76 585
edits
No edit summary |
չ (clean up, replaced: եւ → և (2) using AWB) |
||
'''Գողթն''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգում, [[Արաքս]]ի ձախ ափին: Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ: Գողթնում եղել է առանձին նախարարություն, որը Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը
[[Պատկեր:Arshakid Armenia.JPG|300px|thumb|Մեծ Հայքը Արշակունիների օրոք]]
VIII դ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ: X դ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին [[Ատրպատական]]ի Սաջյան ամիրաները: 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ: 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա: XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո: XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ: Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ: Հայակական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ: 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան:
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
[[Կատեգորիա:Վասպուրական նահանգի գավառներ]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
|