«Արճեշ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 123 բայտ ,  10 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Արճեշ''' -- պատմական հայկական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լճի հյուսիսային ափին: Արճեշը միջին դարերում գավառի կենտրոն էր։ Պատկանում էր [[Գնունիներ]]ի նախարարական տանը, իսկ 1000 թվականից՝ [[Արծրունիներ]]ին։ Երբեմն Վանա լիճը կոչվել է Արճեշի անունով։ Հայ մատենագրության մեջ Արճեշը հիշատակվում է VII դարից։ XVIII դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և XIX դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։
Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը, որը XIX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ, մեծ մասը` հայեր։ Իսկ XX դարի սկզբներին՝ ընդամենը 260 տուն հայ և քուրդ բնակիչ։
Քաղաքն ունեցել է երկու եկեղեցի։ Նրա մոտ էր գտնվում [[Մեծոբա]] հայտնի վանքը, XV դարի պատմագիր [[Թովմա Մեծոբեցի|Թովմա Մեծոբեցու]] կրթարանը և գործավայրը։ Արճեշը XV դարում հայկական մշակույթի կենտրոններից էր` գրչության կարևոր օջախ, որի հետ է կապված մի ամբողջ շարք ձեռագրեր ընդօրինակած գրիչներ Ազարիայի[[Ազարիա]]յի, Ստեփանոսի[[Ստեփանոս]]ի, [[Սիմեոն Արճիշեցի|Սիմեոն Արճիշեցու]], [[Գրիգոր Տաուշեցի|Գրիգոր Տաուշեցու]] և ուրիշների գործունեությունը։ Ականց–Արճեշ քաղաքում է ծնվել հայ ականավոր զորավար, 1941—1945 թթ Հայրենական պատերազմում փառաբանված գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։
Ականց–Արճեշ քաղաքում է ծնվել հայ ականավոր զորավար, 1941—1945 թթ Հայրենական պատերազմում փառաբանված գեներալ-մայոր [[Նվեր Սաֆարյան]]ը։
 
== Աղբյուրներ ==
Անանուն մասնակից