«Գուգարք նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Provinces.JPG|thumb|400px|[[Մեծ Հայք]]ն ըստ «Աշխարհացոյց»-ի]]
'''Գուգարք''', [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] տասներեքերորդ նահանգը։
Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել [[Ուտիք]], հարավից՝ [[Այրարատ]], արևմուտքից՝ [[Տայք]] նահանգներին, հյուսիսից՝ [[Վիրք|Վիրքին]]։ Գուգարքը մ.թ.ա.մթա VIIIդ. VIII դ մտել է [[Ուրարտու|Ուրարտական]], մ.թ.ա.մթա IV-IIդդ.՝II դդ՝
[[Երվանդունիներ|Երվանդունիների]] հայկական պետության կազմի մեջ։ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] և [[Արշակունիներ|Արշակունի]] թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387–ին, [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] և ԻրանԻրանի Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։ Գուգարքի կազմում էին [[Ձորոփոր]], [[Կողբոփոր]], [[Ծոբոփոր]], [[Տաշիր]], [[Թռեղք]], [[Կանգարք]], [[Արդահան]], [[Վերին Ջավախք]] և [[Կղարջք]] գավառները։
652–ի հայ–արաբական համաձայնագրով [[Թեոդորոս Ռշտունի|Թեոդորոս Ռշտունին]] վերամիավորել է նաև Գուգարքը։ VIIIդ. VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IXդ.IX դ կեսից՝ վրաց [[Բագրատունիներ|Բագրատունիների]] տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970–ին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր [[Աշոտ Գ]] Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ [[Շամշուլդե]] կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XIդ. XI դ վերջին և XIIդ.XII դ սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է [[Դավիթ Շինարար]] թագավորը և տվել վրաց [[Օրբելիներ| Օրբելիներին]]։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177–ին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185–ից՝ [[Զաքարյաններ| Զաքարյաններին]]։ XII-XIIIդդ.XIII դդ Գուգարքում կալվածներ են ունեցել նաև [[Մամիկոնյաններ|Մամիկոնյանները]] և [[Արծրունիներ|Արծրունիները]]։ [[Կյուրիկյաններ|Կյուրիկյանների]] և [[Զաքարյաններ]]ի օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, թայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ [[Հովհաննես Սարկավագ|Հովհաննես Սարկավագը]], [[Գրիգոր Տուտեորդի|Գրիգոր Տուտեորդին]] և [[Մխիթար Գոշ|Մխիթար Գոշը]]։
Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է [[Գյուրջիստանի վիլայեթ|Գյուրջիստանի վիլայեթի]] մեջ։
 
Անանուն մասնակից