«Արցախի նախագահ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''ԼՂՀ'''-ում կառավարման նախագահ, ինստիտուտը մտցվել է [[1994]] թվականի [[դեկտեմբերի 21]]- ին։ Նախագահը հետևում է [[Սահմանադրություն|Սահմանադրության]] պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Նախագահը հանրապետությունը ներկայացնում է [[միջագգային հարաբերություն]]ներում և իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։ Ընտրվում է [[ԼՂՀ]] քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում։ ԼՂՀ Նախագահը Սահմանադրությամբ սահմանված կարգով նշանակում է վարչապետին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության մյուս անդամներին։ Աժ-ին առաջարկում է Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, նշանակում առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատարանների նախագահներին և մյուս դատավորներին, դադարեցնում դատավորների լիազորությունները։ Աժ-ին առաջարկում է գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Նշանակում է Արդարադատության խորհրդի 2 իրավաբան անդամներին, կազմավորում է Անվտանգության խորհուրդը և նախագահում այն։ ԼՂՀ նախագահը [[Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր|ԶՈՒ]]-ի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում ու ազատում է ԶՈՒ-ի և այլ զորքերի բարձրագույն հրամանատար, կազմը։ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում արձակում է Աժ-ն և նշանակում արտահերթ ընտրություններ։ ԼՂՀ ԳԽ-ն [[1994]]-ին թվականին ԼՂՀ առաջին նախագահ է ընտրել [[Ռոբերտ Քոչարյան]]ին, իսկ [[1996]] թվականի նոյեմբերին նա վերընտրվել է համընդհանուր ընտրություններով։ [[1997-2000]]-ին թվականներին և [[2000-2005]]-ին թվականներին ԼՂՀ նախագահ է եղել [[Արկադի Ղուկասյան]]ը, 2007-ից թվականից [[Բակո Սահակյան]]ն է։
 
{{ՀՀ2012}}
187 322

edits