«Բուլղարիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Flag_of_the_SR_Macedonia.svg with File:Flag_of_the_Socialist_Republic_of_Macedonia.svg (by CommonsDelinker because: File renamed: #4. - To harmonize the file names of a set of images: so that only on
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 16.
| Ավարտի տարեթիվ = 1946
| Դրոշ = [[Պատկեր:Flag of Bulgaria.svg|150px]]
| Դրոշի հոդված = Բուլղարիայի դրոշ
| Զինանշան = [[Պատկեր:Coat of arms of Bulgaria (1927-1946).svg|150px]]
| Զինանշանի հոդված = Բուլղարիայի զինանշան
Տող 59.
{{Հիմնական հոդված|Բալկանյան պատերազմներ}}
[[Image:Balkan Wars Boundaries.jpg|left|thumb|250px|Բալկանյան երկրների սահմանները Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմներից հետո]]
Չնայած Բուլղարիայի նահանգի հիմնադրմանը 1878 թվականին և Բուլղարիայի վերահսկողությանը Արևելյան Ռումելիայի նկատմամբ , 1885 թվականին բալկաններում ապրող բուլղարացիներից շատերը մնում էին Օսմանյան կայսրության ենթակայության տակ, հատկապես Մակեդոնիայում: Մակեդոնիայի նկատմամբ հավակնություններ ուներ նաև [[Սերբիայի թագավորություն|Սերբիան]] և [[Հունաստանի թագավորություն|Հունաստանը]]: Այսպիսով սկսվեց եռակողմ հակամարտություն այս տարածքնի նկատմամբ, ինչը տևեց մինչև [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը: 1908 թվականին Մեծ տերությունների աջակցությամբ Բուլղարիայի թագավորությունը անկախացավ, Ֆերդինանդ ցարի գլխավորությամբ:
 
1911 թվականին ազգայնական վարչապետ [[Իվան Գեշով]]ը հայտարարեց Հունսատանի և Սերբիայի հետ դաշնության կնքման մասին, որը պետք է հարձակվեր Օսմանյան կայսրության վրա:
 
1912 թվականին Սերբիան և Բուլղարիան կքնեցին գաղտնի դաշնության պայմանագիր և 1912 թվականի մայիսին նույնատիպ պայմանագիր կնքեցին նաև Հունաստանի հետ: Չեռնոգորիան նույնպես հետագայում միացավ դաշնությանը: Դաշնությամբ Մակեդոնիան և [[Թրակիա]]ն պետք է բաժանվեր դաշնակիցների միջև, չնայած հստակ բաժանման վերաբերյալ համաձայնություններ չեղան: Երբ օսմանցիները հրաժարվեցին բարեփոխումներ իրականացնել վիճելի տարածքներում 1912 թվականի հոկտեմբերին բռնկվեց [[Առաջին բալկանյան պատերազմ]]ը:
[[Առաջին Բալկանյան պատերազմ]]ի սկզբնական փուլում Դաշնակիցները հաղթանակներ տարան [[Թրակիա]]յում և [[Մակեդոնիա (շրջան)|Մակեդոնիա]]յում: Մեկ ամսվա ընթացքում բուլղարացիները ստիպեցին թուրքերին նահանջել [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսի]]ց ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա, osmancine8y միաժամանակ պարտություն կրեցին սերբերից և հույներից<ref name="Hall1">Hall, The Balkan Wars... pp.43, 66–67</ref>: Կարճ հրադադարը ոչինչ չտվեց և ռազմական գործողությունները վերսկսվեցին 1913 թվականի հունվարին: Օսմանյան բանակի հիմնական հակագրոհը տեղի ունեցավ բուլղարացիների ուղղու2յամբ դեպի Ադրիանապոլիս, սակայն նորից բուլղարացիների կողմից պարտություն կրելով, օսմանցիները վերադարձան հաշտության սեղանին: Մինչդեռ բուլղարական բանակը շարունակում էր հաղթարշավը, նոր վտանգ առաջացավ հյուսիսից: Ռումինիան տարածքային պահանջներ ներկայացրեց Բուլղարիային, որպեսզի չեզոք մնա այս պատերազմում<ref name="Crampton5">Crampton, pg.133</ref>: [[Սանկտ Պետերբուրգ]]ում կայացած կոնֆերանսի ընթացքում փորձվեց հարթել Բուլղարիայի և Ռումինիայի հարաբերությունները` Ռումինիային զիջելով բուլղարական քաղաք [[Սիլիստրա]]ն, սակայն այս որոշումը չգոհացրեց երկու կողմերին, արդյունքում հարաբերությունները գնալով վատացան<ref name="Hall0">Hall, The Balkan Wars... pp.97</ref>:
 
Պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1913 թվականի [[Լոնդոնի պայմանագիր (1913)|Լոնդոնի պայմանագրով]], որով Միդիա-Էնոս գծից արևմուտք բոլոր օսմանյան տարածները բացառությամբ Ալբանիայի անցան դաշնակիցներին<ref name="Crampton4">Crampton, pg.134</ref><ref name="Hall2">Hall, The Balkan Wars... pp.111</ref>: