«Երկրաբանական քարտեզներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 1.
'''Երկրաբանական քարտեզներ''' , [[երկրակեղև]]ի որևէ տեղամասի երկրաբանական կառուցվածքը արտահայտող գծագրեր։ Կազմվում են երկրաբանական հանույթի [[Երկրաբանություն|երկրաբանակա]]ն այլ աշխատանքների հիման վրա։ Տեղագրական [[քարտեզ]]ներում պայմանական նշանների (գունային, նրբագծային, տառաթվային ինդեքսների) օգնությամբ ցույց է տրվում շրջանում հանդիպող ապարների հասակը, տարատեսակները և սահմանները։ Նշաններով արտահայտվում են նաև ապարների տեղադրման տարրերը, խզումնային խախտումները, օգտակար հանածոների հանքավայրերն ու երնակումները։ Ըստ իրենց բովանդակության ն կիրառական նշանակության Երկրաբանական քարտեզները լինում են ընդհանուր և հատուկ։ Վերջինևերի վրա ըևդգծվում է տվյալ տեղամասի երկրաբանական կառուցվածքի որնէ առանձնահատկություններից մեկը ն կատարվում են կիրառական նշանակություն ունեցող ընդհանրացումներ։ Ներկայումս օգտագործվում է հատուկ Երկրաբանական քարտեզի 50-ից ավելի տարատեսակ ([[օգտակար հանածոներ]]ի, [[մետաղ]]ածնության, կանխատեսումների, [[Ֆիզիկա|երկրաֆիզիկա]]կան, ջրաքիմիական, [[Ջրաերկրաբանությունը և ինժեներային երկրաբանությունը Հայաստանում|ջրաերկրաբանական]], ինժեներաերկրաբանական, լիթոլոգիական, ֆորմացիաների, ֆացիաների, [[նավթ]]ագազաբերության)։
[[Պատկեր:Geological mapping.gif|200px|մինի|Երկրաբանական քարտեզ]]
Տարբերում են՝
#փոքր կամ ակնարկային (1։500 000 ն ավելի վւոքր),
# միջին կամ ռեգիոնալ (1։200 000 ն 1։100 000),
# խոշոր (1։50 000 ն 1։25 000), մանրամասն (1։10000 ն ավելի խոշոր) մասշտաբների Երկրաբանական քարտեզներ։
Միջին, խոշոր և մանրամասն Երկրաբանական քարտեզներին կցվում են երկրաբանական կտրվածքներ և շերտագրական սյունակ։ [[ՀԽՍՀ]] տարածքի համար կան փոքր և միջին, իսկ երկրաբանական տեսակետից առավել հետաքրքրական և օգտակար հանածոների հարուստ շրջանների տարածքի համար՝ խոշոր մանրամասն մասշտաբի Երկրաբանական քարտեզներ։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=618}}