«Գուգարաց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 36.
Բագրատունիների կողմից պետականության վերականգնումից հետո Գուգարքի եկեղեցական կյանքը նոր շունչ է ստանում հատկապես [[Սանահին]]ի ([[967]] թ.) և [[Հաղպատ]]ի ([[977]] թ.) թագավորաշեն վանքերի հիմնադրմամբ։ Ըստ [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ]]ի հաղորդած տվյալների՝ այս վանքերի միաբանների թիվը հասել է 500-ի։ Բագրատունիների ժամանակ Գուգարքի եկեղեցական իշխանությունը հաստատվել է Տաշիր գավառում։

[[979]] թ. , երբ [[Սմբատ Բ]] թագավորը գալիս է Սանահին, ժամանակի Կաթողիկոսի օրհնությամբ և հատուկ կոնդակով այս վանքը հռչակվում է որպես Տաշիրի եպիսկոպոսի նստավայր. վանքի վանահայր Եսայի վարդապետի՝ եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո թագավորը հաստատում է եպիսկոպոսության ենթակա տարածքը՝ Վրաստանի սահմանից սկսած մինչև Նիգ և [[Շիրակ (գավառ)|Շիրակ]] գավառները։ Սմբատ թագավորը հանգամանորեն նշում է եպիսկոպոսության ենթակա ընդարձակ տարածքը, որը հյուսիսում Տփղիսի (Թբիլիսի) սահմանից հասնում է մինչև Շիրակ, արևմուտքում՝ Նիգ գավառ (նախկին Ապարանի շրջան) և հարավում՝ [[Կոտայք]]։

=== Գուգարքը Արևելյան Հայաստանի ՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո ===
Տող 46.
=== Գուգարքը Ռուսական կայսրության կործանումից հետո ===

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի առաջին Հանրապետության կարճատև գոյությունից հետո ([[1918]]-[[1920]] թթ.)` խորհրդային առաջին տարիներին, Հայոց Եկեղեցին ծանր հարվածներ կրեց. փաստորեն նրանից խլվեցին բոլոր վանքերն ու եկեղեցիները, կալվածքները, հոգևորականությունը հալածվեց, աքսորվեց և գնդակահարվեց։ Հաղպատի և Սանահինի նման պատմական փառավոր անցյալ ունեցող վանքերն ամայացան, զրկվեցին հոգևորականներից, իսկ համալիրները համարվեցին սոսկ «ճարտարապետական հուշարձաններ»։ [[1930]]-ական թվականներին Մատենադարան տեղափոխվեցին Հաղպատից 12 և Սանահինից 33 ձեռագրեր։
[[1920]] թ.-ին Լոռի և Տավուշ մարզերը Շիրակի թեմի կազմ մտան Գևորգ Ե Կաթողիկոսի կոնդակով։

Տող 62.
== Գուգարաց թեմի առաջնորդարան ==
[[1999]] թվականին [[Սեպուհ Չուլջյան|Սեպուհ սրբազանի]] մեծադիր ջանքերով, չորս տարվա համառ պայքարի արդյունքում ձեռք է բերվում հայտնի Թաիրովների՝ [[1895]] թվականին կառուցված, սակայն ավերման եզրին գտնվող ամառանոցը, որը հիմնովին վերակառուցվում և կահավորվում է՝ [[2000]] թվականի դեկտեմբերից ծառայելով որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Առաջնորդարանի երկրորդ հարկի պատին Սրբազանը արձանագրում է.

ՅՈՅԺ ՑԱՆԿԱՑԱՅ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԿԱՌՈՅՑՆ ԶԱՅՍ,

ԹԷՊԷՏԵՒ ԷՐ ԽԱՐԽՈՒԼ ՍԱՍՏԻԿ ՎՆԱՍՈՒԱԾ,

ԳՆԵՑԻ ԶԱՅՆ ՅԵՏ ՃԳՆՈՒԹԵԱՆ ԶՈՐԻՑ ԱՄԱՑ

ՆՈՐՈԳԵԱԼ ԿԱՀԱՒՈՐԵՑԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵԱԼ