«Սալմանասար I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Սալմանասար I''', գահակալել է մ․թ․ա․ 1274–1245 թվականներին (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 1280–1261 թվականներին<ref>«Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 33</ref>
 
[[Մեծ Զաբի գետաբերան|Մեծ Զաբի]] (Զավ) գետաբերանի մոտ, [[առևտուր|առևտրական]] ուղիների խաչմերուկում, հիմնել է նոր մայրաքաղաք՝ [[Քալախ]]ը (Քալաք)։ Գահակալման առաջին տարիներին արշավել է հյուսիսային՝ Ուրարտու երկրի ցեղային միությունների դեմ, գրավել ութ երկիր, ընկճել [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավում գտնվող կուտիներին, այդտեղ հիմնել ասուրական գաղթավայրեր։ Օգտվելով [[Խեթական պետություն|Խեթական պետության]] և [[Եգիպտոս]]ի միջև պատերազմից՝ ջախջախել է խեթերի դաշնակից [[Միտաննի]]ի զորքը և նրան օգնության եկած խեթական և արամեական ջոկատները, կործանել Միտաննին։ Սալմանասար I-ի հաջողությունները հարկադրել են եգիպտական փարավոն [[Ռամզես 2-րդ (Մեծ)|Ռամզես II]]-ին և խեթական թագավոր [[Խատտուսիլի III]]-ին հաշտություն կնքել և դաշինք ստեղծել Սալմանասար I–ի դեմ։ Խատտուսիլի III [[Բաբելոն]]ի քասիտական հարստության թագավորներին դրդել է հարձակվել [[Ասորեստան]]ի վրա, սակայն Սալմանասար I ջախջախել է բաբելական զորքը և ամրապնդել իր դիրքերը հարավում։