«Ազոխ (քարանձավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
չNo edit summary
Տող 30.
Ազոխ 1-ում տարբեր ժամանակաշրջանների ընթացքում մեծ քանակությամբ [[Արջեր|քարանձավային արջեր]] են եղել։ Այս կենդանինիերը հայտնաբերվել են [[Պլեյստոցեն|միջին պլեյստոցենի]] դարաշրջանի [[Եվրոպայի պատմություն|Եվրոպայի]] տարածքներում, բայց ներկայումս բնաջնջված են։ Դրանք բավականին զանգվածեղ էին, հավանաբար՝ մինչև 4 մետր, որոնց մարմինը կշռում էր մոտ 700 կգ։ Ազոխի քարանձավային արջերը պատկանում են աշխարհում հայտնի հնավայրերից հայտնաբերված խոշորագույնների թվին։ Ազոխում դրանց առկայությունը առանցքային տեղ է գրավում այս տարածաշրջանում մարդկանց կացութաձևը և գույության ձևերը հասկանալու գործում։
 
Քարանձավում հայտնաբերվել են նաև արջի մեկ ալյայլ տեսակի՝ շագանակագույն արջի մնացորդներ։ Ներկայումս այս տեսակը գոյություն ունի Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Ենթադրվում է, որ քարանձավային արջերը սննդի կարևոր աղբյուր են եղել ինչպես հայդելբերգյան մարդու, այնպեսև նեանդերթալյան մարդու համար։ Ազոխի քարանձավի պեղումների ընթացքում հայտնաբերված քարանձավային արջերի ոսկորներից շատերի վրա առկա են կտրած հետքեր։ Դրանք առաջացել են, երբ հնագույն մարդիկ քարե գործիքներով անջատել են միսը սննդում ոգտագործելու նպատակով։ Հայտնաբերվել են նաև քարանձավային արջի այրված ոսկորներ մարդկանց կողմից պատրաստված օջախներում, ինչը վկայում է, որ նրանք նաև խորովել են միսը։ Հավանաբար մարդիկ որսում էին հիվանդ կամ վիրավոր, ինչպես նաև ձմեռվա քնով թուլացած արջերին։ Նրանք կարող էին օգտագործել նաև մահացած արջերի միսը։ Այս գործունեությունը, ըստ երևույթին, իրականացվել է քարանձավի հետնամասի այն հատվածում, որտեղ ներկայումս պեղումներ են կատարվում Ազոխ 1-ում բավականին տարածված էն քարանձավային արջերի ոսկորները, ատամներ և ճանկեր։
 
Անցած 300,000 տարիների ընթացքում քարանձավում բնակվել են նաև [[չղջիկներ]]ի բազմաթիվ տեսակներ, ընդ որում տարբեր տեսակներ են հայտնաբերվել քարանձավի տարբեր հատվածներում և մուտքերում, այդ թվում՝ Ազոխ 1-ում։