«Վասա նավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Նավ |Անուն = Ва́за <br><small>(նաև</small> Ва́са) | հայերեն անվանում = «Վասա» | պատկեր = Vasa Warship XVII...»:
 
Տող 48.
== Որոնողական աշխատանքները XX դարում ==
Հրանոթների բարձրացումից հետո, ջրասուզորդները կորցրեցին հետաքրքրությունը «Վասայի» հանդեպ: Նավը մոռացվեց, անգամ անհետացան նրա գտնվելու վայրի մասին տվյալները: Այդպես շարունակվեց մինչր XX դարի կեսերը, երբ «Վասայի» պատմությամբ՝ մասնավոր կարգով, սկսեց զբաղվել 38-ամյա ինժեներ [[Անդերս Ֆրանսեն|Անդերս Ֆրանսենը]]: Այդ ժամանակ նա [[Շվեդիա]]յի XVII—XVIII դարերի ռազմածովային պատմության խոշորագույն մասնագետներից էր, ով զբաղվում էր խորտակված նավերով: Ֆրանսենը վստահ էր, որ նավը լավ է պահպանվել: Դրան կարող էրն նպաստել [[Բալթիկ ծով]]ին բնորոշ պայմանները՝ պայմանավորված ջրում աղի քիչ քանակով այնտեղ չկան նավի ճիճուներ, որոնք ավելի աղի ջրերում ուտում են ամբողջ [[փայտ]]ը: Երկար ժամանակ Ֆրանսենը ուսումնասիրում էր հին [[քարտեզ]]ներն ու արխիվային տվյալները, այնուհետև՝ որոշելով նավի մոտավոր տեղը, սկսեց որոնողական աշխատանքները: Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունները տևել են ավելի քան 5 տարի: Հետագայում Ֆրանսենը հիշում էր .
{{քաղվածք|«Հիմնականում ես բարձրացնում էի՝ ժանգոտ երկաթե վառարաններ, կանացի հեծանիվներ, տոնածառներ և մահացած կատուներ ...»}}
[[1956]] թվականի օգոստոսի 25-ին որոնումները վերջապես արդյունք տվեցին: Մոտ 32 մետր խորության վրա Ֆրանսենը հայտնաբերեց նավի փայտե՝ լավ պահպանված տախտակամածը: Այսպիսով հայտնագործությունը հաստատվեց: Այդ իրադարձությամ մասին [[1956]] թվականի սեպտեմբերի 13-ին Ստոկհոլմյան «Էքսպրես» թերթում տեղադրվեց հետևյալ հոդվածը .
{{քաղվածք|«Ստոկհոլմի կենտրոնում՝ Բեկհոլմեն կղզու մոտակայքում, հայտնաբերվել է հին նավ: Մասնավոր անձը 5 տարի զբաղվել է հետազոտությամբ, որպեսզի գտնի նավը»:}}
 
== Նավի հետազոտության ու բարձրացման աշխատնանքներ ==
Նավը ծովի հատակից բարձրացվել է՝ [[1961]] թվականի ապրիլի 24-ին, իսկ [[1990]] թվականի օգոստոսի 16-ին՝ [[Յուրգորդեն կղզի|Յուրգորդեն կղզում]], նրա շուրջը բացվեց թանգարան, որն այժմ հանդիսանում է ստոկհոլմյան առավել շատ այցելվող թանգարաններից մեկը: Թանգարանի շենքը կառուցվել է հատուկ նավի համար և թույլ է տալիս նայել «Վասային» տարբեր կողմերից ու բարձրությունից: «Վասայի» թանգարանում կա կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր Վասայի պատմության մասին: Մինչև [[2007]] թվականը թանգարանն ունեցել է ավելի քան 25 միլիոն այցելու:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վասա_նավ» էջից