«Մանազկերտի դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Մանազկերտի դաշտ''', միջլեռնային գոգհովիտ Հայկական լեռնաշխարհում, Արածանի գետի վերին հոսանքի ավ...
(Տարբերություն չկա)

16:10, 6 Օգոստոսի 2011-ի տարբերակ

Մանազկերտի դաշտ, միջլեռնային գոգհովիտ Հայկական լեռնաշխարհում, Արածանի գետի վերին հոսանքի ավազանում: Հիմնականում համընկնում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Դալար, Ապահունիք, Հարք գավառների տարածքին: Երկարությունը մոտ 125 կմ է, լայնությունը՝ 60 կմ, բարձրությունը՝ 1500-1700 մ: Թասանման իջվածք է՝ տափարակ հատակով: Ռելիեֆի միօրինակությունը խախտում են խախտում են Բիլեջան, Բադնոց, Կորեւան հրաբխային սարերը: Կազմված է երրորդական հասակի կրաքարային եւ մերգելային հաստույթներից, ետպլիոցենյան լճային նստվածքային հորիզոնական շերտերից եւ ալյուվիալ բերվածքներից: Կլիման չափավոր ցամաքային: Հունվարի միջին ջերմաստիճանը -5-ից մինչեւ 6 է, հուլիսինը՝ 18-20, տարեկան տեղումները՝ 400-500մմ: Գլխավոր գետը Արածանին է: Բնորոշ է տափաստանային լանդշաֆտը՝ սեւահողային, մուգ շագանակագույն եւ կարբոնատներով հարուստ կմախքային հողերով, տարախոտային բուսածածկութով: Գետահովիտներում եւ նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ՝ կաղնու, գիհու, սոճու պուրակներով, մասրենու, սզնու, ցաքիի մացառուտներով: Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ եւ անասնապահությամբ: