«Հայկական գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 2.
{{Աուդիո հոդված|Hy-Հայկական գորգ (Armenian carpet).ogg|ապրիլի 11, 2016|4242147}}
[[Պատկեր:Armenian rug Mayr Hayastan, 20th century, No. 2358.jpg|thumb|400px|Մայր Հայաստան, 20-րդ դար]]
'''Գորգ''', բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով ([[բուրդ]], [[մետաքս]], [[վուշ]], [[բամբակ]]), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով<ref>Հայկական սովետական հանրագիտարան , հատոր 3, ՀՍՍՀ ԳԱ, 1977</ref>: Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է [[Ալթայ]]ի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է [[Հայկական լեռնաշխարհ]]ում:
 
Հայերենում ''գորգ'' և ''կարպետ'' բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ<ref name="ReferenceB">[Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հատոր առաջին, 1976, Երևան, էջ 254]</ref>: ''Գորգ'' բառն առաջին անգամ հիշատակվում է [[Տավուշի մարզ|Տավուշի]] [[Կապտավանք (Տավուշ)|Կապտավանք եկեղեցու]] պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թվականներին), իսկ ''կարպետ'' բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի [[Ավետարան]]ում՝ գրաբարյան «կապերտ» ձևով<ref name="ReferenceC">Ոչ ոք արկանէ կապերտ անթափ՝ ի վերայ հնացեակ ձորձոյ (Ավետարան ըստ Մատթեոսի 9:16)</ref>:
Տող 28.
Այսպիսով, եվրոպական լեզուներն արտացոլում են ոչ թե հայերենի սկզբնական՝ «կապերտ» ձևը, այլ միջին հայերենի «կարպետ» տարբերակը։
 
Արաբ ժամանակագիրները վկայում են, որ կալի, խալի համ հալի բառը ծագել է [[Կարին]] քաղաքի անվանումից, իսկ Կարինը ինքնին արհեստների, հատկապես գորգագործւոոթյան խոշոր կենտրոն էր։ Արաբներն այն, հարմարեցնելով Կարնո քաղաք անվան հետ, կոչել են Քալիքալա<ref>David Tsitsishvili, Գերիմով, Ստեփանյան Rugs and Carpets from the Caucasus, 1984, Leningrad, № 672(7-20); p. 100</ref>: Աբդ ար Ռաշիդ ալ Բակուվին գրում է, որ իր գորգերով հայտնի Կարին քաղաքից, որը ռազմավարական դիրք էր զբաղեցնում [[Պարսկաստան]] և [[Եվրոպա]]յի միջև, «արտահանում են քալի կոչվող գորգեր»<ref name="vostlit.info">[http://www.vostlit.info/Texts/rus2/Bakuwi/frametext5.htm Абд ар-Рашид ал-Бакуви «Книги о памятниках и чудеса царя могучего» Пятый климат]</ref>: Իսկ 13-րդ դարի արաբ գիտնական Յակուտ ալ Համավին նշում է, որ գորգերը Քալիքալա քաղաքի արաբական կրճատված անվանումից՝ Քալի ձևից ստացել են քալի/կալի/խալի անվանումը<ref>Ա. Տեր-Ղևոնդյան, «Արմենիա ի արաբսկիյ խալիֆատ», ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1977, էջ 205-206</ref><ref>Deutscher Kaliverein, “Kali, ” Brill Archive, 1907, p. 109</ref>:
 
== Հայ գորգագործության պատմությունը==
Տող 55.
 
[[2007]] թ. Արենի 1 քարայրում հայտնաբերվել են էնեոլիթյան և միջնադարյան մի շարք գործվածքներ։ Դրանք ունեն չափազանց լավ պահպանվածություն, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել դրանց ծագումն ու զարգացումը<ref>Լուսինե Մարգարյան, «Արենի 1 քարայրի նորահայտ գործվածքները որպես հայկական մանածագործության ուսումնասիրության սկզբնաղբյուր», հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, միջազգային գիտաժողով, զեկուցումների դրույթներ, էջ 56</ref>:
Հաշվի առնելով [[Հայաստան]]ի հնագույն բնակատեղիներից ([[Թեղուտ]], Շրեշ բլուր, [[Շենգավիթ]], [[Արթիկ]]ի դամբարանադաշտ և այլն) հայտնաբերված և Ք. ա. 3-2 հազարամյակ թվագրվող ոստայնանկի գործիքները, մանավանդ գորգ գործելու պարզունակ հարմարանքը, օժանդակ գործիքներն ու գործվածքները, մասնավորապես [[Հառիճ]]ի դամբարանադաշտից հայտնաբերված Ք.ա. 13-12 դդ. վերաբերող կարպետի մնացուկները՝ մի շարք ուսումնասիրողներ եկել են այն եզրակացության, որ [[Հայկական լեռնաշխարհ]]ում կային գորրգագործական մշակույթով զբաղվելու տեխնիկական և տեեխնոլոգիական հնարավորություններ, նաև անհրաժեշտ հումքային ռեսուրսներ<ref>Աշխունջ Պողոսյան, «Պազիրիկ գորգի ծագումնաբանության մասին», «Էջմիածին», ԺԲ, 2008, էջ 63-79</ref>:
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ը հարուստ էր նաև ներկանյութերով։ Դրանցից հայտնի էր հատկապես «հայկական» կոչված ներկը, որի մասին նշել են [[Ստրաբոն]]ը, [[Պլինիոս Ավագ]]ը, [[Պրոկոպիոս Կեսարացի]]ն և այլք։ Ք. ա. 5-րդ դարի հույն պատմիչ [[Հերոդոտոս]]ը նշում է, որ կովկասցիները ներկում էին բուրդը բույսերից ստացված ներկով, այնուհետև դրանից մշակում էին թել և նկարազարդում այն։ Իսկ դրա գույնը չէր խամրում ոչ ջրից, ոչ էլ ժամանակի ընթացքում<ref>Геродот, Книга 1, глава 203, русский перевод Мищенко, Москва, 1888, т. 1, стр. 106</ref>:
Տող 62.
 
====Պազիրիկ գորգ====
[[Պատկեր:Pazyryk.jpg|thumb|400px|Պազիրիկ գորգը հայտնաբերված ամենահին գորգն է: Թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար: Ներկված է հայկական [[որդան կարմիր]]ով, <ref name=vk1>Л. С. Гавриленко, Р. Б. Румянцева, Д. Н. Глебовская, Применение тонкослойной хромотографии и электронной спектроскопии для анализа красителей древних тканей. Исследование, консервация и реставрация этнографических предметов. Тезисы докладов, СССР, Рига, 1987, стр. 17-18. (PDF) {{ref-ru}}<blockquote>В ковре нити темно-синего и голубого цвета окрашены индиго по карминоносным червецам, нити красного цвета - аналогичными червецами типа [[Որդան կարմիր|араратской кошенили]].</blockquote></ref><ref name=vk2>[[:File:Ashkhunj Poghosyan, On origin of Pazyryk rug, Yerevan, 2013(2).pdf|Աշխունջ Պողոսյան, «Պազիրիկ» գորգի ծագումնաբանության մասին, Երևան, 2013, էջ 1-21 {{ref-hy}}, էջ 22-37 {{ref-en}} (PDF)]]</ref> [[Ռուսաստան]], [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժ]]]]
 
Նախաքրիստոնեոկան ժամանակաշրջանի գորգարվեստին վերաբերող ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Դրա ուսումնասիրությունը կարևոր է հատկապես գորգագործության ծագումնաբաական խնդրի առումով։ Ք.ա. 5-րդ դար թվագրվող Պազիրիկ գորգը հայտնաբերվել է [[1949]] թ. Լեռնային [[Ալթայ]]ի Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից։ Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում ու այդպիսով, զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից, հասել մինչ մեր ժամանակները։ Գորգն աչքի է ընկնում գեղազարդման հարուստ համակարգով, գունային երանգների բազմազանությամբ և ամբողջական պատկերացում է տալիս 2500 տարի առաջ եղած գորգագործական տեխնոլոգիայի մասին։
Տող 83.
 
