տոհմի անկումից հետո, ղզլբաշ Ուստադջլու ցեղի տեղական կառավարիչները, որ ժառանգաբար տիրապետում էին Չուխուր-Սաադին, իրենց անկախությունը հռչակեցին կազմավորելով [[Երևանի խանություն|Էրիվանյան]] և [[Նախիջևանի խանություն]]ներ։ Հայկական բնակչության Հայաստանից տեղահանման միջոցով<ref name="Bournoutian1">George A. Bournoutian: The Politics of Demography<blockquote>All documents relating to the Armenian immigration make it clear that Russia, for political, military, and economic reasons, strongly encouraged the Armenians to settle in the newly-established Armenian province, especially the region of Erevan, which between 1795 and 1827 had lost some 20, 000 Armenians who had immigrated to Georgia.</blockquote></ref> XVIII դարում հայերը կազմում էին Չոխուր-Սաադյան շրջանի բնակչության ընդհանուր թվի 20%-ը։ Ավելի ուշ խանի գահին ուստադջլու ցեղին փոխարինեց կենգերլի թուրքական ցեղը։ Ղաջարների իշխանության ժամանակ Էրիվանյան խանությունը ճանաչեց իր վասսալական կախվածությունը Ղաջարական Իրանից։ Կենգերլի խանական տոհմը փոխարինվեց ղաջարական տոհմի խանով։ Պատմական Հայաստանի տարածքի վրա գոյություն ուներին նաև [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] և [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]] խանությունները։
 
XVII վերջից մինչ XVIII դարի կեսերը Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա սեֆիդական Շահ Աբբասի օրոք կազմավորվեցին հինգ հայկական<ref>И. П. Петрушевский</ref> [[մելիք]]ություններ (մանր իշխանություններ)<ref>[http://www.vostlit.info/Texts/rus14/Karabag_name/text1.phtml?id=945 МИРЗА АДИГЕЗАЛЬ-БЕК-&gt;КАРАБАГ-НАМЕ-&gt;ГЛАВЫ 1-6<!-- Заголовок добавлен ботом -->]</ref> - [[խամսա]]։ Խամսայի հայկական բնակչությունը կառավարվում էր Մելիք-Բեգլարյան, Մելիք-Իսրաելյան, Մելիք-Շահնազարյան, Մելիք-Ավանյան և [[Հասան-Ջալալյան (իշխանական տոհմ)|Հասան-Ջալալյան]], որոնցից միայն Հասան Ջալալյանն էր արմատական տոհմ, մինչդեռ մյուս իշխանները Հայաստանի ուրիշ մարզերից վերաբնակեցվածներ էին։ XVIII դարում [[Դավիթ-Բեկ]]ը և [[Հովսեփ Էմին]]ը գլխավորում էին Անդրկովկասի հայերի պայքարը ընդդեմ թուրքերի և պարսիկների։
Տող 266.
[[Պատկեր:Armenian Genocide Map-hy.svg|մինի|ձախից|250px|Կոտորածների հիմնական շրջանները, համակենտրոնացման ճամբարներ (Դեր Զոր, Ռաս ուլ-Այն և այլն)]]
[[Պատկեր:Morgenthau336.jpg|մինի|աջից|250px|Սպանված հայերի մնացորդները (լուսանկարը հրապարակվել է 1918 թ., ԱՄՆ-ի դեսպան [[Մորգենթաու, Հենրի (դիվանագետ)|Հենրի Մորգենթաու]]ի գրքում)]]
Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին այնտեղ քրիստոնյա բնակչության շրջանում [[էթնիկ զտումներ]] սկսվեցին, որոնցում հատկապես տուժեցին հայերը։ Սպանությունների առաջին ալիքը [[1894]] - [[1896 թթ.]], իսկ վերջինը՝ [[1915]] - [[1923 թթ.]] էր։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում օսմանյան թուրքերը հայերին մեղադրեցին Ռուսական կայսրության հետ դաշնակցության մեջ և դա որպես պատրվակ օգտագործեցին ողջ հայ բնակչությանը երկրի ներսում թշնամի հայտարարելու համար։ 1915 - 1923 թթ. իրադարձությունները պատմաբանների ճնշող մեծամասնության կողմից գնահատվում է որպես պետության կողմից կազմակերպված մասսայական սպանություն՝ [[ցեղասպանություն]]։<ref>[http://www.genocidescholars.org/resolutionsstatements.html International Association of Genocide Scholars]</ref> Թուրքական իշխանությունները սակայն պնդում են, որ մահերը երկու կողմից են և արդյունք են [[քաղաքացիական պատերազմ]]ի , զուգակցված հիվանդություններրի և սովի հետ։
 
[[Պատկեր:Marcharmenians.jpg|մինի|300px|Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915։]]