«Կապան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 82.
== Կլիմա ==
 
Կապան քաղաքը Սյունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 705-1050 մ /միջինը 910 մ/ բարձրությունների վրա։ Հեռավորությունը մայրաքաղաքից 300 կմ է։ Առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում։ Միջնադարում եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ Ավերվել է սելջուկների կողմից 1103 թվականին։ Ներկայիս Կապանը գտնվում է պատմական քաղաքից 10 կմ հարավարևելք Ողջի գետի և նրա Վաչագան, Կավարտ, Գեղանուշ վտակների ու Խուստուփ /3210 մ/ լեռան հարևանությամբ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին։ 2016 թվականի հունիսի 1-ի գնահատմամբ ունի 43, 2 հազար բնակիչ։
 
=== ԿԼԻՄԱՅԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ===
Տող 88.
Ինչպես ցանկացած տեղանքի, այնպես էլ Կապանի կլիմայի վրա ազդում է ինչպես ընդհանուր կլիմայական, այնպես էլ տեղական գործոններ։ Ընդհանուր գործոններից է նրա աշխարհագրական դիրքը։ Քաղաքը գտնվում է հս.լ.39<sup>օ</sup>12՛ վրա, այսինքն՝ մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսում, որտեղ ամռանը ակտիվանում են հարավից թափանցող արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, իսկ ձմռանը հյուսիսից եկող ցուրտ օդը։ Զգալի է նաև Կասպից ծովի ազդեցությունը։ Տեղանքը անհարթ է, բարձրությունների տատանումները գերազանցում են 300 մ-ը։ Հաճախ երբ բնակավայրի բարձրադիր մասերում ձմռանը ձյուն է տեղում, ապա ցածրադիր հատվածներում՝ անձրև։ Հարակից լեռնալանջերի թեքությունները որոնք հասնում են 30-40 աստիճանների բուսածածկի հետ միասին ևս կլիմայաստեղծ ակտիվ գործոններ են։
 
=== ԿԼԻՄԱՅ ԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ===
 
Հունվարյան բազմամյա միջին ջերմաստիճանը 0<sup>օ</sup>C է, հուլիսյանը՝ 23-24 <sup>օ</sup>C: Տարեկան միջին բազմամյա ջերմաստիճանը11, 5 <sup>օ</sup>C: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է հունվարին՝-27 <sup>օ</sup>C, իսկ բացարձակ առավելագույնը հուլիսին՝+39<sup>օ</sup>C: Տարեկան բացարձակ ջերմաստիճանի լայնույթը 66<sup>օ</sup>C: Տեղումների բազմամյա միջին տարեկան քանակը 544մմ է/նվազագույն տարեկան միջինը 380մմ է/: Տեղումների ընդհանուր քանակի մոտ 55տոկոսը գալիս է մարտ-հունիս ամիսներին, իսկ 17տոկոսը հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Ամենից տեղումնաշատ ամիսը մայիսն է, իսկ ամենից քիչ տեղումներ գալիս են դեկտեմբեր և օգոստոս ամիսներին։ Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է նվազագույնը 165-ից մինչև առավելագույնը 240 օրվա։ ՈՒժգին քամիներ հազվադեպ են լինում։ 15մ/վրկ. և ավելի ուժգնությամբ քամիներ տարվա կտրվածքով կարող են դիտվել ընդամենը 2-3 օր։ Տիրապետող են հարավարևելյան և արևելյան ուղղության քամիններ 1-3մ/վրկ միջին արագությամբ։
 
===ԿԱՊԱՆԻ ԿԼԻՄԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ===
{| class="wikitable"
|'''Կլիմայի հիմնական բնութագրիչներ'''
Տող 124.
|39
|-
|Օդի բազմամյա միջին ջերմաստիճանը <sup>օ</sup>C
|0
|1, 6
|5, 4
|10, 7
|15, 8
|19, 6
|23.3
|22.7
|18, 2
|13
|6.6
Տող 154.
|<nowiki>-27</nowiki>
|-
|Տեղումների բազմամյա միջին քանակը
 
մմ
Տող 172.
|}
 
===ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ===
 
Կապան քաղաքը ընկած լինելով մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների սահմանագլխում ունի շատ հստակ արտահայտված տարվա եղանակների հերթափոխ։ Համառոտակի բնութագրենք այդ հերթափոխը.
 
v '''Ձմեռ'''-բնորոշվում է անկայուն եղանակներով։ Տեղումները հիմնականում գալիս են ձյան տեսքով, սակայն կայուն ձնածածկ չի առաջանում և այն ուղեկցվում է հալոցքներով։ Երբեմն ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 25-50սմ-ի, իսկ ձնածածկույթը պահպանվել3-ից 5օր։ Ձմռանը տեղումները կարող են դիտվել նաև անձրևի տեսքով կապված հարավարևմյան տաք և խոնավ օդային հոսքերի թափանցման հետ։ Սակայն հաճախ թափանցում են նաև արկտիկական չոր և սառնամանիքային օդ հյուսիսից, Սիբիրից, կամ կենտրոնական Ասիայի բարձր ճնշման մարզերից և առաջացնում բավականին ցուրտ և պարզկա եղանակներ։
 
v '''Գարուն'''-սկսվում է վաղ՝փետրվարի կեսերից։ Բնորոշ են անկայուն եղանակներով։ Հաճախ են ամպամած և մառախլապատ եղանակները։Դիտվում են ուշ գարնանաային ցրտահարություններ, երբ արդեն ծաղկած են լինում ծառերը։ Ձյան տեսքով տեղումներ դիտվել են ապրիլ-մայիս ամիսներին :Տեղոումնաշատ սեզոնն է։ Երբեմն լինում են տեղատարափ անձրևներ և կարկուտ։
 
v '''Ամառ-'''Կապանում ամռանը շոգ է և չոր։ Երբեմն դիտվում են տեղատարափ անձրևներ, որոնք կարող են ուղեկցվել սելավային հոսքերով։ Օրինակ 1961թվականի հուլիսի 21-ին մեկ օրվա ընթացքում տեղացել է 176մմ տեղումներ, կամ ամբողջ տարվա տեղումների քանակի 1/3 մասը։
 
v '''Աշուն'''-երկարատև է՝ սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը։ Բնորոշ են տաք եղանակները։ Երբեմն լինում են մառախուղներ և ցրտահարություններ։ Այս սեզոնին է գալիս տարեկան տեղումների մոտ 1/4-ը։Կապանի կլիման նպաստավոր է արքայախնձորի/կորոլյոկ, /նռան, թզի,դեղձի դեղձի, թթի, խաղողի մշակության համար։ Քաղաքի հյուսիսահայաց լանջերն ու գետահովիտները ծածկված են անտառներով և թփերով, որտեղ լավ աճում են ընկուզենին, տխլենին, հոննին, մոշենու թփերը։
 
{{Եղանակի Աղյուսակ
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կապան» էջից