# ''վիշապագորգ'' – սովորաբար ունենում են [[վիշապ]]ների, Կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաև եռանկյունաձև, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր
13-րդ դարում վիշապագորգերը սովորաբար ներկվել են [[որդան կարմիր]]ով<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1176&media=133&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0 Յ. Քիւրտեան, Որդան (կարմիր) կամ Kirmiz, Վենետիկ-Սբ. Ղազար, 1932:]</ref>: Միջնադարում հայերը հայտնի են եղել որպես որդան կարմիրով<ref>[: http://www.jstor.org/stable/594255 H. Kurdian, Kirmiz, - "Journal of the American Oriental Society", Vol. 61, No. 2 (Jun., 1941), pp. 105-107.]</ref> ներկող վարպետներ (Շահ Աբասը Ջուղայից մոտ 10 000 հայ է տեղահանել Սպահան՝ հիմնելով Նոր Ջուղան։ Նրանց մեջ շատ են եղել որդան կարմիրի վարպետներ)։
# ''արծվագորգ'' – ուղեկցվում են [[արծիվ]]ների սիմվոլիկ պատկերներով
# ''օձագորգ'' – ունենում են [[օձ]]ի պատկերներ՝ մեջտեղում [[արև]]ի սկավառակի նշաններով
Տող 104.
{{քաղվածք|Այս քաղաքներում և դրանց միջև ընկած շրջաններում կան ապրանքներ, զանազան ներմուծվող իրեր, ինչպես նաև անհրաժեշտ կենդանիների տարբեր տեսակներ, [[ոչխար]]ներ, որոնք արտահանվում են տարբեր երկրներ: Արտահանվող ապրանքների շարքում են նաև [[Սալմաստ]]ում պատրաստված հայկական հարգի գորգերն ու քուղերը, որոնց հատը վաճառվում է 1-10 դինարով: Նման ապրանքներ պարզապես անհնար է գտնել այլ երկրներում<ref>Ա. Տեր-Ղևոնդյան, «Հայաստանն ու Արաբական խալիֆայությունը», ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1977, էջ 250</ref>:|}}
 
Վ. Բարտոլդն իր աշխատությունում նշում է, որ հայկական գորգերը շատ մեծ անուն էին ձեռք բերել արևելքում<ref>В. Бартольд, "Историко-географический обзор Ирана, " СПб, 1903, стр. 150</ref>, իսկ այդ շրջանի ժամանակակիցները կարծում էին, որ հայկական գորգերն օժտված են յուրահատուկ առանձնահատկություններով<ref name="ReferenceA"/>: Գորգեր ու կարպետներ էին գործվում [[Խոյ]]ում, [[Բերկրի]]ում, [[Արճեշ]]ում, [[Թավրիզ]]ում, [[Խլաթ]]ում, [[Նախիջևան]]ում, [[Բիթլիս]]ում, [[Կեսարիա]]յում, [[Սեբաստիա]]յում, [[Ղարաբաղ]]ում և այլ հայկական և հայաբնակ քաղաքներում և համայնքներում։
11-րդ դարի պարսիկ պատմաբան Աբու Սաիդ Դարդիզին, նկարագրելով Քադիր խանի ընդունելությունը, նշում է, որ էմիրը խանին որպես ընծա մատուցում է հայկական թանկարժեք գորգեր<ref>[http://www.vostlit.info/Texts/rus7/Gardizi/frametext4.htm Абу Саид Гардизи «Украшение известий», глава LXVIII Описания собрания и приема гостя]</ref>: Հայ ջուլհակների արտադրանքը համաշխարհային հռչակ էր վայելում և բարձր էր գնահատվում տարբեր երկրների արքունիքներում։ Օրինակ, պարսիկ արքունի գիտնական Խալիլ աս Սաբին, նկարագրելով [[խալիֆ]]ի հագուկապն ու սպասքը, նշում է, որ գահի բարձն ու խալիֆին պատկանող այլ շքասենյակների բարձերը գործված են հայկական [[թել]]ից<ref>[http://www.vostlit.info/Texts/rus9/Sabi/frametext3.htm Хилал ас-Саби «Установления и обычаи двора халифов» перевод И. Б. Михайловой, Москва, Наука, 1983, глава 6, стр. 66]</ref>: Իսկ արաբ հեղինակ Աբդ ար Ռաշիդ ալ Բակուվին նշում է, որ հայ գորգագործները հմտորեն տիրապետում են գորգագործական արհեստին<ref name="vostlit.info"/>:
 
Տող 113.
Արաբական խալիֆայության դեսպան Իբն Ֆադլանը, ով ճանապարհորդել է [[Վոլգա (գետ)|Վոլգա]] գետի ափին բնակվող [[բուլղար]]ների երկիրը, իր գրություններում նշում է, որ դեռ 10-րդ դարի 20-ական թվականներին այդտեղ հաստատված հայկական գաղութում զբաղվում էին գորգագործությամբ։ Ըստ նրա՝ կամյան բուլղարների թագավորի վրանը, ուր կարող էր տեղավորվել 1000 հոգի, ամբողջությամբ ծածկված էր հայկական գորգերով<ref>Путешествие Ибн-Фадлана на Волгу. Перевод и комментарий под редакцией академика Крачковского И. Ю. М.-Л. 1939, стр. 73</ref>:
 
Հայկական գորգեր էին մատուցվում նաև [[Բաղդադ]]ի խալիֆին՝ իբրև տուրք։ Հայտնի է, որ 10-րդ դարի սկզբին [[Հայաստան]]ից [[Բաղդադ]] էին ուղարկվել 400 ձի, 30000 դինար և 7 հայկական գորգ։ Դրանցից մեկն եղել է 60 x 70 կանգուն (մոտ 18 x 18 մ)։ Նշվում է նաև, որ հայ գորգագործներն աշխատել են այդ գորգի վրա 10 տարի<ref>David Tsitsishvili, “Rugs and Carpets from the Caucasus, ” Ленинград, 1984, № 672(7-20), стр. 100</ref>:
 
9-11-րդ դարերում հայկական գաղութներ են ձևավորվում [[Եգիպտոս]]ում, [[Ուկրաինա]]յում, [[Լեհաստան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Ռումինիա]]յում և [[Հունգարիա]]յում: Այստեղ հայերը կրկին սկսում են զբաղվել արհեստներով, այդ թվում նաև գորգագործությամբ։ Ըստ ռուս պատմաբաններ Կարամզինի և Գլինկայի՝ դեռ 11-րդ դարի 60-ական թվականներին [[Կիև]]ում ձևավորվել է հայկական գաղութ, որը հաջորդ հարյուրամյակում վերածվում է ինքնուրույն տարրի։ Տեղացի հայերը զբաղվում էին նաև ակնագործությամբ<ref>[http://www.crimeagold.com.ua/peoples/armyane.htm Древнее золото Крыма. Армяне]</ref>: Այս ամենի հետևանքով գաղութներ են ձևավորվում նաև [[Աստրախան]]ում, [[Նոր Նախիջևան]]ում, [[Թեոդոսիա]]յում, [[Մոսկվա]]յում, այնուհետև նաև [[Սանկտ Պետերբուրգ]]ում: Այս երկրներում գոյություն ունեցող հայկական գաղութների տարածքներում գտնված թելերը, որոնք նման են [[Անի]]ում պեղված թելերի մնացորդներին, վկայում են վերաբնակիչների՝ իրենց հայրենիքի հետ պահպանած կապի մասին<ref>«Древняя Русь. Город, замок, село» Издательство «Наука», 1985, стр. 391</ref>:
Տող 131.
''Շահի ճանապարհը զարդարված էր. գետի ափից մինչև հօջա Խաչիկի պալատ տանող ողջ ճանապարհը զարդարված էր գորգերով, թանկարժեք և շքեղ գործվածքներով''<ref>[Առաքել Դավրիժեցի, «Գիրք պատմութեանց», տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի, Ամստերդամ, 1669]</ref>:
 
