«Հադես»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
չ (փոխարինվեց: չէն → չեն (4))
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + ))
 
==Հադեսի անունը, կոչումները և մականուններ ==
Ինչպես գրեթե բոլոր աստվածների անուները, այդպես էլ Հադեսի անվան ծագումը անհասկանալի է։ Անունը, ինչպես այն դարձավ հայտնի դասական ժամանակներից, եղել է Ἅιδης, Hāidēs։ Հետագայում iota տառը դարձավ անձայն։ Սկզբնապես անունը Awides էր, որը նշանակում էր "անտեսանելի"<ref>Mike Dixon-Kennedy, following Karl Kerenyi, The Gods of the Greeks (1951:230), in Encyclopedia of Greco-Roman Mythology, 1998:143: "his name means 'the unseen', a direct contrast to his brother Zeus, who was originally seen to represent the brightness of day"; Vyacheslav V. Ivanov, "Old Novgorodian Nevide, Russian nevidal’: Greek ἀίδηλος, " citing Robert S. P. Beekes, "Hades and Elysion" in J. Jasanoff, et al., eds., Mír Curad: Studies in Honor of Calvert Watkins, 1998. Beekes shows that Thieme’s derivation from *som wid- is semantically untenable.</ref>։ Այս ամենը փոխվեց և դարձավ - Ἀΐδης, Aïdēs (և հետագայում Āïdēs) դիգաման անտեսվավ։ Սա Իոնյան և վիպական անվան ձևերից մեկն է, օգտագործվում է էպիկական պոեզիայում<ref>Bailly, Anatole; Dictionnaire Grec Français, 26th ed. (1963) (entry: "Ἅιδης")</ref>։
 
Պլատոն իր Cratylus-ում դրտում է լայնորեն օգտագործել անվան ստուգաբանությունը, Սոկրատոսի հետ հաստատում է, որ աստծո անունը ոչ թե aeides բառից է (անտեսանելի), ինչպես սովորաբար մտածում էին այն ժամանակ, այլ "իր իմացությունը (eidenai) բոլոր ազնիվ բաների"։ Մյուսները մեկնաբանել էն այն որպես "Նա, ով գլխավորում է հանդիպելը" (այն իմաստով, որ նա է Տեր այն վայրին, որ տեղ բոլորը, իրենց կյանքի վերջում, գալիս են բնակվելու)։
|}
 
== Դժոխքի աստված (սանդարամետ) ==
Հունական դիցաբանության մեջ, Հադեսը դժոխքի աստվածն էր, տիտաններ [[Կրոնոս]] և [[Հռեա]]յի ավագ որդին։ Նա ուներ երեք քույրեր՝ [[Դեմետրա]], [[Հեստիա]] և [[Հերա]], ինչպես նաև երկու եղբայր՝ [[Զևս]], ամենա կրտսեր և միջնեկ [[Պոսեյդոն]], միասին կազմում են օրիգինալ վեց Օլիմպիական աստվածություններ։
 
* Ըստ Հեսիոդոսի, երբ Հադեսը ծնվել էր, հայրը կուլ էր տվել նրան, ինչպես բոլոր իր երեխաներին<ref>Гесиод. Теогония 455</ref> (ըստ Հիգինոսի, հայրը նրան նետում է Տարտարոս<ref>Гигин. Мифы 139</ref>)։
 
Հասունացած Զևսին հաջողվում է խորամանկությամբ ստիպել հորը ժայթքել իր եղբայրներին ու քույրերին։ Ազատությունից հետո, վեց երիտասարդ աստվածները իրենց դաշնակիցների հետ՝ կազմելով Ավագ Աստվածների խորհուրդ, մարտնչում են աստվածային պատերազմում տիտանների դեմ։ Պատերազմը տևեց տասը տարի և ավարտվեց երիտասարդ աստվածների հաղթանակով։ Հետո աշխարհը բաժանվում է երեք եղբայրների միջև և Հադեսն ստանում է ստորգետնյա թագավորությունը, անտեսանելի թագավորությունը։ Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։
 
Հադեսը հասավ իր կնոջը և թագուհի՝[[Պերսեփոնե]]ին խաբեությամբ և բռնի միջոցով, առևանգելով նրան։ Առասպելը մասնավորապես ներկայացված է Հոմերոսյան օրհներգում [[Դեմետրա]]յին։ [[Հելիոս]]ը ասել էր տառապող [[Դեմետրա]]յին, որ Հադեսը արժանի է որպես ամուսին [[Պերսեփոնե]]ի համար.
 
{{quote|Մեծն աստվածուհի, դու գիտես, թե ես ինչպես եմ պատվում քեզ, տեսնում ես, թե ինչպես եմ տխրում քո վիշտը տեսնելով։ Իմացիր, ուրեմն, որ մեծն ամպահալած [[Զևս]]ը քո դստերը կնության տվեց իր դժխեմ եղբորը՝ Հադեսի տիրակալին։ Նա առևանգեց [[Պերսեփոնե]]ին ու տարավ սոսկումներով լի իր թագավորությունը։ Ամոքիր, ուրեմն, քո ծանր վիշտը, աստվածուհի. Չէ՛ որ մեծահամբավ է քո դստեր ամուսինը, դուտրդ մեծն [[Զևս]]ի հզորազոր եղբոր կինն է դարձել։}}
<center>'''Հոմերի օրհներգ Դեմետրային'''</center>
 
:Երկրի ընդերքում թագավորում է [[Զևս]]ի դժնադեմ եղբայրը՝ Հադեսը։ Նրա թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։ Անհատակ անդունդները երկրի երեսից տանում են դեպի Հադեսի տխուր թագավորությունը։ Մթամած գետեր են հոսում այնտեղ։ Այնտեղ է հոսում նաև սառցի պես պաղ Ստիքս սրբազան գետը, որի ջրերով երդվում են աստվածները։
 
:Այնտեղ ալիք են տալիս Կոկիտոսն ու Աքերոնը։ Հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալից ու վշտարլի, հնչում են նրանց մռայլ ափերին։ Ստորերկրյա թագավորության մեջ ցայտում են նաև ամենայն երկրայինը մոռացության մատնող [[Լետո]] աղբյուրի ջրերը։ Հադեսի թագավորության մռայլ, և ասփոդելի (վայրի կակաչ) դժգույն ծաղիկներով պատած դաշտերով թափառում են մեռյալների անմարմին ու թեթևասահ ստվերները։ Նրանք ողբում են իրենց անլույս, ցանկություններից զուրկ կյանքը։ Հազիվ լսելի՝ կամացուկ են հնչում նրանց հեծեծանքները, որպես աշնանային քամուց քշվող թորշոմած տերևների շրջյունը։ Դժոխային եռագլուխ շունը՝ [[Կերբեր]]ը, որի վզին գալարվում են սոսկմնալի սուլոցներ արձակող օձերը, հսկում է Հադեսի թագավորության մուտքը։ Երեք գլխանի Կերբեր շունը բոլորին թույլ է տալիս մտնել Հադես, բայց ոչ ոքի թույլ չի տալիս այնտեղից դուրս գալ։ Անողորմ, զառամյալ [[Քարոն]]ը՝ մեռածների հոգիներն է տեղափոխում. Աքերոնի մռայլ ջրերով նա ոչ մի հոգի վերստին ետ չի տանի այնտեղ, ուր պայծառ շողում է կյանքի արևը։ Մեռածների հոգիները Հադեսի խավար թագավորության մեջ դատապարտված են մշտնջենական անուրախ գոյության։
==== Դժոխքի տեղագրություն ====
 
=== Հադեսի շրջապատը ===
:Հենց այդ թագավորության մեջ, ուր չեն հասնում երկնային կյանքի ո'չ լույսը, ո'չ հրճվանքը, ո'չ թախիծը, թագավորում է [[Զևս]]ի եղբայրը Հադեսը։ Նա իր կնոջ՝ [[Պերսեփոնե]]ի հետ միասին նստում է ոսկեղեն գահին։ Նրան ծառայում են վրեժխնդրության անողորմ աստվածուհիներ [[Էրինիներ]]ը։ Ահեղ են նրանք. Խարազաններն ու օձերը ձեռքերին հետապնդում են մեղսագործին, ոչ մի պահ հանգիստ չեն տալիս նրան և հոգեմաշ են անում խղճի տառապանքներով։ Ոչ մի տեղ չի կարելի ապաստանել նրանց հետապնդումներից, Էրինիներն ամենուրեք գտնում են իրենց զոհին։ Հադեսի գահի մոտ նստում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսը և Հռադամանթոսը։ Հենց այստեց, գահի մոտ է նաև մահվան աստված [[Թանատոս]]ը՝ սուրը ձեռքին, սև թիկնոցով, լայնատարած սև թևերով։ Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ [[Թանատոս]]ը թռչում է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից ու հափշտակի հոգին։ [[Թանատոս]]ի կողքին են և մռայլատես Կերերը։ Նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով. Հրճվում են տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից ընկնում հերոսները, ապա իրենց շառագույն շուրթերով հպվում են վերքերին, ագահաբար ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները։
:Այստեղ, Հադեսի գահի մոտ է նաև գեղեցկատես [[Հիպնոս]]ը՝ քնի պատանի աստվածը։ Նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ կակաչի գլխիկները ձեռքին և եղջյուրի միջից քնաբեր հեղուկ է ցողում։ Նա իր հրաշագործ ձողիկով քնքշաբար հպվում է մարդկանց աչքերին, կամացուկ փակում կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ։ Հզոր է [[Հիպնոս]] աստվածը. Նրան չեն կարող ընդդիմանալ ո'չ մահկանացուները, ո'չ աստվածները, ո'չ էլ մինչև իսկ [[Զևս]]ը.Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խոր քնի մեջ։
 
:Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները։ Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ահավոր, ճնշող, երկյուղով ու տանջալից երազներ են բերում։ Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում։
 
:Անողորմ հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։ Այնտեղ, խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան ՝ ավանակի ոտքերով։ Նա, գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ, խմում է նրա ամբողջ արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը։ Այնտեղ թափառում է և հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանը և գողանում նրանց երեխաներին՝ սրանց արյունը խմելու համար։ Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է [[Հեկատե]] մեծ աստվածուհին։ Նա երեք մարմին ունի և երեք գլուխ։ Անլուսին գիշերներին, թանձր խավարրի մեջ, թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով, ստիքսյան շներով շրջապատված, սարսափներ ու տանջալից երազներ է ուղարկում երկրի և կորստյան մատնում մարդկանց։ [[Հեկատտե]]ին հաճախ օգնության են կանղում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է։ կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին, ուր բաժանվում են երեք ճանապարհներ, շներ զոհաբերում նրան։
 
Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց։
Հոմերը, դիմում է նրան, որպես Զևս Ստորգետնյա, և գիտի Աիդին բացառապես որպես մահվան աստծո<ref>Гомер. Одиссея XX 492</ref> և ներկայացնում է նրան πυλάρτης (պիլարտիս)՝ անձամբ պահապանող իր թագավորության դարպասները։
 
Ինչպես մահվան աստուածի, Հադեսը եղել է սարսափելի աստված, անգամ անունը վախենում էին արտասանել՝ փոխարինելով այն տարբեր մեղմասական մականուններով- ի դեպ, [[Պլուտոն(դիցաբանություն)|Պլուտոն]] անունը, որն ուժի մեջ էր V դարից և արդեն իսկ օգտագործվում էր, ի վերջո փոխարինում է բնօրինակ անունը։ Միայն Հոմերն էր օգտագործում նրա սկզբնական անունը իր աշխատանքներում։ Այսպիսով, Հադեսը «կլանում է» Պլուտոս աստվածին, որը ի սկզբանե եղել էր անկախ հարստության և պտղաբերության աստվածություն։ Այս ինտեգրման կապակցությամբ և անվան փոփոխության հետ միաժամանակ, տեղի ունեցավ Հադես գաղափարի ընդհանուր փոփոխություն, զգալիորեն մեղմել էր իր տխուր ու անողոք էությունը։
 
Առասպելները Հադեսին օժտել են անտեսանելի սաղավարտով (Ἄϊδος κυνέην – բաշլուր, կենդանիների մորթից պատրաստաց գլխանոց), որը ունայն էր հագցնողին անել անտեսանելի։ Սաղավարտը կիկլոպների նվերն էր Հադեսին, այն բանի համար, որ նա ([[Զևս]]ի հրամանով) ազատում է նրանց . այա գլխարկը նաև օգտագործել են Զևսը տիտանների դեմ ճակատամարտում, [[Պերսևս]]ը սպանելիս Մեդուզային, [[Աթենաս]]ը, օգնելիս Դիոմեդեսին պայքարել [[Արես]]ի դեմ<ref>Ил. V, 844 сл.</ref>, նաև Գիգանտոմաքիայի ժամանակ այն [[Հերմես]]ի գլխին է։
 
