«Մարմարե պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պալատ}} '''Մարմարե պալատ (Պոտսդամ)''' ({{lang-de|Marmorpalais}}) Պատկեր:Marmorpalais von Mühlenweg Potsdam.jpg|thumb|...»:
(Տարբերություն չկա)

14:31, 25 Հունիսի 2017-ի տարբերակ

Մարմարե պալատ (Պոտսդամ) (գերմ.՝ Marmorpalais)

Մարմարե պալատ
Երկիր` Գերմանիա[1][2]
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն
Ճարտարապետ`Carl von Gontard? և Կառլ Գոթհարդ Լանգհանս
Քարտեզ
Քարտեզ
Մարմարի ամրոց Պոտսդամում նոր այգում
Պալատային համույթի ընդհանուր տեսքը
Պալատի խոհանոց, - կառուցված հնագույն տաճարների ավերակների վրա

Վաղ Կլասիցիզմի ոճով կառուցված պալատը գտնվում է Պոտսդամի Նոր այգում` Սուրբ լճի ափին: Պալատը կառուցել է ճարտարապետ Կարլ Ֆոն Գոնտարդը 1787 - 1792 թվականներին, Պրուսիայի Ֆրիդրիխ Վիլհելմ երկրորդ թագավորի հրամանով: 1789 թվականից պալատի շինարարությանը մասնակցել է նաև Բեռլինում «Բրանդենբուրգսկի դարպասներ» - ի հեղինակ Կարլ Գոտտգարդ Լանգգանսը: Գեղարվեստական շնորհով օժտված թագավորը մտածել էր պալատը կառուցել, որպես նոր նստավայր: Անզավակ Ֆրիդրիխ երկրորդի եղբորորդին և ժառանգորդը, հաստատվելով այս շենքում ձգտում է հեռանալ իր ոչ շատ սիրելի հորեղբորից ոչ միայն հեռավորությամբ, այլ նաև ճարտարապետությամբ, նախընտրելով Բարոկկո և Ռոկոկո:

Ճարտարապետություն

Կարմիր աղյուսից կառուցված մարմարե պալատը իրենից ներկայացնում է երկհարկանի շինություն` քառակուսու տեսքով: Պալատի տանիքը պսակված է ռոտոնդայով, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի մերձակայքը, այդ թվում Պֆաուենինզել կղզին, որը զարդարում է հատուկ կառուցված պալատը: Պալատը իր անունը ստացել է Գորշ և սպիտակ մարմարներից, որոնք զարդարում են շենքի ճակատը: Շենքի պատշգամբից, որը գտնվում է լճի կողմում, աստիճաններ են իջնում դեպի նավահանգիստը: Թագավորը նավակով այստեղ հաճույքով թիավարում էր: Այստեղից ջրային ճանապարհով կարելի էր հասնել մինչև Բեռլինի` Շառլոտենբուրգ պալատը: Ափին էր գտնվում նաև պալատական խոհանոցի շենքը, կառուցված Լանգգանսի կողմից 1788 - 1790 թվականներին: Խոհանոցը գետնանցումով կապվում էր առաջին հարկի դահլիճի հետ, որը ամռան ամիսներին ծառայում էր որպես ճաշասենյակ: Որոշ ժամանակ անց պալատը արդեն փոքր էր երևում: 1797 թվականին, երբ մահացավ Ֆրիդրիխ Վիլհելմ երկրորդը, Միքայել Ֆիլիպ Բաումանի նախագծով սկսվեց Պալատի կողմնակի թևերի շինարարությունը: Մեկ հարկանի ուղղանկյուն շինությունը ճարտարապետը աջից և ձախից սյուներով միացրեց պալատի պատկերասրահներին: Սյուները պատրաստվում էին մարմարից Սան - Սուսի այգում: Ֆրիդրիխ Վիլհելմ երրորդ թագավորի որդու և իրավահաջորդի օրոք շինարարությունը դադարեցվել է: Այս կարգավիճակով պալատը տեսել է նաև իշխան Վիլհելմը` ապագա Կայսր Վիլհելմ առաջինը, երբ ստիպված էր որոշ ժամանակով հանգրվանել այստեղ, սպասելով Բաբելսբերգ պալատի շինարարության ավարտին: 1881 - 1888 թվականներին իր ընտանիքի հետ մարմարե պալատում ապրել է իշխան Վիլհելմը` ապագա Վիլհելմ երկրորդ կայսրը: Մարմարե պալատի վերջին բնակիչները եղել են թագավորական տնից թագաժառանգ Վիլհելմը` Կայսր Վիլհելմ երկրորդի ավագ որդին, իր կնոջ Սեսիլիայի հետ: 1917 թվականին նրանք տեղափոխվել են մոտակայքում գտնվող և հատուկ իրենց համար կառուցված Ցեցիլիենհոֆ պալատը:

Պատերազմի տարիներին

Առաջին համաշխարհային պատերազմից հետո միապետության տապալումով, Պրուսական պետության և Գոգենցոլերնով տան միջև եղած վիճաբանության արդյունքում, 1926 թվականին Մարմարե պալատը հանձնվել է Պրուսական պալատների կառավարմանը: 1932 թվականին Մարմարե պալատում բացվել է թանգարան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին պալատը մեծապես վնասվել է, հյուսիսային թևի վրա ռումբ է ընկել, իսկ գլխավոր մասնաշենքում նռնակներ են պայթեցվել: 1946 թվականին Խորհրդային վարչակազմը պալատում բացել է սպաների տուն:

 
Խորհրդային ՄԻԳ Մարմարե պալատի ֆոնին, Գերմանական բանակի թանգարան 1964

Թանգարան

1961 թվականին շենքում բացվեց Գերմանական բանակի թանգարան , որտեղ ցուցադրվել են ռազմական տեխնիկա, ռազմական համազգեստ և պատմական փաստաթղթեր: Բակում մինչև 1989 թվականը տեղադրված են եղել` հրացաններ, տանկ T -34, ականանավ, ՄԻԳ և հրթիռներ

Գրականություն

  • Wilma Otte: Das Marmorpalais, ein Refugium am Heiligen See. Stiftung Preußische Schlösser und Gärten Berlin-Brandenburg. Prestel, München-Berlin-London-New York 2003. ISBN 3-7913-2896-4
  • Das Marmorpalais. Amtlicher Führer der Stiftung Preußische Schlösser und Gärten Berlin-Brandenburg. Potsdam 1998.
  • Das Marmorpalais. in: Bauten und Bildwerke im Park Sanssouci, amtlicher Führer der Stiftung Preußische Schlösser und Gärten Berlin-Brandenburg. Potsdam 2000, 2002 (2. Aufl.).
  • Gert Streidt, Klaus Frahm: Potsdam. Die Schlösser und Gärten der Hohenzollern. Könemann, Köln 1996. ISBN 3-89508-238-4
  • Hermann Schmitz: Das Marmorpalais bei Potsdam und das Schlösschen auf der Pfaueninsel. Verlag für Kunstwissenschaft, Berlin 1921.

Հղումներ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Corpus of Baroque Ceiling Painting in Germany