[[1667]] թ. [[Ռուսաստան]]ի և [[Նոր Ջուղա]]յի Հայկական առևտրային ընկերության միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի հայ առևտրականներին տրվում էին արտոնություններ. նրանք կարող էին զբաղվել առևտրով ջրային ուղիներով՝ [[Աստրախան]]ից մինչև [[Արխանգելսկ]] և կարող էին բեռներ փոխադրել [[Ռուսաստան]]ից դեպի արևմտյան [[Եվրոպա]]<ref>[http://www.russiafederation.ru/ethnography/information/089.html Российская Федерация. Этнография]</ref>: 17-րդ դարի չեխ գիտնական Իրժի Դավիդը իր աշխատության մեև նշում է, որ [[Ռուսաստան]] ներկրվող այլ ապրանքների շարքում կային գորգեր և մետաքս<ref>Иржи Давид, "Современное состояние Великой России, или Московии, " Вопросы истории, № 4, Москва, 1968</ref>:
18-րդ դարում [[Արևելյան Հայաստան]]ը դարձավ կարևոր տնտեսական կենտրոն։ Այդտեղով էին անցնում [[Եվրոպա]]ն [[Ասիա]]յի հետ կապող առևտրային ճանապարհները։ Մեծացավ [[Հայաստան]]ի քաղաքների դերը, ուր սկսեցին կառուցվել պահեստներ [[Եվրոպա]]յից, [[Չինաստան]]ից, [[Հնդկասատան]]ից, [[Իրան]]ից և [[Թուրքիա]]յից բերվող ապրանքների համար։ Հայաստանը, բացի այլ ապրանքներից, արտահանում էր ղարաբաղյան թելեր և յուրահատուկ երանգավորում և զարդանախշային ձևավորում ունեցող գորգեր<ref name=aii>[http://www.parstimes.com/history/armenians.html Armenians in Iran (ca. 1500-1994)]</ref>: Հայկական առևտրային տները, բացի ներկայացուցչություններից, ունեին նաև անձնական շուկաներ այլ երկրներում։ Այսպիսով, իսպանացի ճանապարհորդ Դոն Գոնզալեսը, ով [[1730]] թ. այցելել էր [[Լոնդոն]], գրում է, որ հայկական շուկան գտնվել է արևելքից Սմիթսոնյան փողոցում, իսկ հյուսիսից Թրեդնիդլ փողոցում<ref>Խաչատուր Դադայան, «Հայոց առևտրատնտեսական ներկայությունն աշխարհում», «Բելգիա», թիվ (14), 2007 թ.</ref>:
Տող 182.
[[Հայկական մանրանկարչություն]]ում և [[որմնանկար]]ներում հաճախ կարելի է հանդիպել [[Աստվածամայր|Աստվածամոր]]ը, [[Քրիստոս]]ին, ավետարանիչների և սրբերի՝ պատկերված գորգերով, բարձերով կամ ձեռագործ ծածկոցներով։ Եկեղեցու խորանները, [[խաչքար]]ների բարդ հյուսվածքները, միջնադարյան հայկական ձեռագրերում հանդիպող վարդյակները կրկնում են գորգերի և կարպետների զարդանախշերը։ Հայկական գորգեր պատկերվել են նաև 13-14-րդ դարի եկեղեցիների շքամուտքերին<ref>Շ. Ազատյան, «Հայկական շքամուտքեր», Երևան, 1987</ref>:
 
Գորգերի և կարպետների մասին բազմաթիվ հիշաատակություններ են պահպանվում հայկական բանավոր [[ավանդազրույց]]ներում, [[հեքիաթ]]ներում, [[երգ]]երում և [[Սասնա Ծռեր|Սասունցի Դավիթ]] էպոսում։ Այսպես օրինակ, «Անահիտ» հեքիաթի հերոսուհին ասում է, որ կհամաձայնի ամուսնանալ արքայազնի հետ այն պայմանով, որ նա սովորեցնի իրեն որևէ արհեստ՝ նախապատվությունը տալով գորգագործությանը<ref>David Tsitsishvili, “Rugs and Carpets from the Caucasus, ” Ленинград, 1984, № 672(7-20), стр. 103-104</ref>: [[Ղարաբաղ]]ում պատմվող մի հայկական ավանդազրույցի համաձայն՝ սատանան սովորեցրել է մարդկանց զբաղվել գորգագործությամբ, որպեսզի գայթակղի նրանց շքեղությամբ և նյերգրավի ծանր աշխատանքի մեջ<ref>[http://www.ethnomuseum.ru/section33/2052/2063/3766.htm Российский Этнографический Музей. Армяне конец. XIX - начало XX в.]</ref>:
 