{{quote|Քաղցից ու ծառավից տանջահար՝ կանգնած է նա վճիտ ջրի մեջ։ Ջուրը գրեչե հասնում է նրա կզակին։ Բավական է մի փոքր միայն կռանալ, և նա կարող է հագեցնել իր տանջալից ծառավը։ Բայց Տանտալոսի կռանալուն պես ջուրը չքանում է, և ոտքերի տակ մնում է միայն պապակ, սևացած հողը։
Տանտալոսի գլխավերևը կախ են ընկել պտղատու ծառերի ճյուղերը։Հյութալի թուզ, կարմիր խնձոր, նուռ, տանձ և ձիթապտուղ՝ կռացել են նրա գլխին վրա, խաղողի ծանրաբեր ու հասուն ողկույզները գրեթե հպվում են մազերին, բայց հենց նույն պահին կատաղի մի հողմ է սուրում ու հեռու քշում պտղավորված ճյուղերը։ Բայց միայն սովն ու ծառավը չեն , որ տանջահար են անում Տանտալոսին. Հավերժական երկյուղը մշտապես ճմլում է նրա սիրտը։ Գլխավերևը մի վիթխարի քարաժայր կա կախված, որ հազիվ է մնում տեղում և ամեն պահ սպառնում է վայր ընկնել և իր ծանրության տակ ճղմել Տանտալոսին։ Եվ այսպես, հավերժական երկյուղից, սովից ու ծարավից տառապում է Սիպիլոսի արքա և Զևսի որդի Տանտալոսը՝ դժնադեմ Հադեսի թագավորության մեջ։}}
<center>'''Շարադրված է ըստ Հոմերոսի "Ոդիսականի" պոեմի։ ''' </center>
 
Հադեսը մեռածների աստվածն է, եղել է զարհուրելի երեևույթ կենդանի մարդկանց համար։ Մեծ դժվարությամբ էին զոհեր ատուցում նրան, մատուզելիս էլ դեմքերը քողարկում էին։ Քանի որ շատերին պարզապես երկյուղալի էր արտասանել Հադես անունը, դրա համար սկսեցին մեղմասացություններ օգտագործել նրա անվան փոխարեն։ Նրան կոչում էին Clymenus ("տխրահռչակ"), Polydegmon ("Ով ընդունում է շատերին"), և թերևս Eubuleus ("բարի խորհուրդ" կամ "բարի մտադրությամբ"), բոլորն էլ իր անվան մեղմասացությունն էին, քանզի վտանգավոր էր արտասանել նրա իրական անունը, հետագայում մեղմասացությունները վերածվեցին մականունների։
 
Նա շատ ժամանակ է անցկացնում իր մռայլ թագավորություննում։ Ահազդու է ճակատամարտում, նա ապացուցել էր իր դաժանությունը հայտնի Տիտանոմաքիայի ժամանակ, Օլիմպիացիների ընդդեմ Տիտանների պայքարում։ Հադեսը մարմնավորում էր անողորմ մահը։ «Ինչու՞ ենք մենք ատում Հադեսին ավելի, քան որև է այլ աստծո, եթե ոչ այն պատճառով, որ նա այնքան անխախտելի է և անզիջում»։ Դա Ագամեմնոսի հռետորական հարցն է։ Սակայն նա չար աստված չէր, չնայաց այն բանի, որ նա եղել է խիստ, դաժան և անխիղճ։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, և, հետևաբար առավել հաճախ ասոցացվում էր մահվան հետ, սակայն նա չի եղել Մահի մարմնացում, այն փաստացի մահվան աստված՝ Թանատոսն էր։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, իսկ Թանատոսը հենց մահն էր, ով ենթարկվում էր Հադեսին։
 
Երբ հույները ցանկանում էին Հադեսի ողորմածությունը շարժել, նրանք խփում էին իրենց ձեռքերը գետնին վստահ լինելով, որ նա լսում է նրանց։ Այն մարդը, ով զոհաբերություն էր կատարում նրա պատվին, թաքցնում էր իր դեմքը։ Համաձայն մի հին աղբյուրի, Հադեսը տնօրինում էր Անտեսանելի գլխարկին, սաղավարտին։ Իր կառքը, որը կազմված էր չորս սև ձիուց, սարսափ էր ներշնչում դիտողին։
Մյուս բոլոր դեպքերում Աիդի պաշտպամունքը կապվում էր այլ խթոնիկ աստվածությունների պաշտամունքի հետ, ի դեպ Աիդն հանդես էր գալիս որպես երկրային բարիք պարգևող, քան թե սարսափելի մահվան աստված։ Աիդի պաշտպամունքի վայրերը, տեղայնացաց էին սովորաբար խորը քարանձավների մոտերք, երկրի վրա Ճեղքվածքների մոտ և այլն, այնտեղ, որտեղ սնահավատորեն տեսնում էին «մուտքեր դեպի դժոխք»
 
=== Պլուտոնի պաշտպամումքը Հռոմում ===
Ազգային Հռոմեական մահվան և ստորերկրյա աստուածը Օրկն էր, ընդհանուր առմամբ նման էր Պլուտոնին։ Հունական Պլուտո / Pluto անունը տարածվել էր հռոմեացիների մոտ համեմատաբար ուշ. Համենայնդեպս Դեսիոս Մուսը՝ դատապարտելով երեն որպես զոհ ստորգետնյա աստվածներին, չի արտասանում Պլուտոն անունը։