Հայկական գորգերի պատկերումներ կարելի է հանդիպել նաև եվրոպական [[գեղանկարչություն|գեղանկարչության]] մեջ, ուր այն պատկերվել է սկսած [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանից՝ դեռևս 13-14-րդ դդ.: Այսպես, առաջին օրինակներից մի քանիսն են [[Ջոտտո դի Բոնդոնե|Ջոտտո]]յի «Մոգերի երկրպագությունը» որմնանկարը, [[Լորենցետի Ամբրոջիո]]յի «Աստվածամայրը գահի վրա» նկարը, հետագայում [[Անդրէա Մանտենեա]]յի «Աստվածամայրն ու Սուրբ Զենոնը» որմնանկարները, [[Յակոբո Բասանո]]յի «Քրիստոսն Էմմաուսում», «Յովհաննէս Մկրտչի գլխատումը», «Աստվածամայրը մանկան հետ գահի վրա, Սուրբ Մարտինի և Անտոնի վանահոր հետ», [[Կարավաջո|Միք. դա Կարավաջո]]յի «Նախաճաշ Էմմաուսում» կտավները և այլն։
 
Նիդերլանդացի նկարիչների ստեղծագործություններում հայկական գորգը յուրահատուկ կոլորիտ է հաղորդել կտավին։ Այս առումով հատկանշական են [[Յան Վան Էյկ]]ի, ֆլամանդացիներ [[Պիտեր Պաուլ Ռուբենս|Ռուբենս]]ի, [[Վան Դեյկ]]ի, [[Հանս Մեմլինգ]]ի, հոլանդացիներ [[Ռեմբրանդտ վան Ռեյն|Ռեմբրանդտ]]ի, [[Վերմեր Դելֆտացի|Վերմեր Դելֆտացու]], [[Տերբորխ]]ի, իսպանացի [[Դիեգո Վելասկես|Վելասկես]]ի կտավները<ref>[http://carpets.iworldarmenia.com/am/sections/2/ Հայկական գորգի պատմությունից]</ref>:
 
Ավստրիացի արվեստագետ Ալոիս Ռիեգլը գտնում է, որ Իտալիա և ապա Հոլանդիա ներմուծված հայկական գորգերի յուրահատուկ երանգավորումը ազդել է ողջ եվրոպական գեղանկարչության վրա<ref>David Tsitsishvili, “Rugs and Carpets from the Caucasus, ” Ленинград, 1984, № 672(7-20), стр 101</ref>:
Ամերիկացի հայտնի հեղինակ [[Ռեյ Բրեդբերի]]ի «Ելակի պատուհանը» (Strawberry Window) պատմվածքում իրենց տունը կարոտող հերոսները տնային պարագաների շարքում հիշատակում են նաև հայկական գորգը<ref>The Stories of Ray Bradbury, Everyman Publishing, 2010</ref>:
 
Տող 199.
[[Պատկեր:Karabagh Carpet 1896 Will.jpg|thumb|300px|Ղարաբաղյան գորգ՝ հայերեն գրություններով, 1896 թ.]]
# այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը,
 
# գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը,
 
# գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։
Տող 283.
File:Armenian Dragon Rug Vishapagorg Kazak 246x122 1890 Chondoresk Karabagh Kar990.jpg
File:Armenian dragon rug, end of 19th century, Cropped.jpg
File:Armenian rug , No. 2747-5.jpg
File:Armenian rug , No. 7870.jpg
File:Armenian rug , No. 8971.jpg
File:Armenian rug , No. 9250.jpg
File:Armenian rug , No. 9578.jpg
File:Chondzoresk Karabakh 1860 AlbertoLeviGallery.jpg
File:Dragon carpet from Azerbaijan, 17-18th century, 212 x 184 cm, T84-1909.jpg
Տող 295.
|[[Պատկեր:Sarre Hittite rug Burlington December 1908 p 144 The Hittite Monument of Ivriz near Eregli Showing unusual form of Swastika.jpg|240px|մինի|Հիթիթների (խեթերի) ժայռաքանդակ, ցուցադրված է հիթիթների նշանով (SS սվաստիկայով) զարդանախշը:]]
||[[Պատկեր:Sarre Rug Swastikas H 82-73 1908 Asia Minor Carpet with Unusual Form of the Swastika Resently Acquired by the Kaizer-Friedrich Museum Belin.jpg|140px|մինի|Ասիական տեսակի գորգ, որի զարդանախշում օգտագործված է հիթիթների նշանը (սվաստիկան):]]
||[[Պատկեր:Armenian Pileless Dragon carpet Teltogh (leftover thread weaving), 19th century, village of Ktsaberd, province of Dizak, Artsakh, wool, cotton, red warp, 220 x 327 cm, HMA E-11178.jpg|160px|մինի|Վիշապագորգ, 19-րդ դար, Կցաբերդ գյուղ, Դիզակ, Արցախ]]
||[[Պատկեր:Armenian rug , No. 11178.jpg|160px|մինի|Վիշապագորգ, Արցախ]]
||[[Պատկեր:Armenian rug , No. 9717.jpg|160px|մինի|Վիշապագորգ, Արցախ]]
|}
3. «'''[[Ծաղկած խաչ]]'''» - Գեղազարդման հիմնական տարրը ծաղկած կամ [[հայկական խաչ]]ն է՝ վարսանդաձև, կոկոնաձև կամ վարդակաձև չորս նախշից կազմված մեկ ամբողջական հորինվածք, որը մասնագիտական շրջաններում հայտնի է հենց «Ծաղկած խաչ» անվանումով։ Լինում է մեկ կամ մի քանի հատ։ Դասական նմուշներից է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում պահվող 17-րդ դարի առաջին քառորդով թվագրվող գորգը։ «Ծաղկած խաչ» տիպի գորգերը Ֆ. Գանցհորնը առանձնացրել է մի խմբում։ Ունի համահայաստանյան տարածում։
Տող 374.
«'''Ծնող զույգ'''» - Տիպում ներառված են ծնող զույգի և կամ մեկ մի քանի կենդանապատկերով գեղազարդված գորգերը։ Այս տիպի գորգերի որոշ տարբերակների գեղազարդման համակարգի հիմնական տարրերից է նաև «կենաց ծառ» զարդանախշը։ Դա ներկայացվում է դիմահայաց զույգ կենդանապատկերի կենտրոնում ու խորհրդանշում է կյանքի ու բնության հավերժության գաղափարը։ Առավելապես բնորոշ է Արցախի, Սյունիքի, [[Պարսկահայք]]ի գորգագործական կենտրոններին։
<center><gallery widths="90px" heights="180px"> <!-- perrow="6">-->
File:Armenian rug , No. 0588626.jpg|Սիրամարգերի զույգ
</gallery></center>
«'''Մայր Հայաստան'''» - Պատմական Հայաստանի քաղաքների ավերակները սգացող կնոջ պատկերով։ Հիմնականում բնորոշ է [[Բարձր Հայք]]ի, Վանանդի, Շիրակի, Ջավախքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին։ Ունի համահայաստանյան տարածում։ Հայտնի է նաև «Անիի ավերակները», «Ողբ Հայաստանի» և այլ անվանումներով։
<center><gallery widths="240px" heights="170px"> <!-- perrow="6">-->
File:Armenian rug , No. 4889-4.jpg|
File:Armenian rug , No. b5f867d.jpg|
</gallery></center>
«'''Կենդանապատկերով'''» - տարբերակվում է ոճավորված իրական կենդանապատկերներով ու թռչնապատկերներով։ Բնորոշ է հիմնականում Գուգարքի, Արցախի, Սյունիքի, Պարսկահայքի գորգագործական կենտրոններին։
Տող 509.
===Հայաստանում===
 
* [[Հայաստանի պատմության թանգարան]],
* [[Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան]] ([[Սարդարապատ]]ի թանգարան), մոտ 2100 գորգ և 1000 կարպետ,
* [[Երևանի պատմության թանգարան]], մոտ 150 գորգ,
* [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ի թանգարաններ, մոտ 250 գորգ ու կարպետ,
* [[Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն]], մոտ 200 գորգ ու կարպետ,
* [[Գյումրի|Գյումրու]] Ձիթողցոնց տուն-թանգարան,
* Գյումրու երկրագիտական թանգարան,
* Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի գորգերի հավաքածու,
* [[Շուշի]]ի գորգի թանգարան, մոտ 250 ցուցանմուշ,
* [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն|Արցախ]]ի պետական պատմաերկրագիտական թանգարան, մոտ 100 գորգ ու կարպետ։